Ամբասսադոր (Նյու Յորք)
Ամբասսադոր (անգլ.՝ The Ambassador Theatre), բրոդվեյան թատրոն, որը գտնվում է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթեն վարչական շրջանի 49-րդ փողոցի արևելյան մասում։
Ամբասսադոր The Ambassador Theatre | |
---|---|
«Ամբասսադոր» թատրոնը, 2010 թվական, մայիս | |
Տեսակ | թատրոն և կինոթատրոն |
Երկիր | ԱՄՆ |
Գտնվելու վայրը | Նյու Յորք շրջան |
Հիմնադրման ամսաթիվ | փետրվարի 11, 1921 |
Ճարտարապետ | Հերբերտ Ջ․ Քրափ |
Կայք | Թատրոնի կայքը |
Ambassador Theatre (New York City) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Հերբերտ Քրափփի կողմից՝ «The Shubert Organization» թատերական ընկերության համար[1]։ «Ամբասսադոր» թատրոնը հանդիսատեսի համար իր դռները բացել է 1921 թվականի փետրվարի 11-ին՝ «The Rose Girl» մյուզիքլի պրեմիերայով[2]։ 1935 թվականին ընկերությունը վաճառում է թատրոնը, որը դառնում է «NBC»-ի և «DuMont Television Network»-ի կինոթատրոնը և հեռուստատեսային ստուդիան։
1956 թվականին «The Shubert Organization»-ը կրկին դառնում է թատրոնի սեփականատերը։ 1980 թվականի վերակառուցումից հետո թատրոնը անունը փոխում է՝ դառնալով «The New Ambassador Theatre»: Սակայն այն երկար չգոյատևեց։ Նույն թվականի հունիսին թատրոնը ստացել է իր հին անվանումը։
2003 թվականի հունվարի 29-ին «Ամբասսադոր» թատրոնի բեմ է բարձրանում 1996 թվականին Բրոդվեյ վերադարձած «Չիկագո» մյուզիքլը։
Թատրոնի հիմնական ներկայացումները
խմբագրել- 1927. «Հրթիռ»
- 1933. «Լուսինը հունիսին»
- 1935. «Հունվարի 16-ի գիշերը»
- 1955. «Աննա Ֆրանկի օրագիրը»
- 1963. «Կանգնեցրեք Երկիրը՝ ես կգնամ»
- 1966. «Առյուծը ձմռանը»
- 1977. «Աստվածային հոգնածությունը»
- 1983. «Տեսարան կամրջից»
- 1985. «Ոհմակի առաջնորդը»
- 1987. «Երազանքի աղջիկները» (վերաբեմադրված)
- 2003. «Չիկագո» (վերաբեմադրված)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Թատրոնի պաշտոնական կայք(անգլերեն)
- Թատրոնի էջը Internet Broadway Database-ում (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբասսադոր (Նյու Յորք)» հոդվածին։ |