Ամենալավ օրը
«Ամենալավ օրը» (ռուս.՝ «Самый лучший день»), ռուսական «կարաոկե-kատակերգություն»[2], որը նկարահանել է ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը։ Ֆիլմի սցենարը գրել են Ալեքսեյ Կազակովը և Ժորա Կրիժովնիկովը՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հին ընկերը նորից լավ է» պիեսի մոտիվներով։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 24-ին[3]։
Ամենալավ օրը ռուս.՝ Самый лучший день | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն, դրամա և երաժշտական ֆիլմ |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ժորա Կրիժովնիկով |
Պրոդյուսեր | Տիմուր Բեկմանբետով և Ժորա Կրիժովնիկով |
Սցենարի հեղինակ | Ժորա Կրիժովնիկով |
Դերակատարներ | Դմիտրի Նագիև, Յուլյա Ալեքսանդրովա, Օլգա Սերյաբկինա, Սերգեյ Լավիգին, Իննա Չուրիկովա, Վալենտինա Մազունինա, Միխայիլ Բոյարսկի, Ելենա Յակովլևա և Վլադիսլավ Վետրով |
Կինոընկերություն | Բազելևս ընկերություն |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 2 մլն դոլար[1] |
Շահույթ | 10 744 717 $ |
2015 թվականի ամենահասութաբեր ռուսական ֆիլմն է, որը վարձույթում հավաքել է ավելի քան 10,5 մլն դոլար[4]։
Սյուժե
խմբագրելՃանապարհային ոստիկանության գավառական կապիտան Պետյա Վասուտինը (Դմիտրի Նագիև) պատրաստվում է ամուսնանալ իր սիրելի աղջկա՝ Օլյայի (Յուլյա Ալեքսանդրով) հետ, բայց տարվում է մայրաքաղաքի փոփ աստղ Ալինա Շյոպոտի (Օլգա Սերյաբկինա) շքեղությամբ։ Երբ Պետյան հարբած մեքենա վարելիս նրան կանգնեցնում է, Ալինան որոշում է հրապուրել Պետյային՝ պատժից խուսափելու համար պատիժը։ Կորցնելով հարսնացուին՝ Վասյուտինը փորձում է շտկել իր սխալները և վերադարձնել սիրելիին։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Դմիտրի Նագիև | ՃՈ տեսուչ | Պյոտր Վասյուտին
Յուլյա Ալեքսանդրովա | դրամարկղի աշխատող բենզալցակայանում, Պետյայի հարսնացուն | Օլյա
Օլգա Սերյաբկինա | փոփ աստղ | Ալինա Շյոպոտ
Սերգեյ Լավիգին | Պետյայի լավագույն ընկերը | Վալենտին
Իննա Չուրիկովա | Պետյայի մայրը | Լյուբով Վասյուտին
Վալենտինա Մազունինա | բենզալցակայանի աշխատող, Յուլյայի ընկերուհին, Վալենտինի կինը | Անժելա
Միխայիլ Բոյարսկի | Պետյայի հայրը | Գենադի Վասյուտին
Ելենա Յակովլևա | Օլյայի մայրը | Տատյանա
Վլադիսլավ Վետրով | Տատյանայի փեսացուն | Վիկենտի Միխայլովիչ
Յան Ցապնիկ | ՃՈ պետ |
Անդրեյ Մալախով | կամեո «Թող խոսեն» շոուի հաղորդավար |
Ստեղծում
խմբագրելՌեժիսոր Ժորա Կրեժովնիկովն իր ֆիլմը ներկայացրել է որպես «կարաոկե-կատակերգություն» ժանրում նկարահանված։ Ֆիլմի խաղարկային դրվագները ընդմիջվում են հայտնի երգերի հիման վրա ստեղծված երաժշտական համարներով և ուղեկցվում են ենթագրերով, ինչպես կարաոկեում։ Ֆիլմում ընդգրկված են ՎԻԱ Գրայի, Միխայիլ Բոյարսկու, Գրիգորի Լեպսի, Աննա Գերմանի, Գլորիա Գեյնորի և այլոց երգերը։
Միևնույն ժամանակ, կինոքննադատ Ալեքսեյ Լիտովչենկոն նշում է, որ կարաոկե-կատակերգության նման ժանրը «բնության մեջ գոյություն չունի», Իսկ Ժորա Կրիժովնիկովի «ամբողջ «նորարարությունը» կայանում է ժամանակ առ ժամանակ էկրանի ներքևում հայտնվող տեքստի տողերում»[5]։
Ֆիլմի պարուսույց է դարձել Օլեգ Գլուշկովը, որն աշխատել է «Ստիլյագի» և «Ձնհալ» ֆիլմերի վրա։ Երաժշտական համարներում ներգրավված են եղել ավելի քան 50 պրոֆեսիոնալ պարողներ[6]։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2015 թվականի մայիս-սեպտեմբերին Կոլոմնայում, Պոդոլսկում, Տրոիցկում, Եֆրեմովում[7][8] և Տուլայում[9]։
Ֆիլմի ստեղծողները համառուսաստանյան «կարաոկե-մարաթոն« են գործարկել ի պաշտպանություն ֆիլմի։ Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի 10 խոշոր քաղաքներում։ Քաղաքը, որտեղ մարաթոնի ժամանակ ամենից շատ մարդ է հավաքվել, դարձել է մարաթոնի հաղթող։ Հաղթող քաղաքում տեղի է ունեցել «Լավագույն օր» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր գլխավոր դերակատար Դմիտրի Նագիևը[10]։ Մարաթոնն անցկացրել է «Բոնյա և Կուզմիչ» պարոդիական դուետը։
Արձագանքներ և գնահատականներ
խմբագրելՖիլմը մամուլում ստացել է հակասական արձագանքներ՝ դրականից մինչև կտրուկ բացասական[11][12]։ Իրենց գրախոսկաններում ֆիլմը բարձր են գնահատել «КоммерсантЪ»[13], «Фонтанка»[14], Colta.ru[15], «Ведомости»[16], «Афиша Mail.ru»[17] պրբերականները։ Ջախջախիչ գրախոսականներ են հրատարակել «Афиша»[18], «Российская газета»[19], «КГ-портал»[20] թերթերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Денис Чередов (2015 թ․ դեկտեմբերի 19). «Режиссёр Жора Крыжовников о нью-йоркской премьере «Самого лучшего дня»». Forum Daily. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Дмитрий Нагиев снимется в караоке-комедии автора «Горько»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Самсонов Георгий (2015 թ․ օգոստոսի 18). «Авторы фильма «Самый лучший день» устраивают караоке-марафон». ФильмПРО. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Назван самый кассовый российский фильм 2015 года» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Алексей Литовченко (2015 թ․ դեկտեմբերի 23). «День, когда Земля опохмелилась» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ Сергей Грачёв (2015 թ․ հունվարի 19). «Из физрука в инспекторы». Аргументы и факты. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Антон Чембуров (2015 թ․ ապրիլի 20). «В Ефремове будут снимать фильм «Самый лучший день»». MySlo (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Съёмки фильма « Самый Лучший День» в Ефремове». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Дмитрий Нагиев споёт в компании танцовщиц тверка(չաշխատող հղում)
- ↑ «Создатели ленты «Горько!» запускают караоке-марафон, посвящённый новому фильму». ТАСС (ռուսերեն). 2015 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Рецензии на фильм «Самый лучший день» (2015), отзывы» (ռուսերեն). Критиканство. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ ««Самый лучший день» (2015): Отзывы о фильме» (ռուսերեն). Мегакритик. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Андрей Архангельский И смех, и срез // Журнал "Огонёк". — 2015-12-21. — В. 50. — С. 42.
- ↑ ««Самый лучший день» с Чуриковой, Нагиевым, Боярским: Будет горько». Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Василий Корецкий (2015 թ․ դեկտեմբերի 24). «Пьет — значит, любит». Colta.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Денис Корсаков (2015 թ․ դեկտեմբերի 20). «Мюзикл Жоры Крыжовникова «Самый лучший день» — неловкий, но очаровательный». Ведомости. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Борис Гришин (2015 թ․ դեկտեմբերի 23). ««Самый лучший день» (2015) - Рецензии и отзывы к фильму» (ռուսերեն). Афиша Mail.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Антон Долин (2015 թ․ դեկտեմբերի 24). ««Самый лучший день» Жоры Крыжовникова: Пой, да дело разумей». Афиша (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Алексей Литовченко (2015 թ․ դեկտեմբերի 23). ««Самый лучший день»: Насилие над здравым смыслом и ода дурновкусию». Российская газета. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Юрий Лущинский (2015 թ․ դեկտեմբերի 25). «Рецензия на фильм «Самый лучший день»». КГ-Портал (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.