Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (ԱՀԱԸ), հիմնադրվել է 1918 թ. հունիսի 7-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում Հայ ավետարանական եկեղեցիների միության տարեկան համաժողովի ընթացքում[1]։
Պատմություն
խմբագրելՇնորհիվ նրա հիմնադիրների և Ավետարանչականին զորավիգ կանգնող եկեղեցիների, ԱՀԱԸ կարողացավ օժանդակել Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին` նյութական, հոգևոր, ընկերային (սոցիալական), կրթական և այլ ոլորտներում։
«Յուրաքանչյուր Հայ Ավետարանական անձ՝ անդամ Ավետարանչական ընկերակցության» կարգախոսը դարձել է Հայ Ավետարանական եկեղեցիների բարեսիրական, կրթական, հրատարակչական գործերի կազմակերպիչը, հովանավորը և գործադիր մարմինը։
Այսօր ԱՀԱԸ, որի բոլոր ծրագրերն իրագործվում են շնորհիվ հազարավոր անձանց անսակարկ ծառայության, կամավոր ջանքերի և նյութական օժանդակության, իր ծառայությունն է մատուցում օգնության կարոտ հայորդիներին աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներում` ընդգրկելով բարեսիրական, ընկերային, կրոնական, կրթական, մշակության, շինարարական, հրատարակչական և այլ մարզեր։
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Ավետարանչականը հանդիսացավ աշխարհի չորս կողմերում սփռված Հայ Ավետարանական եկեղեցիները իրար կապող օղակը։ Առանց Ավետարանչականի հայ ավետարանականները կզրկվեին իրենց պատմության դժվարին հանգրվաններում լավ առաջնորդություն ունենալուց։ Հայ ավետարանականների դժվարություններն ավելի բարդ կլինեին և նրանց ստեղծած բարիքներն ավելի նվազ, եթե գոյություն չունենար Ավետարանչականը` կատարելու իր նախախնամական դերը որպես բարերար ծառայող Հայ Ավետարանական Եկեղեցուն։
Ներկայումս Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը դարձել է մեծածավալ կազմակերպություն, որի ծառայությունների ծիրում Հայ Ավետարանական Եկեղեցին ընդգրկված է ամբողջությամբ։
ԱՀԱԸ գործունեության ոլորտները կարելի է բնորոշել հետևյալ ձևով.
Եկեղեցական, ընկերային և կրթական ծառայություններ։ Վերոհիշյալ ոլորտները ներառում են աշխարհի մոտ 23 երկրներ, այդ թվում Հայաստանն ու Արցախը։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը մշտապես պահում է իր գոյապատճառի գիտակցությունը, որին էլ ուղղված են նրա բոլոր ջանքերը։
ԱՀԱԸ շարունակում է քաջալերել կրոնական, կրթական, ստեղծագործական և մարդասիրական ամեն նախաձեռնություն։ ԱՀԱԸ շեշտում և զարգացնում է Հայ ավետարանականների եղբայրության փոխադարձ հաղորդակցության անհրաժեշտության և միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գաղափարները։
Ներկայումս Ավետարանչականն ունի 100 - տարվա պատկառելի վաստակ և ծառայություն համայն հայության շրջանում։
Ընկերակցության առաջնորդների, անդամների և բարեկամների նվիրումի հոգին և ծառայության նախանձախնդրությունը գնահատանքով են արձանագրվել Սփյուռքի Հայ Ավետարանական համայնքների տոմարների մեջ։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում և Արցախում
խմբագրելԱՀԱԸ-ն առաջին անգամ Հայաստանի ժողովրդին օգնության ձեռք մեկնեց 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո` մարդասիրական օգնություն և կամավորներ ուղարկելով երկրաշարժից տուժած շրջաններ։
1991 թ. Հայաստանում պաշտոնապես գրանցվելուց հետո, ԱՀԱԸ-ն հաստատեց իր մշտական ներկայությունը հայրենի երկրում։ Շատ չանցած՝ Հայաստանում և Ղարաբաղում ձևավորվեցին ԱՀԱԸ-ի գործունեության հիմնական ուղղությունները։
Ներկայումս, Հայաստանի 40 բնակավայրերում իրականացվող իր տարբեր ծրագրերի միջոցով, ԱՀԱԸ-ին հասանելի է հազարավոր մարդկանց։
Կրթական ծրագրեր
խմբագրելԽորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիր
խմբագրելԱմերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ԱՀԱԸՀՄ) հոգածության ներքո 1999 թ. գործում է Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը, որն այսօր արդեն ունի 550 աշակերտ (500 աշակերտ դպրոցում, 50 երեխա մանկապարտեզում)։ Կրթահամալիրի սաներին տրվում է բազմակողմանի և անվճար կրթություն։ Կրթական բազան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հարմարություններով։ Լաբորատորիաներն ու առարկայական կաբինետներն աշակերտներին հնարավորություն են ընձեռում առնչվելու գիտության խորածավալ աշխարհի հետ, իսկ ամենակարևորը՝ նրանց մեջ ձգտում առաջացնում գիտության հանդեպ։
Կրթօջախի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ www.avedisianschool.am կայքէջից։
Մանկապարտեզներ
խմբագրելԱՀԱԸ-ն Արցախում ֆինանսավորում և ղեկավարում է 4 մանկապարտեզ, որոնցում ընդգրկված են շուրջ 450 երեխա։ Մանկապարտեզներում ստեղծված են լավագույն պայմանները երեխաների կրթության և հանգստի համար։
Ցերեկային կենտրոններ
խմբագրելԵրևանում, Գյումրիում, Վանաձորում, Շուշիում և Ասկերանում գործում են Հայ Ավետարանչական ընկերակցության համայնքահեն «Շող» մանկական ցերեկային կենտրոնները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀԱԸ միջև 2012 թ. մայիսի 3-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հենքի վրա։ Կենտրոններում ծառայություններ են մատուցվում հիմնականում անապահով ընտանիքների և կրթական դժվարություններ ունեցող 270 դպրոցահասակ երեխաների։
Ցերեկային կենտրոնների գեղարվեստական և մարզական արտադպրոցական խմբերում ընդգրկված երեխաները զարգացնում են իրենց բազմապիսի ընդունակություններն ու մասնագետ ուսուցիչների օգնությամբ կատարում տնային աշխատանքները։
Ճամբարներ
խմբագրելԱմեն տարի ամռանը մոտ 5000 երեխա է hանգստանում ԱՀԱԸ-ի Հանքավանի «Շողիկ», Շուշիի «Պետրոսյան» ամառային հանգստի և 45-ից ավելի բնակավայրերում կազմակերպվող բակային ճամբարներում։
Սուրբ Ծնունդ և Զատիկ
խմբագրել- Հայ Ավետարանչական ընկերակցության 25 կենտրոններում կազմակերպվում են Սուրբ Ծննդյան միջոցառումներ։ Մասնակցում են շուրջ 10 հազար երեխաներ և մեծահասակներ։ Բոլորին բաժանվում են նվերներ։
- Սուրբ Հարության տոնին մասնակցում են 4600 երեխաներ և մեծահասակներ։
Կյանքի հմտությունների դպրոց
խմբագրելԱՀԱԸ Երևանի կենտրոնում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ համատեղ գործում է «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների դպրոցը (lyd.am), որի նպատակն է նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, կայացմանը, կյանքի որակի և արդյունավետության բարձրացմանը։ Բացի հիմնական դասընթացներից, ուսումնական կենտրոնում անցկացվում են նաև մեկանգամյա սեմինարներ, հանդիպում-քննարկումներ, բազմապիսի կրթական միջոցառումներ։ Գործում է գրադարան՝ հարմարավետ ընթերցասրահով։ «Ապրի՛ր երազանքդ» կենտրոնը սիրելի վայր է հարյուրավոր երիտասարդների համար։
Դրամական նպաստ ուսանողներին
խմբագրելԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը բուհերի գերազանց սովորող կարիքավոր ուսանողներին հնարավորինս օգնում է ուսման վարձի մասնակի վճարման հարցում։
Զարգացման ծրագրեր
խմբագրելՀայ Ավետարանչական ընկերակցության կողմից ներդրվող զարգացման ծրագրերը ստեղծում են նոր աշխատատեղեր և վերականգնում մարդկանց հավատը իրենց ուժերի և կարողությունների նկատմամբ։ Այս ծրագրերի շնորհիվ մարդիկ հնարավորություն են ստանում սեփական աշխատանքով հոգալ իրենց կարիքները և աստիճանաբար հրաժարվել օգնություն հայցողի կարգավիճակից։
Այս շարքում կարելի է նշել 2012 թ. ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հետ համատեղ «Երիտասարդների առաջխաղացման արահետ Արխիվացված 2017-03-21 Wayback Machine» ծրագիրը։
Այս ծրագիրը բուհերի շրջանավարտներին և գործազուրկ երիտասարդներին օգնում է գտնել աշխատանք՝ նրանց տրամադրելով անմիջական զբաղվածության հնարավորություն աշխատանքային պրակտիկայի միջոցով։
ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը, «Զարգացման սկզբունքներ» կազմակերպության հետ համատեղ, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում և Արցախում օգնում է իրականացնել բազմապիսի գյուղատնտեսական ծրագրեր։
Հայաստանի գործարարների միության հետ համատեղ ԱՀԱԸՀՄ-ն իրականացնում է մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, բոլոր նրանց համար ովքեր ունեն դրա կարիքը։
ԱՀԱԸՀՄ-ն գործնական հարաբերություններ ունի Հայաստանում միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ԱՀԱԸՀՄ-ին ճանաչում են որպես հուսալի և վստահելի կազմակերպություն։
Օգնության ծրագրեր
խմբագրելԱյսօր ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը (ԱՀԱԸՀՄ) գործում է Հայաստանի և Արցախի ավելի քան 40 բնակավայրերում։ Կազմակերպությունը հովանավորում է մոտ 1800 երեխայի, օգնում է կարիքավոր ընտանիքներին, միայնակ մեծահասակներին։
- Հովանավորված երեխաները ստանում են ֆինանսական աջակցություն, բժշկական խնամք, օգնություն, մասնակցում են արվեստի/դաստիարակչական ծառայություններին, ամառային ճամբարներին և ստանում տարբեր սոցիալական ծառայություններ։
- Երևանում, Վանաձորում և Սպիտակում բժշկական ծրագրեր են ֆինանսավորվում, որոնց ծառայություններից օգտվում են ցանկացող բոլոր կարիքավորները։
- Մանկական սնունդ է տրվում բոլոր այն նորածիններին, որոնց մայրերը չեն կարողանում կրծքով կերակրել։
- Ադրբեջանին սահմանակից գյուղերը երկրի պաշտպանության համար գտնվում են վատ վիճակում։ Ապահովության նկատառումներով շատերն ուզում են թողնել այդ գյուղերը և հեռանալ։ ԱՀԱԸ-ն անում է առավելագույնը` օգնելու սահմանամերձ գյուղերին։
- Սիրիահայերին տրամադրվում են ատամնաբուժական, բժշկական ամենատարբեր ծառայություններ, տրվում է իրավաբանական խորհրդատվություն, բնակվարձի սուբսիդավորում։
- Սկսած 1997-ից, Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության հետ համագործակցելով՝ ԱՀԱԸ-ն Ստեփանավանում իրականացնում է ծերերի օգնության ծրագիր, որում ներգրավված են 50 տարեցներ։
- ԱՀԱԸ-ի հետ համատեղ, Գերմանիայից Քույր Հաննա Քրիստենը 55 կարիքավոր անհատների և ընտանիքների մատակարարում է մթերք՝ Հայաստանի հյուսիսարևելյան Բերդ քաղաքում։ Քույր Հաննան տասնյակ տարիներ ծառայել է հայերին Լիբանանում, Սիրիայում և Հայաստանում։
ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը Հայաստանի Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի մշտական անդամ է։
ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը համագործակցում է Հայաստանի Պաշտպանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի նախարարությունների, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և բազմաթիվ միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ։
ԱՀԱԸ գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում։ Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում՝ Բաղրամյան 18 հասցեում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ User, Super. «ԱՀԱԸ համառոտ պատմությունը - ԱՀԱԸ Հայաստան». amaa.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)