Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորում, պատմական ժամանակաշրջան, որի ընթացքում կազմավորվեց աշխարհի գերտերություններից մեկը՝ ԱՄՆ-ն։ Մինչ 18-րդ դարը ԱՄՆ-ն մյուս հյուսիսամերիկյան 13 մանր իշխանությունների հետ համարվում էր Անգլիայի գաղութ։ Այս արեալի հիմնական բնակիչները անգլիացիներն էին և Աֆրիկայից այստեղ բերված սևամորթ ստրուկները։ Ամերիկան ղեկավարում էր Անգլիայի միապետի կողմից նշանակված նահանգապետը։ 18-րդ դարի կեսերին անգլիացի ձեռներեցները այստեղ ստեղծեցին արդյունաբերական ձեռնարկություններ՝ զարկ տալով տնտեսությանը։

ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը

ԱՄՆ-ի ազատագրական պատերազմ

խմբագրել

18-րդ դարի 60-70-ականներին ամերիկացիների մոտ ծավալվեցին ազատագրական գաղափարներ և ամերիկացի ժողովուրդը համագործակցելով հարևան Կանադայի հետ դեմ ելան Անգլիայի տիրապետությանը։ 1775 թվականին սկսվեց ԱՄՆ-ի կողմից մղվող անկախության պատերազմը և ավարտվեց միայն 1783 թվականին։ 1783 թվականին կնքվեց հաշտության պայմանագիր, որով ԱՄՆ-ն և Կանադան ստանում էին դոմինիոնի՝ կիսագաղութի կարգավիճակ։

ԱՄՆ-ի անկախության հռչակագիր

խմբագրել
 
ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը Ֆիլադելֆիայում

ԱՄՆ-ն լինելով Անգլիայի դոմինիոնը իրավունք ուներ ունենալու սեփական բանակը։ Բանակի հավաքման գործը իր վրա վերցրեց Ջորջ Վաշինգտոնը։ 1775 թվականին Ջորջ Վաշինգտոնը նշանակվում է ԱՄՆ-ի հրամանատար և ստեղծում ամերիկյան կանոնավոր բանակ։ Վախենալով այս ամենից Անգլիայի արքան ի վերջո ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ 1776 թվականի հուլիսի 4-ին Անգլիական սենատը ընդունում է ԱՄՆ-ի անկախությունը։ Ամերիկացիները շատ անգամներ են տպավորիչ հաղթանակներ տարել անգլիացիների նկատմամբ։ ԱՄՆ-ն կարողացավ ստանալ իր անկախությունը եվրոպական մեծ տերությունների աջակցությամբ։ Ֆրանսիան, Իսպանիան և Նիդեռլանդները բազմիցս սպառազինություն են տրամադրել ԱՄՆ-ին ընդդեմ Անգլիայի կռվելու համար։

Պետական կարգ

խմբագրել

Պետության ստեղծման առաջին տարիներին ԱՄՆ-ն հռչակվեց հանրապետություն։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը։ 1787 թվականին Ջ. Վաշինգտոնը հռչակվեց ԱՄՆ-ի առաջին նախագահ և մտցրեց իշխանությունների տարանջատման սկզբունքը։

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 285