Ամերիկա Ֆերերա
Ամերիկա Ջորջին Ֆերերա[4] (անգլ.՝ America Georgin Ferrera, ապրիլի 18, 1984[1] կամ 1984[2], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ ԱՄՆ-ի «Կինոդերասանների գիլդիայի մրցանակի, «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկն է Բեթթի Սուարեսի դերը «Ugly Betty» հեռուստասերիալում։
Ամերիկա Ֆերերա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 18, 1984[1] (40 տարեկան) կամ 1984[2] |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն՝ | Honduran Americans? |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, դերասանուհի, ռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1065229 |
Կենսագրություն
խմբագրելԱմերիկա Ֆերերան, որն իր ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերն է, ծնվել է 1984 թվականի ապրիլի 18-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ)[5], Հոնդուրասի ներգաղթյալների ընտանիքում[6]։ Նրա մայրը աշխատել է հավաքարար հյուրանոցի անձնակազմի հարցերով տնօրենի մոտ[7]։ Մայրը դաստիարակել է Ամերիկային, նրա եղբայրներին և քույրերին՝ միշտ ընդգծելով բարձր կրթություն ստանալու կարևորությունը[8]։ Երբ Ամերիկան յոթ տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, և հայրը վերադարձել է Հոնդուրաս[9]։ Ֆերերայի հայրը մահացել է 2010 թվականին[10]։
Ամերիկան մեծացել է Վուդլենդ-Հիլզում՝ Լոս Անջելեսում, որտեղ հաճախել է Ջորջ Էլերի Հեյլի տարրական դպրոցն ու «Էլ Կամինո Ռեալ» հիմնական դպրոցը[11]։ Յոթ տարեկանում նա ստացել է փոքրիկ դեր շեքսպիրյան «Համլետ» պիեսի բեմադրության մեջ, իսկ հետագայում 10 տարեկանում կատարել է ավելի մեծ դեր՝ մարմնավորելով «Ճարպիկ Խաբեբային» «Օլիվեր Թվիստի արկածները» ներկայացման մեջ։ Դրանից հետո նա հստակ գիտակցել է, որ պետք է դառնա դերասան[8][12]։
Կարիերա
խմբագրել2002 թվականի հուլիսին Ամերիկա Ֆերերան նկարահանվել է իր առաջին հեռուստաֆիլմում Disney Channel-ի համար[13]։ Այդ նույն թվականին կայացել է նրա կինոդեբյուտը «Real Women Have Curves» ֆիլմում[14]։ Հեռուստատեսությունում նա հայտնվել է «Հրեշտակի հպումը» սերիալում և «The Sisterhood of the Traveling Pants» ֆիլմում[15]։ 2005 թվականին նա արժանացել է Movieline Breakthrough Award կինոմրցանակի։
2006 թվականին Ֆերերան ստացել է Բեթթիի դերը «Ugly Betty» սերիալում. այն «Yo soy Betty, la fea» կոլումբիական հեռուստանովելի ադապտացիան է, որում խոսքը չափազանց տգեղ աղջկա և հասակակիցների հետ նրա հարաբերությունների մասին է։ Նրա հերոսուհին՝ Բեթթի Սուարեսը, բրեկետներ է կրում, ունի փարթամ հոնքեր և ուշադրություն չի դարձնում հագուստին և դիմահարդարմանը։ Նա անընդհատ հանդիմանում է գլամուրային էլիտային։ Ֆերերան մտածել է «Bettification» տերմինը՝ Բեթթիի կերպարի ստեղծման գործընթացը նկարագրելու համար[16]։
Անձնական կյանք
խմբագրել2011 թվականի հունիսի 27-ից Ամերիկան ամուսնացած է Ռայան Փիրս Ուիլյամսի հետ, ում հետ նա հարաբերություններ է ունեցել շուրջ 6 տարի նախքան ամուսնությունը[17]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
2002 | Իսկական կանայք միշտ մի քիչ գեր են | Real Women Have Curves | Անա Գարսիա |
2002 | Կհաղթահարենք | Gotta Kick It Up! | Իոլանդա Վարգաս |
2002 | Հրեշտակի հպումը | Touched by an Angel | Չառլի |
2004 | Մթություն մինուս տասներկու | Darkness Minus Twelve | Լուիզա |
2004 | Plainsong | Վիկտորյա Ռուբայդու | |
2004 | C.S.I.: Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Էյփրիլ Պերես |
2004 | $5.15/ժամ | $5.15/Hr. | |
2005 | Ինչպես են Գարսիայի աղջիկներն անցկացրել ամառը | How the Garcia Girls Spent Their Summer | Բլանկա |
2005 | Ջինս-թալիսման | The Sisterhood of the Traveling Pants | Կարմեն Լոուել |
2005 | Դոգթաունի թագավորները | Lords of Dogtown | Սանդեր Մանկի |
2005 | 3:52 | 3:52 | Քեյթ |
2006 | Պողպատյա քաղաք | Steel City | Էմի Բարնս |
2006-2010 | Տգեղ Բեթթին | Ugly Betty | Բեթթի Սուարես |
2007 | Մեռյալը | Muertas | Ռեբեկա |
2007 | Ձգտելով դեպի խավարը | Hacia la oscuridad | Լուիզա |
2007 | Մի լուսնի տակ | La misma luna | Մարտա |
2008 | Ջինս-թալիսման 2 | The Sisterhood of the Traveling Pants 2 | Կարմեն Լոուել |
2008 | Թինկեր Բել | Tinker Bell | Ֆաունա |
2010 | Չոր երկիրը | The Dry Land | Սարա |
2010 | Ընտանեկան հարսանիք | Our Family Wedding | Լուսիա Ռամիրես |
2010 | Ինչպես ընտելացնել վիշապին | How to Train Your Dragon | Աստրիդ |
2010 | Ինչպես ընտելացնել վիշապին (ֆրանշիզա) | Legend of the Boneknapper Dragon | Աստրիդ |
2011 | Հեռուստաալիք «Այրվիր դժոխքում» | Funny or Die Presents | Էմմի |
2011 | Վիշապների գիրքը | Book of Dragons | Աստրիդ |
2011 | Վիշապներ։ Գիշերային Ֆուրիայի նվերը | Gift of the Night Fury | Աստրիդ |
2011-2013 | Հիանալի կին | The Good Wife | Նատալի Ֆլորես |
2012 | Աղետ | It's a Disaster | Խեդի Գալիլի |
2012 | Քրիստին | Christine | Քրիստին |
2012 | Պահակախումբ | End of Watch | Օրոսկո |
2012-2016 | Վիշապներ | DreamWorks Dragons | Աստրիդ |
2014 | Չավես | Chavez | Հելեն Չավես |
2014 | Ինչպես ընտելացնել վիշապին 2 | How to Train Your Dragon 2 | Աստրիդ |
2014 | X/Y | X/Y | Սիլվիա |
2016 | Սուպերմարկետ | Superstore | Էմի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
- ↑ «America Georgine Ferrera, Born 04/18/1984 in California». CaliforniaBirthIndex.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «America Ferrera Biography». A+E Networks. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «América Ferrera cambia de patito feo a diva» (Spanish). Elheraldo.hn. 2010 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Comita, Jenny (2007 թ․ մայիս). «America Ferrera, Hot Betty». W. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 8,0 8,1 «America Ferrera's family background». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Biography Today, p. 78
- ↑ «America Ferrera's Father Passes Away». Latina. 2010 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Movies: Biography for America Ferrera». The New York Times.
- ↑ Biography Today, p. 79
- ↑ Biography Today, p. 80
- ↑ «America Ferrera Biography». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Biography Today, pp. 82–83
- ↑ «It's a 'Bettification' project». USA Today. 2006 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ «America Ferrera Is Married!». People. 2011 թ․ հունիսի 28.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկա Ֆերերա» հոդվածին։ |