Ամորի II (Երուսաղեմի արքա)

Ամորի II դը Լուզինյան (1152, Պուատու, Ֆրանսիա - ապրիլի 1, 1205[1][2], Աքքա, Երուսաղեմի թագավորություն), 1194 թվականից սկսած Կիպրոսի սենյոր, իսկ 1195 թվականից՝ առաջին Կիպրոսի արքա[3], 1197 թվականից՝ Երուսաղեմի արքա։

Ամորի II
Amalric of Lusignan
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի արքա
1197 - 1205
Նախորդող Իզաբել Անժուացի և Հենրիխ II Շամպանցի
Հաջորդող Մարիա Մոնֆերացի
Կիպրոսի սենյոր
1194 - 1205
Նախորդող Գի դը Լուզինյան
Հաջորդող Հուգո I
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ազգություն Ֆրանսիացի
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1145(1145)
Ծննդավայր Ֆրանսիա
Վախճանի օր ապրիլի 1, 1205(1205-04-01)
Վախճանի վայր Աքքա
Թաղված Saint Sophia Cathedral
Դինաստիա Լուզինյաններ
Քաղաքացիություն  Ֆրանսիայի թագավորություն
Հայր Գուգո VIII դը Լուզինյան
Մայր Bourgogne de Rancon?
Ամուսին Իզաբել Անժուացի
Զավակներ Հուգո I

Գուգո VIII դը Լուզինյանի որդին, Գի դը Լուզինյանի ավագ եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Լուզինյանների ընտանիքը մասնակցել է բազմաթիվ խաչակրաց արշավանքների։ Իրենց սյուզերեն Ռիչարդ Առյուծասրտի կողմից կոմս Պատրիկ Սոլսբերուն սպանելու համար Պուատուից վռնդվելուց հետո Ամորին իր եղբայր Գիի հետ ուղևորվեց Պաղեստին։ Ամորին ժամանեց 1174 թվականին, իսկ Գին ամենայն հավանականությամբ՝ ավելի ուշ։ Հետագայում Ամորին ամուսնանում է Բալդուին Իբելինի դուստր Էշիվայի հետ և անցնում է ծառայության Երուսաղեմի արքա Բալդուին IV-ի մայր և Սիդոնի սենյոր Ռենո Գրանյեի կնոջ՝ Ագնես դը Կուրտենեյի մոտ։ Ըստ «Էրնոուլի ժամանակագրության» Ամորին Ագնեսի սիրեկանն էր, սակայն ամենայն հավանականությամբ Ագնեսը և Բալդուն IV-ը ձգտում էին քաղաքական ասպարեզից դուրս բերել Ամորիի կնոջ ընտանիքին։ 1179 թվականի ապրիլի 22-ին Ամորին նշանակվում է Երուսաղեմի զորահրամանատար։ Իսկ մեկ տարի անց Գին ամուսնանում է Բալդուին IV-ի քրոջ՝ Սիբիլ Անժուացու հետ և փաստացի դառնում է արքա, քանզի Բալդուինը տառապում էր բորոտությամբ և չէր կարողանում գահակալել։

Ամորին իր եղբոր Գիի հետ 1187 թվականին գերեվարվում է Հաթթինի ճակատամարտում, իսկ 1194 թվականին Գիի մահից հետո նա դառնում է Կիպրոսի արքա Ամորի I անվամբ։ Սակայն աստեղ առկա էր իրավաբանական նրբություն Գիի տիտղոսը «Կիպրոսի սենյոր»-ն էր, իսկ Ամորին ցանկանում էր ստանալ «Կիպրոսի արքա» տիտղոսը։ 1195 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ը շնորհում է նրան այդ տիտղոսը։ Թագադրությունը տեղի ունեցավ 1197 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոսիայում։

1197 թվականի հոկտեմբերին մահանում է Ամորիի կինը՝ Էշիվան։ Ամորին ամուսնանում է Երուսաղեմի թագուհի Իզաբել Անժուացու հետ, ինչի արդյունքում դառնում է Երուսաղեմի արքա։ Թագադրությունը տեղի ունեցավ 1198 թվականի հունվարին Աքքա քաղաքում։

1198 թվականին Ամորիին հաջողվում է հնգամյա զինադադար կնքել մուսուլմանների հետ, օգտվելով Սալահ ալ-Դինի ժառանգության համար մղվող պայքարից։ Չնայած նրան, որ զինադադարը խախտվում էր երկու կողմից, 1204 թվականին Ամորիին հաջողվեց այն երկարաձգել ևս վեց տարով։

Ամորին վախճանվեց 1205 թվականի ապրիլի 1-ին։ Ըստ առաջին վարկածի Ամորին մահացել է դիզենտերիայից, իսկ ըստ մյուսի՝ նրան թունավորել են Իզաբելի մահից չորս օր առաջ։ Ամորիի աճյունը հանգչում է Նիկոսիա քաղաքի Սուրբ Սոֆիայի տաճարում։

Ժառանգներ

խմբագրել

Ամորիի մահից հետո Կիպրոսի թագավորությունը փոխանցվեց նրա որդուն՝ Հուգո I-ին, իսկ Երուսաղեմի թագավորությունը՝ Մարիա Մոնֆերացուն` Իզաբել Անժուացու և Կոնրադ Մոնֆերացու դստերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. «KINGS of CYPRUS 1196-1267 (LUSIGNAN)». Foundation for Medieval Genealogy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 18-ին.

Գրականություն

խմբագրել
  • René Grousset, L'Empire du Levant : Histoire de la Question d'Orient, Paris, Payot, coll. « Bibliothèque historique »,‎ 1949 (réimpr. 1979), 648 p. (ֆր.)


Նախորդող՝
Գի դը Լուզինյան
Կիպրոսի արքա
1195–1205
Հաջորդող՝
Հուգո I
Նախորդող՝
Իզաբել Անժուացի
Երուսաղեմի արքա
1197–1205
( Իզաբել Անժուացու հետ համատեղ)
Հաջորդող՝
Մարիա Մոնֆերացի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամորի II (Երուսաղեմի արքա)» հոդվածին։