Ամուսնական մատանի
Ամուսնական մատանի, մատանի, որը խորհրդանշում է ամուսնական կապերը. ամուսինները կրում են այն աջ կամ ձախ ձեռքի (տարբեր երկրներում տարբեր) մատնեմատին՝ որպես հավատարմության նշան։
Ավանդական ամուսնական մատանին հարթ ոսկյա մատանի է[1]։
Ամուսնական մատանիների պատմություն
խմբագրելՏարբեր աղբյուրներում տարբեր կերպ է նկարագրվում ամուսնական մատանիների ավանդույթը։ Շատ հեղինակներ կարծում են, որ ավանդույթը սկսվել է Հին Եգիպտոսում, մյուսները կարծում են` Հին Հունաստանում։
Պլուտարքոսը, փոխադրելով Ապիոնի «Եգիպտոսի մասին» շարադրանքը, հետաքրքիր պատմական տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչու է ընդունված մատանիները կրել հենց մատնեմատի վրա. «Ավանդության համաձայն` հին հույները մատանին կրել են ձախ ձեռքի ճկույթին մոտ մատի վրա։ Ինչպես հայտնել են, այդպիսի ավանդույթ ունեցել են նաև հին հռոմեացիները։ Դրա պատճառը... Եգիպտոսում ընդունված մարդու մարմինը երկատելու և բացելու սովորության (հույներն այն անվանում են անատոմիա) ժամանակ հայտնաբերվել է, որ հենց այդ միակ մատից է դեպի սիրտ գնում շատ բարակ նյարդ, այդ պատճառով էլ տեղին է ճանաչվել այդպիսի զարդը կրելու պատվին արժանացնել հենց այդ մատը` որպես մարմնում սրտին մոտ ամենակարևոր հաղորդակից»[2]։
Ամուսնական մատանիներով փոխանակվելու ավանդույթը եկել է հեռավոր ժամանակներից, երբ նորապսակները, ի նշան սիրո և հավատարմության, միմյանց տալիս էին խորհրդանշական մատանիներ, որոնք հյուսված էին կանեփաթելից կամ եղեգից։ Նրանք դարձել են ժամանակակից ամուսնական մատանիների նախօրինակը։ Ավելի ուշ Հին Հռոմում մի ավանդույթ առաջացավ, որի համաձայն փեսացուն, որպես նշան ապագա կնոջ նկատմամբ պարտավորությունների, նշանադրության ժամանակ հարսնացուի ծնողներին տալիս է մետաղյա ամուսնական մատանի։
Մեր ժամանակներում ամուսնական մատանին չի կորցրել իր սկզբնական նշանակությունը։ Նրա սկիզբ ու վերջ չունեցող կլոր ձևը խորհրդանշում է անսահմանություն և հավերժ սեր, իսկ ազնիվ մետաղը, որից ավանդաբար պատրաստում են մատանիները, հանդիսանում է մաքրության և անարատության նշան։ Որպես կանոն ամուսնական մատանիները պատրաստում են ոսկուց, չնայած շատերը նախընտրում են նաև այլ մետաղներից (արծաթ, տիտան, պալադիում) կամ համաձուլվածքներից (չժանգոտող պողպատ, վոլֆրամի կարբիդ), նույնիսկ ոչ մետաղներից (կերամիկա, պլաստմասսա)։
Մատանիների կրում
խմբագրելԱվանդաբար ամուսնական մատանիները կրում են մատնեմատին (այդ պատճառով էլ շատ եվրոպական երկրներում այդ մատը հենց այդպես էլ անվանվում է` «մատնեմատ»)[3]։
Ուղղափառ քրիստոնյաների մոտ ընդունված է ամուսնության ժամանակ մատանին կրել աջ ձեռքի մատնեմատին։ Աջ ձեռքին ամուսնական մատանին կրում են հետևյալ երկրներում` Ուզբեկստան, Ուկրաինա, Բելառուսիա, Ռուսաստան, Մոլդովա, Ղազախստան, Սերբիա, Լեհաստան, Վրաստան, Չիլի, Նորվեգիա, Գերմանիա, Ավստրիա, Հունաստան, Իսլանդիա, Իսպանիա (բացի Կատալոնիայից), Հնդկաստան, Վենեսուելա, Արգենտինա, Կիրգիզիա։
Ամուսնական մատանիները ձախ ձեռքին կրում են հետևյալ երկրներում` Հայաստան, Թուրքիա, Ավստրալիա, Ադրբեջան, Կուբա, Բրազիլիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Կանադա, Մեքսիկա, Սլովենիա, Խորվաթիա, Շվեդիա, ԱՄՆ, Անգլիա, Իտալիա, Չեխիա, Սլովակիա, Էստոնիա, Ճապոնիա, Կորեա, Սիրիա և Իսրայել։
Ըստ հրեական ավանդության՝ հարսնացուն մատանին կրում է ցուցամատի վրա։ Հին Ռուսաստանում ևս սովորություն է եղել մատանին կրել ցուցամատի վրա[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռուսաստանում հարսնացուին նվիրել են արծաթյա մատանի` որպես Լուսնի խորհրդանիշ. Православное венчание Արխիվացված 2012-04-26 Wayback Machine
- ↑ Պլուտարքոս «Ինչու է ընդունված մատանին կրել հենց մատնեմատին» — в кн. Плутарх. Моралии. Эксмо-Пресс, Фолио, 1999, с. 144—145
- ↑ «Безымянный палец». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Обручальные кольца: история и современность(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուսնական մատանի» հոդվածին։ |