Ամֆիբոլներ
Ամֆիբոլներ (հին հունարեն՝ ἀμφίβολος - երկակի), ապար կազմող միներալների մեծ խումբ՝ մագնեզիումի, երկաթի, կալցիումի, ավելի քիչ՝ ալյումինի և ալկալիների սիլիկաթթվածնային միացություններ։ Ստրուկտուրայի հիմքն են կազմում տեսքի անվերջ շղթայական սիլիկատները՝ խմբի պարտադիր մասնակցությամբ։
Ամֆիբոլներ | |
---|---|
Կատեգորիա | mineral supergroup? |
Ենթակատեգորիա | ինոսիլիկատներ |
Հատկություններ
խմբագրելԲյուրեղանում են մոնոկլինային կամ ռոմբային համակարգերում պրիզմատիկ, ասեղնաձև բյուրեղներով, երբեմն տալիս են թելավոր ագրեգատներ։
Գույնը տարբեր է՝ անգույնից մինչև սև։ Սովորաբար հանդիպում են՝ սև, կանաչ, կապույտ և գորշ ամֆիբոլներ։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 2800-3460 կգ/մ3։
Տեսակներ
խմբագրելԲյուրեղաքիմիական հատկանիշներով ամֆիբոլները լինում են՝
- հողալկալային
- ալկալային։
Ծագմամբ լինում են՝
- մագմատիկ
- մետամորֆային։
Ստացվում են նաև արհեստական ճանապարհով։ Ամֆիբոլների նուրբ թելավոր տեսակները կոչվում են ամֆիբոլասբեստ։
Տարածում
խմբագրելԱմֆիբոլները առավելապես տարածված են հրային և մետամորֆայիև ապարներում։ Հաճախ հանդիսանում են երկրորդային միներալներ՝ տեղակալելով, օրինակ, պիրոքսեններին։ Ամֆիբոլները քայքայվելով վերածվում են քլորիտի, էպիդոտի, երկաթի օքսիդի և կավահողի։
Կիրառում
խմբագրելԱմֆիբոլասբեստը օգտագործվում է տեխնիկայում՝ որպես հրակայուն նյութ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամֆիբոլներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 338)։ |