Այգեպատ

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Այգեպատ (նախկին անվանումը՝ Մասումլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 2 կմ արևելք։ Վերանվանվել է Այգեպատ 1949 թ. դեկտեմբերի 1-ին[2]։

Գյուղ
Այգեպատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ
Հիմնադրված է1828 թ.
Մակերես8,64 կմ²
ԲԾՄ880 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1287 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
Այգեպատ (Հայաստան)##
Այգեպատ (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Այգեպատ գյուղը Արտաշատի տարածաշրջանի մեջ մտնող 39 գյուղերից մեկն է, որը մտել է Դվին քաղաքի արվարձանների մեջ։ Վերահիմնադրվել է 1828 թվականին։ Մինչև Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստի գավառներից։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկական խաղահրապարակ, բուժկետ, ատամնաբուժարան, հեռախոսային ցանց, ալրաղաց, և մի շարք տարբեր նշանակության խանութներ։ Գյուղը մոտ է մի շարք պատմամշակութային հուշարձանների և բնակավայրերի։ Այգեպատից մինչև Խոր Վիրապ վանական համալիր՝ 12 կմ է, Դվին մայրաքաղաքի ավերակները՝ 8 կմ, Ոստան գյուղի թանգարան՝ 4 կմ, Շահումյան համայնքի Գրիգորի հնագիտական թանգարան՝ 3 կմ, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձան՝ 15 կմ։

Կլիման

խմբագրել

Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա[3]։ Կլիման բարեխառն է , ամռանը՝ տաք, ձմռանը ցուրտ։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Տարեկան միջին ջերմաստիչանը կազմում է 20 °C, առավելագույն ջերմաստիչանը հասնում է մինչև +35 °C-ից +40 °C, իսկ նվազագույնը հասնում է -40 °C Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղը սահմանակից է հյուսիս-արևելքից՝ Ոստանին, Վերին Արտաշատին, իսկ հարավ-արևմուտքից՝ Շահումյանին[3]։

Բնակչություն

խմբագրել

Գյուղը վերահինադրվել է 1828 թվականին ։ Բնակիչները եկել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ քաղաքներից ։ Մինչև 1948 թվականը գյուղը եղել է թուրքաբնակ , այնուհետև թուրքերի հեռանալուց հետո ներգաղթի և վերաբնակեցման գործով պայմանավորված գյուղեն են եկել հայեր ՝ Նախիջևանից, Վանից, Մարտունուց, Պարսկաստանից, Գյումրիից, Լանջառից, Զանգակատնից, Գավառից և այլն։

1828 1873 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2013 2017
Բնակչություն 62 329 460 729 1022 1270 1243 1400[4] 1451 1287[5] 1700 1755

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ,ոչխարաբուծությամբ թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 210 հա, պտղատու և խաղողի այգիները 158 հա։

Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Ունի գինու գործարան, որտեղ արտադրվում է կոնյակի սպիրտ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 228
  3. 3,0 3,1 Ներսիսյան, Խաչատուր (2017). Այգեպատ. Երևան: ՎՄՎ պրինտ. էջ 11.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 552
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեպատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 342