Այդողան Թոփալ
Այդողան Թոփալ (թուրքերեն՝ Aydoğan Topal, 1982[1], Տրապիզոն, Թուրքիա), համշենահայ երգիչ։ Ստեղծագործում է համշենահայերեն, թուրքերեն, լազերեն[2]։
Այդողան Թոփալ | |
---|---|
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Aydoğan Topal |
Ծնվել է | 1982[1] Տրապիզոն, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա և Տրապիզոն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժիշտ |
Գործիքներ | Ստեղնային, լարային, հարվածային նվագարաններ |
Գործունեություն | 2009 թվականից մինչև ներկա |
Կրթություն | Անատոլիական համալսարան |
Կայք | hayagitaran.am/2014/05/id-4462.html |
Կենսագրական տվյալներ
խմբագրելԱյդողան Թոփալը ծնվել է 1982 թվականին Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաքում։ Նախնիները ծագումով Արդվինի նահանգի Հոփա շրջանի Հենդեք գյուղից են[2]։
1999 թվականին ավարտել է Հոփայի վարժարանը։ 2000 թվականին ընդունվել է Ստամբուլի Անատոլիական համալսարանը։ Ավարտելուց հետո մշտական բնակություն է հաստատել Ստամբուլում[2]։
Ակտիվորեն մասնակցում է համշենահայությանը նվիրված ժողովներին և համշենահայության պահպանմանն ուղված միջոցառումներին[2]։
Երաժշտական գործունեություն
խմբագրելԱյդողան Թոփալը մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ։ Սովորել է ստեղնային, լարային, հարվածային նվագարաններ, գրել է երգեր։ Ելույթներ է ունեցել երաժշտական բազմաթիվ խմբերի հետ։ Արվեստի ասպարեզում նրան ճանաչում բերեցին իր 2009 թվականին թողարկված «Հեյյամո» և 2012 թվականին թողարկված «Քուզեյ» (հյուսիս) խտասկավառակները, որոնցում նա երգում է համշենահայերեն, թուրքերեն և լազերեն երգեր։ Այդ երգերից մի քանիսը հենց ինքն է գրել։ Այդողան Թոփալը երգում է նաև «Կարմատե» (լազերեն նշանակում է ջրաղաց) խմբում[2]։
Նրա առավել հայտնի երգերից է Արդէցուքը («Ardesuk»)։
-
Քա՛, թուն ինձի համա՞թա, օրթի’, Գալաշէ փէչօղ ա,օրթի՛, Թուն շիմին վաան ասնիս անա, |