Այլընտրանքային պատմություն

Այլընտրանքային պատմության հիմնական նպատակը այն իրականության պատկերումն է, որը կարող էր լինել, եթե պատմությունը իր վճռական պահերից մեկում ընթանար այլ կերպ։ Այլընտրանքային պատմությունը կարելի է դիտել որպես գեղարվեստական գրականության, գիտական ֆանտաստիկայի և պատմական ֆանտաստիկայի ենթաժանր։ Այն պետք չէ շփոթել այլընտրանքային պատմական տեսությունների հետ, որոնք գիտության կողմից նկարագրվող անցյալի պատկերը մասամբ կամ ամբողջությամբ փոխանցում են այլ կերպ։

Ժանրի պատմությունը

խմբագրել

Այլընտրանքային պատմության ժանրի հիմնադիրը համարվում է հռոմեացի պատմաբան Տիտ Լիվին, ով նկարագրել էր Հռոմի և Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության հնարավոր հակամարտությունը, ենթադրելով, որ Ալեքսանդրը չի մահացել 33 տարեկանում, այլ շարունակել է ապրել և կառավարել իր կայսրությունը։

Ժանրի յուրահատկությունները

խմբագրել

Այլընտրանքային պատմության ժանրի ստեղծագործություններում անվիճելի սյուժեի տարր է համարվում պատմության վերափոխումը։ Ստեղծագործության ֆաբուլայում մի բան հստակ է. անցյալում որևէ պատճառով, պատահական կամ որևէ արտաքին ուժի արդյունքի հետևանքով, օրինակ՝ այլմոլորակայինների, տեղի է ունենում ինչ որ լավ բան։ Տեղի ունեցածը կարող է կապված լինել շատ հայտնի պատմական իրադարձությունների կամ պատմական անձերի հետ, որը առաջին հայացքից կարող է թվալ ոչ այնքան կարևոր։

Այս փոփոխության արդյունքում տեղի է ունենում պատմության «ճյուղավորում», իրադարձությունները սկսում են զարգանալ ուրիշ ճանապարհով։ Փոփոխված պատմությունը հանգեցնում է այլ գործողություններ։ Այն կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ՝ և անցյալում, և ներկայում, և ապագայում, բայց տեղի ունեցող իրադարձությունների վրա ուժեղ ազդեցություն է թողնում պատմության փոփոխման փաստը։

Մի դեպքում նկարագրվում են իրադարձություններ, որոնք կապված են հենց «ճյուղավորման» հետ, մյուս դեպքում շարադրանքը սևեռվում է իրավիճակների վրա, որոնք անսովոր են իրականության փոփոխության պատճառով, երրորդ դեպքում հիմանական թեման դառնում է հերոսների փորձերը ժամանակի մեջ ճամփորդության օգնությամբ պատմությունը վերադարձնել դեպի իր նախնական հուն, կրկին փոխելով այն ուրիշ ուղղությամբ կամ, հակառակը, «ամրացնել» փոփոխված իրականությունը։

Որոշ ստեղծագործություններում ժամանակի մեջ ճամփորդության հետ կամ փոխարեն օգտագործվում է զուգահեռ աշխարհների գաղափարը՝ պատմության «այլընտրանքային» տարբերակը իրականացվում է ոչ թե մեր աշխարհում, այլ զուգահեռ աշխարհում, որտեղ պատմությունը գնում է ուրիշ ճանապարհով։ Այս մեկնաբանությունը թույլ է տալիս ոչնչացել ժամանակի մեջ ճամփորդության հայտնի տրամաբանական պարադոքսը, որը երբեմն կոչվում է «մահացած պապիկի պարադոքս»։

Ենթաժանրեր և փոխկապակցված ժանրեր

խմբագրել
  • Կրիպտո պատմություն (ռուս.՝ Криптоистория)- տարատեսակ այլընտրանքային պատմություն։ Կրիպտո պատմությունը արտացոլում է իրականությունը, այն արտաքինից չի տարբերվում ավանդական պատմությունից, բայց պատմական պրոցեսի վրա ազդում են այս կամ այն ուժեր (այլմոլորակայիններ, կախարդներ, վհուկներ և այլն), կամ էլ նկարագրվում է տեղի ունեցած իրադարձությունները որպես անհայտ իրողություն կամ իրադարձություն։
  • Այլընտրանքային բիոքիմիա
  • Այլընտրանքային աշխարհագրություն - ենթադրում է պատմության այլ ձևակերպ, ենթադրելով, որ երկիրը ուրիշ աշխարհագրություն ունի։
  • Պոստապոկալիպտիկա - ժանր, նկարագրությունը նվիրված է քաղաքակրթություններին, փրկվել է ջրհեղեղից (միջուկային պատերազմում, շրջակա միջավայրի աղետ, համաճարակ։ Մոտ է հակաուտոպիական ժանրին։
  • Սթիմփանկ - ժանր, նկարագրություն նվիրված հասարակությանը, գտնվում է տեխնոլոգիական մակարդակում 19-րդ դարից սկսած մինչև 20-րդ դարը։

Դիզելպանկ - ժանր, նկարագրություն նվիրված հասարակությանը, գտնվում է տեխնոլոգիական մակարդակում 20-րդ դարի 20-50-ական թվականներին։

Երաժշտություն և թատրոն

խմբագրել

Տեխնոօպերա «2032: Լեգենդ չստացած ապագայի մասին» (Վիկտոր Արգոնովի նախագծում) նկարագրվում է այլընտրանքային աշխարհը։ Ոչ դասական օպերա է, ուր արիաները զուգակցվում են բանավոր երկխոսության հետ, ինչ-որ չափով այն նման է «ռոք օպերայի», ուղղակի կառուցվածքային առումով սա շատ ավելի բարդ է։

Աղբյուրներ

խմբագրել