Այն պահից, երբ դուք հեռացաք

«Այն պահից, երբ դուք հեռացաք» (անգլ.՝ Since You Went Away), ռեժիսոր Ջոն Քրոմվելի՝ 1940-ական թվականների առավել նշանակալից ռազմական կինոֆիլմերից մեկը։ Գլխավոր դերում խաղացել է Կլոդետ Կոլբերը։ «Այն պահից, երբ դու հեռացար. զինվորի նամակն իր կնոջը» վեպի էկրանավորումը` Մարգարետ Բիլլի Ուայլդերի։

Այն պահից, երբ դուք հեռացաք
անգլ.՝ Since You Went Away
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], ռազմական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1944
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Քրոմվել[1][2], Դևիդ Օ․ Սելզնիկ[3], Էդվարդ Ֆ․ Քլայն[3] և Թեյ Գարնեթ[3]
ՊրոդյուսերԴևիդ Օ․ Սելզնիկ
Սցենարի հեղինակԴևիդ Օ․ Սելզնիկ
ԴերակատարներԿլոդետ Կոլբեր[4][2], Ջենիֆեր Ջոնս[4], Շիռլի Թեմպլ[4], Ջոզեֆ Քոթեն[4], Մոնթի Վուլի[4], Լայոնել Բերիմոր[4], Ռոբերտ Ուոքեր[4], Հեթի Մաքդենիել[4], Ագնես Մուրհեդ[4], Ալլա Նազիմովա[4], Ադելին դը Ուոլթ Ռեյնոլդս[4], Գայ Մեդիսոն[4], Քինան Ուին[4], Քրեյգ Սթիվենս[4], Ալբերտ Բասերման[4], Էյլին Փրինգլ[4], Դորոթի Ադամս[4], Դորոթի Դենդրիջ[4], Ֆլորենս Բեյթս[4], Այրվինգ Բեքոն[4], Ջոն Դերեք[4], Լլոյդ Քորիգան[4], Ռոնդա Ֆլեմինգ[4], Թերի Մուր[4], Թեոդոր ֆոն Իլց[4], Էնդրյու Վ․ ՄակԼագլեն[3], Ռութ Ռոման[3], Ջոնաթան Հեյլ[3], Ուորեն Հայմեր[3], Էդիսոն Ռիչարդս[3], Ուոլտեր Բոլդուին[3], Ուիլյամ Բ․ Դևիդսոն[3], Ջեյմս Ուեսթերֆիլդ[3], Հարրի Հեյդեն[3], Ջորջ Չանդլեր[3], Չարլզ Ուիլյամս[3], Փեգի Մալի[3], Բարբարա Փեփեր[3] և Էն Գիլիս[3]
ՕպերատորՍթենլի Կորտես, Լի Գարմս, Ջորջ Բառնս և Ռոբերտ I
ԵրաժշտությունՄաքս Սթայներ
ՄոնտաժՀել Ս․ Քերն
ԿինոընկերությունSelznick International Pictures
Տևողություն120 րոպե

Գրեթե երեք ժամ ձգվող ֆիլմի սյուժեն պտտվում է ամերիկյան սովորական ընտանիքի և նրա տանտիրուհու՝ տիկին Հիլթոնի շուրջը։ Վերջինիս ամուսինը՝ Թիմը, գնացել է պատերազմ[5]։ Ինչպես նշել են կինոքննադատները, առավել անսպասելի և հետաքրքիր լուծումը ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկի՝ սիրեկանների դերասաններ Ջենիֆեր Ջոնսի և Ռոբերտ Ուոքերի ընտրությունն է եղել, ովքեր այդ ժամանակ օրինական ամուսիններ էին[5]։

Ֆիլմն «Օսկար» մրցանակաբաշխության է ներկայացվել ինը անվանակարգերում. «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի» (Կլոդետ Կոլբեր), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Մոնտի Վուլի), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ջենիֆեր Ջոնս), «Լավագույն երաժշտություն» (Մաքս Սթայներ),՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» (Ստենլի Կորտես, Լի Գարմս), «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն բեմադրող նկարիչ» (Մարկ-Լի Կիրկ, Վիկտոր Ա. Գանջելին) և «Լավագույն մոնտաժ», բայց շահել է միայն մեկ արձանիկ՝ Մաքս Սթայների լավագույն երաժշտության համար[6]։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1940-ական թվականներին ամերիկյան փոքրիկ քաղաքում։ Մինչ ամուսինը՝ Թիմը, իր երկրի խաղաղության համար կռվում էր ռազմաճակատում, տիկին Էնն Հիլթոնը (Կլոդետ Կոլբեր) զբաղված էր հանկարծակի իր գլխին թափված կենցաղային խնդիրներով։ Որպեսզի տանը դատարկ մահճակալ չմնա, նա վերցնում է կենվոր գնդապետ Վիլյամ Սմոլեթին (Մոնտի Վուլի)։ Ընտանեկան բյուջեն խիստ սահմանափակ է, շատ մթերքներ չէին բավարարում։ Տիկին Հիլթոնի համար այդ ամենը աննշան մանրուքներ են թվում, երբ նա տեղեկանում է, որ իր դուստեր Ջեյնի (Ջենիֆեր Ջոնս) և գնդապետի թոռան՝ Վիլյամի (Ռոբերտ Ուոքեր) միջև սիրավեպ է սկսվել։

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Կլոդետ Կոլբեր տիկին Էնն Հիլթոն տիկին Էնն Հիլթոն
Ջենիֆեր Ջոնս Ջեյն Դեբորա Հիլթոն Ջեյն Դեբորա Հիլթոն
Ջոզեֆ Քոթեն լեյտենանտ Թոնի Ուիլեթ լեյտենանտ Թոնի Ուիլեթ
Շիռլի Թեմպլ Բրիջեթ Հիլթոն Բրիջեթ Հիլթոն
Մոնթի Վուլի գնդապետ Վիլյամ Ջ. Սմոլեթ գնդապետ Վիլյամ Ջ. Սմոլեթ
Լայոնել Բերիմոր քահանա քահանա
Ռոբերտ Ուոքեր Վիլյամ Ջ. Սմոլեթի կապրալ Վիլյամ Ջ. Սմոլեթի կապրալ
Հեթի Մաքդենիել Ֆիդելիյա Ֆիդելիյա
Ագնես Մուրհեդ տիկին Էմիլի Հոուկինս տիկին Էմիլի Հոուկինս
Ալլա Նազիմովա Զոֆյա Կոսլովսկայա Զոֆյա Կոսլովսկայա

Քննադատություն

խմբագրել

Ֆիլմը տարբեր արձագանքներ է ստացել համաշխարհային կինոքննադատների կողմից։ Նրանց մեծամասնությունը նշել է չափազանց գերզգայությունն ու անիրական սյուժեն, որ հատուկ է ֆիլմին[5]։

  • «Երկրորդ համաշխարհային պատերազմի սենտիմենտալ քարոզչություն»՝ Բոբ Բլում, Journal and Courier[7]:
  • «Աստեղային դերասանական կազմով ստեղծված ռազմական հրաշալի դրամա»՝ Քեն Հանկե, Mountain Xpress[7]:
  • «Ես փայփայել եմ այդ երեք ժամերը, որ տևում էր ֆիլմը, քանի որ դրանք ինձ ժամանակ են տվել, որպեսզի հասկանամ բոլոր կերպարներին և, հնարավոր է, նույնիսկ սիրեմ նրանց»՝ Մայքլ Վ. Ֆիլիպս–կրտսեր, Goatdog Movies[7]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0037280/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film140281.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 http://www.imdb.com/title/tt0037280/fullcredits
  5. 5,0 5,1 5,2 Milberg, 2010, էջ 111
  6. «The 17th Academy Awards (1945) Nominees and Winners» (անգլերեն). Oscar. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Since You Went Away (1944)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.

Գրականություն

խմբագրել
  • Դորիս Միլբերգ World War II on the Big Screen: 450+ Films, 1938-2008. — McFarland, 2010.