Այսբերգ Բ-15
Այսբերգ Բ-15, աշխարհի ամենամեծ այսբերգն է[1]։ Այն չափվում է շուրջ 295 կիլոմետր երկարությամբ և 37 կիլոմետր լայնությամբ, 11,000 քառակուսի կիլոմետր տարածքով (4,200 քառ. կմ) Ճամայկա կղզուց մեծ է։ Անջատվել է 2000 թվականի մարտին Անտարկտիկայի Ռոս սառույցից, այսբերգ Բ-15-ը մասնատվեց փոքր այսբերգների, դրանցից ամենամեծը կրեց Բ-15Ա անվանումը։ 2003 թվականին Բ-15Ա այսբերգը Ռոս ծովում անջատվեց Ռոս կղզուց և 2005 թվականի հոկտեմբերին աստիժանաբար մասնատվեց ավելի փոքր այսբերգների[2]։
Պատմություն
խմբագրել2000 թվականի վերջին շաբաթներին Անտարկտիկայում՝ Ռուզվելտ կղզու մոտակայքում, Բ-15 այսբերգը անջատվեց Ռոս Շելֆ սառցաբեկորից[3][4]։ Անջատման գործընթացն առաջացավ սառույցի նախապես գոյություն ունեցող ճեղքվածքների պատճառով[3][4] Այսբերգը չափվում է 295 կիլոմետր երկարությամբ և 37 կիլոմետր լայնությամբ, 10,915 քառակուսի կիլոմետր մակերևույթվ (4,214 քառ. մղոն), մոտավորապես հավասար է Ճամայկա կղզուց մեծ է, (10,991 քառ․ կմ (4,244 քառ. մղոն))։ Գիտնականները կարծում են, որ հսկայական սառույցը երկար ժամանակ բնական ցիկլի մաս է կազմում, որը տեղի է ունենում յուրաքանչյուր հիսուն տարուց հարյուր տարի։ 2000, 2002 և 2003 թվականներին Բ-15 այսբերգը բաժանվեց մի քանի կտորների, դրանցից ամենամեծը՝ Բ-15Ա այսբերգը, ուներ 6,400 քառակուսի կիլոմետր (2,500 քառ․ մղոն) մակերևույթ։
2003 թվականի նոյեմբերին՝ Բ-15Ջ այսբերգի անջաատումից հետո, Բ-15Ա այսբերգը բաց ջրերում հոսում է դեպի Ռոս ծովի Ռոս կղզին։ 2003 թվականի դեկտեմբերին փոքր Բ-15Կ այսբերգը (300 կիլոմետր քառակուսի), հեռացվել է Բ-15Ա այսբերգից և սկսել շարժվել հյուսիսային կողմը։ 2005 թվականի հունվարին, գերակշռող հոսանքների պատճառով Բ-15Ա այսբերգը շարժվեց Դրագալսկիի սառցարանի ուղղությամբ, մայրցամաքին մոտ գտնվող Դեյվիդ սառույցից 70 կիլոմետր հեռավորության վրա (43 մղոն), որը հոսում է Վիկտորիա լենդի (Victoria Land) լեռների ափամերձ շրջաններում[5]։ Սառույցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա այսբերգը հյուսիսային ուղղությամբ շարժվելիս բախվել է ստորջրյա լեռանը և մնացել տեղում։
Բ-15Ա այսբերգը շարունակում էր հեռանալ ափից՝ լքելով ՄակՄուրդո Սաունդը (McMurdo Sound)։ 2005 թվականի հոկտեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սառցաբեկորը բախվեց Վիկտորիա Լենդի Ադեր թերակղզուն՝ բաժանվելով մի քանի մասի[6][7], դրանցից ամենամեծը կրել է Բ-15Ա անունը (այժմ մոտավորապես 1,700 քառակուսի կիլոմետր (660 քառ․ մղոն))։ Լրացուցիչ կտորների անուններն են Բ-15Պ, Բ-15Մ և Բ-15Ն։ Բ-15Ա այսբերգը հետո հեռացավ հյուսիսից և բաժանվեց շատ մանր կտորների։ 2006 թվականի նոյեմբերի 21-ին մի քանի խոշոր կտորներ հայտնվեցին Նոր Զելանդիայի Տիմարուի ափից ընդամենը 60 կմ հեռավորության վրա․ ամենամեծը՝ 18 կիլոմետր (11 մղոն), ծովի մակարդակից բարձրությունը՝ 37 մետր (121 մղոն)։
2018 թվականի դրությամբ մնացել է չորս կտոր, որոնք այնքան մեծ են (առնվազն 20 քառակուսի ծովային մղոն), որ Սառույցի ազգային կենտրոնը (National Ice Center) հետևում է դրանց։ B-15Z այսբերգը չափվում է 10 մղոնով և 5 ծովային մղոնով։ Այն տեղակայված էր Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում՝ հարավային Ջեորջիա կղզուց 150 ծովային մղոն հյուսիս-արևմուտք։ Քանի որ այն շարունակում էր իր ուղղությունը դեպի հյուսիս, հալման արագությունը մեծանում էր, սառցաբեկորների մեծ մասը չհասան մինչև հյուսիս[8]։
Բնապահպանական ազդեցությունն Անտարկտիկայի վրա
խմբագրել2001 թվականի հունվարի 29-ին Չիկագոյի համալսարանի և Վիսկոնսինի համալսարանի հետազոտողները տեղադրեցին եղանակային և Գլոբալ տեղորոշման համակարգի գործիքներ, Բ-15Ա այսբերգի վրա։ Դա առաջին անգամն էր, երբ այսբերգը վերահսկվեց։ Հավաքված տվյալները թույլ տվեցին հասկանալ, թե ինչպես են հսկայական սառցադաշտերը իրենց ճանապարհը անցնում Անտարկտիդայի ջրերում և դրանից դուրս։
2005 թվականի ապրիլի 10-ին Բ-15Ա այսբերգը, բախվելով Դրիգալսկի սառույցին, ջարդեց վերջինիս 8 քառակուսի կիլոմետր տարածքը (3.1 քառ․ մղոն)։ Անտարկտիկ քարտեզները պետք է թարմացվեն։
Բ-15Ա այսբերգը 2004-2005 թվականներին փակեց օվկիանոսային քամիների և հոսանքների ճանապարհը, ինչպես նաև խոչընդոտեց հետազոտական երեք կայանների վերազինման աշխատանքներին։ ՄակՄուրդոյի մոտ գտնվող այս սառցաբեկորը աղետալի հետևանք ունեցավ Ադելի պինգվինների համար, որովհետև ծնող պինգվինները չէին կարողանում օվկիանոսից հետ լողալ իրենց ձագերի մոտ։
2006 թվականի հոկտեմբերի հետազոտությունները ցույց են տվել, որ Ալյասկայի ծոցում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով առաջացած ուժեղ հոսանքը կարող էր մասերի բաժանել Բ-15Ա այսբերգին[10]: Այս հոսանքը 6 օրվա ընթացքում անցել է 13,500 կիլոմետր (8,400 մղոն)՝ Այլասկայից մինչև Անտարկտիկա։
Գիտնականներն այս իրադարձությունն ուսումնասիրում են որպես օրինակ այն բանի, թե ինչպես աշխարհի մի տարածաշրջանի եղանակը կարող է ազդել ամբողջ աշխարհի վրա [11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Goering, Laurie (2000 թ․ մարտի 24). «Mammoth Iceberg Is Born In Antarctic». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ html
- ↑ 3,0 3,1 «Massive Iceberg Peels Off from Antarctic Ice Shelf». National Science Foundation. 2000 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2023-02-07-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 4,0 4,1 «Biggest iceberg tracked from space». The ATSR Project. 2000 թ․ մայիսի 9. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Bhattacharya, Shaoni (2005 թ․ ապրիլի 19). «World's largest iceberg 'goes bump in the night'». New Scientist. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ MacAyeal, D., Okal, E., Aster, R., Basis, J., Brunt, K., Cathles, L. Mac. Drucker, R., Kim, Y-J., Martin, S., Okal, M., Sergienko, O., Sponsler, M., Thom, J., Transoceanic wave propagation links iceberg calving margins of Antarctica with storms in tropics and northern hemisphere, Geo. Res. Lett., 33, L17502, doi:10.1029/2006GL027235, 2006.
- ↑ Martin, S., Drucker, R., Aster, R., Davey. F., Okal E., Scambos T., and MacAyeal, D., Kinematic and seismic analysis of giant tabular iceberg breakup at Cape Adare, Antarctica, J. Geophys. Res., 115, B06311, doi:10.1029/2009JB006700, 2010.
- ↑ Eleanor Imster (2018 թ․ հունիսի 11). «End of the journey for iceberg B-15?». Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.