Այսպես էլ կլինի (ռուս.՝ Так сойдёт!), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ անտարբերության և անփությության մասին, որն ի վերջո հետ է վերադառնում[1]։ Մուլտֆիլմի ռեժիսորը Յուրի Պրիտկովն է, այն նկարահանվել է 1981 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կիոնստուդիայում։

Այսպես էլ կլինի
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստԼյուդմիլա Զուբկովա
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով, Վսևոլոդ Լարիոնով, Իրինա Կարտաշյովա և Զինաիդա Նարիշկինա
Բեմադրող նկարիչՏատյանա Սազոնովա
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1982

Սյուժե

խմբագրել

Ծեր Ոզնին այլևս ուժ չուներ տանիքը սալիկապատելու համար, և Կաչաղակը նրան օգնություն է առաջարկում։ Կողքով անցնող պարծենկոտ Նապաստակ վարպետը ուրախությամբ համաձայնում է օգնել, ամեն ինչ արագ տեղադրեց, բայց` ծուռ և թեք։ Ոզնու քննադատական դիտողությանը Նապաստակը պատասխանում է. «Եվ այդպես էլ կլինի», որից հետո պատահական փռշտոցից ամբողջ սալիկը թափվում է նրա վրա։

Աղվեսին, որի աթոռակը կոտրվել էր, Նապաստակն օգնություն է առաջարկում։ Հապշտապորեն հավաքելով և լարով կապելով աթոռակը` ասում է. «Եվ այդպես էլ կլինի», որից հետո Նապաստակ նստում է դրա վրա և հյուրասիրություն է ընդունում ուրախացած աղվեսից։ Բայց աթոռակն ընկնում է, և նյարդայնացած աղվեսը դուրս է քշում «վարպետին» փայտով։

Անհանգիստ Փորսուղի մոտ Նապաստակը փորձում է տանը լույսը սարքել, բայց էլեկտրական ցնցում ստանալով՝ ընկնում է աստիճաններից՝ պատռելով ջինսերը։

Նապաստակը դիմում է Կուղբ դերձակին, որը զբաղվում էր հագուստի նորոգմամբ։ Կուղբը հապճեպ ամրացնում է ջինսերը` մեկ փողքը կտրելով մինչև ծունկը և դրանով փակելով անցքը։ Զարմացած և վրդովված Նապաստակը Փորսուղից ի պատասխան լսում է իրեն ծանոթ արտահայտությունը` «Ոչինչ ... Եվ այդպես էլ կլինի», ինչն ստիպում է նրան մտածել իր արած անորակ աշխատանքի մասին։

Հեղինակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Зубкова Л. Так сойдёт!. — Стрекоза, 2006. — (Любимые герои). — ISBN 5-479-00067-5