Այտափոսիկ
Այտափոսիկ[1] կամ մատնեհար, բնական փոքրիկ փոսիկներ մարդու այտերին և կզակին։
Բնութագիր
խմբագրելՓոսիկները լինում են տարբեր չափերի և խորության։ Լինում են շրջանաձև կամ ուղղահայաց կերպով ձգված։ Հիմնականում հանդիպում են բերանի կողային անկյուններում տարբեր հեռավորությունների վրա։ Փոսիկները առաջանում են երկու այտերին, սակայն հավանական է նաև, որ լինեն միայն մեկ այտի վրա։ Հիմնականում դեմքի մկանների հանգիստ վիճակում փոսիկները նկատելի չեն։ Դրանք երևում են միայն ժպտալիս կամ ինտենսիվ դիմախաղի դեպքում։
Ժամանակ առ ժամանակ փոսիկները կարող են անհետանալ և կրկին հայտնվել[2]։ Պրոֆեսոր Մակ-Դոնալդը իր հետազոտությունների արդյունքում եզրակացրել է, որ փոսիկները սխալմամբ բնութագրվել են որպես գենետիկորեն փոխանցվող դոմինանտ գեն[3][4]։ Սակայն, Յուտայի համալսարանի գիտնականները համարում են, որ դրանք ոչ մշտական դոմինանտ գեն են, որոնք հիմնականում կառավարվում են մեկ գենի կողմից, բայց միևնույն ժամանակ գտնվում են մյուս գեների ազդեցության տակ[5]։
Առաջացման պատճառներ
խմբագրելՇրջանառվում են տարբեր վարկածներ այտերի փոսիկների առաջացման պատճառների վերաբերյալ։ Բայց դրանք բոլորն էլ հանգում են այն մտքին, որ այտերի փոսիկների առաջացման հիմնական պատճառը այտոսկրային մեծ մկանի (լատին․՝ zygomaticus major) կառուցվածքային առանձնահատկություններն են։ Այտոսկրային մեծ մկանը կծկվելիս բերանի անկյունը բարձրացնում է վերև և մի փոքր ձգում դեպի դուրս, որի արդյունքում ձևավորվում է ժպիտը[3]։ Այս պատճառով էլ այն երբեմն անվանում են «ժպիտի գլխավոր մկան»։
Կան մի շարք պլաստիկ վիրահատություններ այտերի արհեստական փոսիկներ ստեղծելու համար։ Սակայն հայտնի չէ արդյո՞ք դրանք երկար ժամանակ կպահպանվեն, քանի որ տարիքի հետ մեկտեղ մաշկի առաձգականությունը նվազում է, և փոսիկները կարող են անհետանալ[6]։
Մշակութային առանձնահատկություններ
խմբագրելՈրոշ մշակութային ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ասիական և հնդեվրոպական էթնիկ ենթախմբերում կա նախապատվություն այտերի փոսիկներ ունեցող մարդկանց նկատմամբ, և նրանք համարվում են առավել գրավիչ ու անկեղծ[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - այտփոսիկ». www.nayiri.com. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ Am J Med Genet. 1990 Jul;36(3):376. Cheek dimples.
- ↑ 3,0 3,1 3,2 Pessa, JE; Zadoo, VP; Garza, PA; Adrian Jr, EK; Dewitt, AI; Garza, JR (1998). «Double or bifid zygomaticus major muscle: anatomy, incidence, and clinical correlation». Clinical anatomy (New York, N.Y.). 11 (5): 310–3. doi:10.1002/(SICI)1098-2353(1998)11:5<310::AID-CA3>3.0.CO;2-T. PMID 9725574.
- ↑ McDonald, J.H. «Myths of Human Genetics». Sparky House Publishing. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Utah. «Observable Human Characteristics». Արխիվացված է օրիգինալից 2016-09-13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «British doctors warn against 'designer dimple' cosmetic surgery». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այտափոսիկ կատեգորիայում։ |