Այրա Լևին
Այրա Լևին (անգլ.՝ Ira Levin, օգոստոսի 27, 1929[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 12, 2007[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի արձակագիր, դրամատուրգ և երգերի հեղինակ։ «Ռոզմարիի երեխան» վեպի հեղինակն է։
Այրա Լևին անգլ.՝ Ira Levin | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 2007[4][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և երգերի հեղինակ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Հորաս Մաննի դպրոց և Դրեյքի համալսարան |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Ռոզմարիի երեխան և Սթեփֆորդյան կանայք |
Պարգևներ | |
Կայք | iralevin.org |
Ira Levin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱյրա Լևինը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 27-ին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում, և վաղ տարիներն անցկացրել է Մանհեթենում և Բրոնքսում։ 1950 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը, որտեղ սովորել է փիլիսոփայություն և անգլերեն։ 22 տարեկանում գրել է իր անդրանիկ վեպը՝ «Համբույր մահից առաջ», որի համար ստացել է Էդգար Ալան Պոյի մրցանակ։
Գրողի առաջին պիեսը դարձել է Մաք Հիմենի «Դժվար է լինել սերժանտ» վեպի ադապտացիան, որը կատակերգություն է ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայության ժամանակ նորակոչիկ-ռամիկների արկածների մասին, որը գրվել է 1955 թվականին հեռուստատեսային ներկայացման համար և սկիզբ է դրել դերասան Էնդի Գրիֆիտի գործունեությանը։ 1958 թվականին պիեսն էկրանավորվել է, իսկ գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Նիք Ադամսը։ 1964 թվականին պիեսի հիման վրա ստեղծվել է հեռուստատեսային սերիալ, որտեղ գլխավոր դերում Սեմի Ջեքսոնն է։
1967 թվականին հրատարակվել է «Ռոզմարիի երեխան» վեպը՝ Լևինի ամենահայտնի վեպը։
Մատենագիտություն
խմբագրել- 1952՝ «Համբույր մահից առաջ» (A Kiss before Dying)
- 1967՝ «Ռոզմարիի երեխան» (Rosemary’s Baby)
- 1970՝ «Այս կատարյալ օրը» (This Perfect Day), մարդկային հակաուտոպիա, որտեղ չեն պատժում, այլ միայն բուժում են։
- 1972՝ «Սթեփֆորդյան կանայք» (The Stepford Wives)
- 1976՝ «Բրազիլացի տղաները» (The Boys from Brasil)
- 1991՝ «Տաշեղ» (Sliver)
- 1997՝ «Ռոզմարիի որդին» (Son of Rosemary)
Էկրանավորումներ
խմբագրել- 1956՝ «Համբույր մահից առաջ»
- 1968՝ «Ռոզմարիի երեխան»
- 1974՝ «Սթեփֆորդյան կանայք»
- 1978՝ «Բրազիլացի տղաները»
- 1982՝ «Մահացու ծուղակ»
- 1991՝ «Համբույր մահից առաջ»
- 1993՝ «Տաշեղ»
- 2004՝ «Սթեփֆորդյան կանայք»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20071115012642/http://ap.google.com:80/article/ALeqM5io_3GrS6dYN0LoPJXtsbUd56MNjAD8ST1DM80
- ↑ https://edgarawards.com/category-list-the-grand-master/
- ↑ https://edgarawards.com/category-list-best-first-novel/
- ↑ Margalit Fox. Ira Levin, of «Rosemary’s Baby», Dies at 78(անգլ.) // The New York Times. — 14 ноября 2007.
Արտաքին հղումներ
խմբագրել- Айра Левин (անգլ.) Internet Movie Database կայքում
- Happy Birthday to a Major American Writer(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրա Լևին» հոդվածին։ |