Անախրոնիզմ (հունարեն՝ ανά — ետ և χρόνος — ժամանակ), պատմական հերոսների և դեպքերի, կյանքի ու կենցաղի նկարագրության մեջ թույլ տրված ժամանակագրական խախտում կամ տեղափոխություն։

Անախրոնիզմը կարող է սխալի, թյուրիմացության արդյունք լինել, կարող է նաև գիտակցված բնույթ կրել՝ որևէ գաղափար ընդգծելու համար։ Օրինակ, Րաֆֆին «Պարույր Հայկազն» վիպակում գիտակցաբար անախրոնիզմ է թույլ տվել. 4-րդ դարում Հունաստանում ապրած հայազգի փիլիսոփա Պարույրին և 5-րդ դարի մեծ պատմիչ Մովսես Խորենացուն նա ներկայացրել է իբրև ժամանակակիցների, որպեսզի ավելի ցայտուն հակադրի կոսմոպոլիտիզմն ու իրական հայրենասիրությունը[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 14.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անախրոնիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 361