Անահիտ (հանդես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անահիտ (այլ կիրառումներ)
«Անահիտ», գրական-գեղարվեստական հանդես։ Հրատարակվել է Փարիզում, 1898-1911 թթ. և 1929-1949 թթ.-ին (ընդմիջումներով)[1]։
Անահիտ | |
---|---|
Տեսակ | գրական ամսագիր |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | նոյեմբեր 1898 |
Հիմնադիր | Արշակ Չոպանյան |
Անվանված է | Անահիտ |
Երկիր | Ֆրանսիա |
Գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա |
Լուծարվել է | հունիս 1949 |
Խմբագիր՝ Արշակ Չոպանյան։
Լայնորեն լուսաբանել է հայկական հարցը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը։ 1-ին փուլում «Անահիտ»-ում հրապարակվել են քաղաքական իրադարձությունները վերլուծող, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու համախմբմանը նպաստող հոդվածներ։ Քննարկել է հայ ազատագրական շարժման անցած ճանապարհը, նրա թույլ տված սխալներն ու թերությունները։ Սան Ստեֆանոյի պայմանագրից (1878) հետո ընկած ժամանակաշրջանի հիմնական սխալները կապել է ագատագրական շարժման ղեկավարների քաղաքական կողմնորոշման հետ և վճռականորեն հանդես է եկել եվրոպական կողմնորոշման դեմ։ Գտնելով, որ անջատ գործողությունների մարտավարությունը կհանգեցնի պարտության, «Անահիտ»-ը ժողովրդին կոչ է արել լրջորեն պատրաստվել ապստամբության, ընտրել հարմար պահը՝ միայն այդ դեպքում հուսալով դրական արդյունք։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 361)։ |