Անաստասիա Իվլեևա
Անաստասիա Վյաչեսլավովնա Իվլեևա (ռուս.՝ Анастаси́я Вячесла́вовна Ивле́ева, մարտի 8, 1991[1], Ռազմետելևո (գյուղ, Վսևոլոժսկի շրջան), Վսևոլոժսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի և վիդեոբլոգեր։ Հայտնի է որպես Ինստագրամի աստղ (ունի 17 միլիոն հետևորդ), ինչպես նաև «Орёл и решка. Перезагрузка» հեռուստածրագրի հաղորդավարուհի։
Անաստասիա Իվլեևա ռուս.՝ Настя Ивлеева | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Ռազմետելևո (գյուղ, Վսևոլոժսկի շրջան), Վսևոլոժսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, վիդեո բլոգեր, դերասանուհի, յություբեր, ինստաբլոգեր, գործարար և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Anastasia Ivlejeva Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնաստասիա Իվլեևան ծնվել է 1991 թվականի մարտի 8-ին Սանկտ Պետերբուրգում (Լենինգրադ)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է համալսարան՝ գովազդների և հասարակայնության հետ կապերի ֆակուլտետ։ Որոշակի ժամանակահատված աշխատել է որպես մատնահարդարման վարպետ։ 2015 թվականին Իվլեևան փոխադրվում է Մոսկվա։ Այստեղ ավտոմեքենաների սրահում սկսել է աշխատել որպես մենեջեր։ Միաժամանակ ընդունվում է Օլգա Սպիրիկինայի Օստանկինո TV հեռուստատեսության դպրոցը[2][3]։
2018 թվականի հունիսի 13-ին հայտարարել է, որ հանդիպում է երաժիշտ Ալեքսեյ Կոնստանտինովիչ Ուզենյուկի հետ, ով ավել հայտնի է Էլջեյ անունով[4]։
Կարիերա
խմբագրելՆաստյա Իվլեևայի կարիերան սկսվել է 2013 թվականին, երբ բացեց սեփական բլոգը Ինստագրամում, որում թողարկած առաջին նյութերը սպորտային թեմաներով էին։ Վիդեբլոգ բացելու խորհուրդը նրան տվել է «Չելսի» խմբի անդամ Արսենի Բորոդինը, ում հետ նա այդ ժամանակ հանդիպում էր[5][6]։ Ավելի ուշ Անաստասիան նկարահանում է իր առաջին հումորային կարճամետրաժ տեսանյութը, որտեղ նա նստած է սրճարանում և խմում է մեծ բաժակից ՝ միանգամից երկու ձողիկներով[2]։ 2018 թվականի մայիսի տվյալներով նրա բլոգում ՝ «_agentgirl_» հետևորդների թիվը կազմում է 7 միլիոն մարդ։
2016 թվականի աշնանը Իվլեևան, բլոգեր Էլդար Ջարախովը և «This is Хорошо» ինտերնետ-շոուի հաղորդավար Ստաս Դավիդովը դարձան «Ю» հեռուստաալիքով հեռարձակվող «Можно всё» ռեալիտի-շոուի հաղորդավարներ[2][7]։
2017 թվականի գարնանը Անաստասիան դարձավ «Орёл и решка. Перезагрузка» շոուի հաղորդավարուհի «Пятница!» և «Ինտեր» հեռուստաալիքներում։ Նաստիայի գործընկերը դարձավ ուկրաինացի դիջեյ և հեռուստահաղորդավար Անտոն Պտուշկինը[8][9]։ Ըստ նրա խոսքերի, հենց Ինստագրամում հայտնի լինելը նրան օգնեց հայտնվել հեռուստաալիքում[10]։
2018 թվականին Մուզ ԹիՎԻ հեռուստաալիքի երաժշտական մրցույթը ինքն է վարել, քանի որ Լեռա Կուդրյավցևան դադար էր վերցրել։
Նկարահանումներ տեսահոլովակներում և գովազդներում
խմբագրելԱնաստասիա Իվլեևան մասնակցել է կապի օպերատոր «Բիլայնի[11]»-ի և ՄԱԿ կոսմետիկայի տեսահոլովակների նկարահանումներին[12]։ Ինչպես նաև 2016 թվականին Նաստիան մասնակցել է «Maxim» ամսագրի նկարահանումներին[13]։
Հենց այդ թվականին թողարկվեց Արսենի Բորոդինի «Родная» երգի տեսահոլովակը, որում նկարահանվեց նաև Նաստյա Իվլեևան[14][15]։ 2017 թվականին բլոգեր և հեռուստահաղորդավարուհի Անաստասիան նկարահանվել է HammAli & Navai «Хочешь, я к тебе приеду»[16] երգի և Օլեգ Մայամիի «Если ты со мной»[17] երգի տեսահոլովակներում։
Անաստասիան նկարահանվել է Էլջեյի «360°» ալբոմի պաստառի համար։
2021 թվականի հուլիսին Իվլևան Դմիտրի Նագիևի հետ միասին սկսեց հանդես գալ բջջային օպերատոր MTS- ի գովազդային արշավում[18]։
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրելՏարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2017 թվականի նոյեմբերի 13 | «Glamour» ամսագրի մրցանակ | Տարվա կին[19] | Հաղթանակ |
2017 թվականի դեկտեմբերի 12 | NeForum Awards | Ինստագրամի ամենավառ վայներ[20] | Հաղթանակ |
2018 թվականի փետրվարի 27 | «Леди Mail.Ru» մրցանակ | Լավագույն վայներ[21] | Հաղթանակ |
Ռեյտինգ
խմբագրելԱմսաթիվ | Անվանումը | Տեղը |
---|---|---|
2017 թվական | «Maxim» ամսագիր. 2017 թվականի ՌԴ 100 ամենասեքսուալ կանայք[22] | 9-րդ տեղ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.youtube.com/watch?v=uSSkYgx-ccM
- ↑ 2,0 2,1 2,2 «10 фактов о новой ведущей "Орла и решки" Насте Ивлеевой». Hello. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Настя Ивлеева — биография, фото, последние статьи и новости | Журнал OK!». Журнал OK! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Настя Ивлеева объявила об отношениях с известным рэпером - 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Арсений Бородин и Настя Ивлеева: «Приходится ругаться из-за работы» | StarHit.ru» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Арсений Бородин расстался со звездой шоу «Орел и Решка» - 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Анастасия Ивлеева, Ведущая: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Настя Ивлеева призналась, как попала в «Орел и решка»». Woman's Day. 2017 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «В шоу "Орел и решка" - новые ведущие: парень-ди-джей и девушка-видеоблогер». КП в Украине. 2017 թ․ մարտի 6.
- ↑ «Жизнь ради лайков: Как устроен российский инстаграм». Wonderzine. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Как «Билайн» меняет представление о своем бренде у молодежи с помощью технологий и конкурса блогеров». 2016 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Евдокимов, Никита (2017 թ․ նոյեմբերի 15). «Самые популярные рекламные ролики в российском YouTube в октябре». vc.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Смех ей к лицу! Звезда «Инстаграма» Анастасия Ивлеева». Maxim. 2017 թ․ մարտի 9.
- ↑ Арсений Бородин оправдался за скандальное видео
- ↑ «Настя Ивлеева сделала предложение Арсению Бородину». PEOPLETALK (ռուսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Эксклюзив PEOPLETALK: Настя Ивлеева снялась в клипе HammAli & Navai». PEOPLETALK (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Олег Майами сгорает от любви к Насте Ивлеевой | StarHit.ru» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Идет проверка...». newsden.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «У меня никогда не было цели набрать миллионы подписчиков»: интервью с Настей Ивлеевой(չաշխատող հղում)
- ↑ «Премия NeForum Awards 2017: Самый яркий вайнер Instagram». 2017 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Результаты премии «Леди Mail.Ru»». 2018 թ․ փետրվարի 28.
- ↑ «Анастасия Ивлеева — девушка из 100 самых сексуальных женщин России». Maxim. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բլոգեր Անաստասիա Իվլեևայի և լրագրող Յուրի Դուձի դեմ մեղադրանք է ներկայացվել
- Ведущая Настя Ивлеева рассказала, как попала в «Орел и решку» — Комсомольская правда
- Популярность в Instagram не поможет открыть все двери — Cosmopolitan
- Звезда Instagram Настя Ивлеева: Я стала популярной всего за полгода — Мир
- Настя Ивлеева — Большое интервью в «Столе заказов» ՅուԹյուբում (RU.TV)
- Воспользоваться золотой картой, чтобы купить квартиру и другие лайфхаки от Насти Ивлеевой ՅուԹյուբում (Авторадио)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Իվլեևա» հոդվածին։ |