Անաստասիա Ալեքսեևնա Տատարևա (ռուս.՝ Анастасия Алексеевна Татарева, հուլիսի 19, 1997(1997-07-19), Եկատերինբուրգ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն (2016), աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։

Անաստասիա Տատարևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Анастасия Алексеевна Татарева
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 19, 1997(1997-07-19) (27 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, Ռուսաստան
Մարզիչ(ներ)՝Իրինա Վիներ
Հասակ՝170
Քաշ՝45

Կարիերա

խմբագրել

Անաստասիա Տատարևան Եկատերինբուրգի «Վիկտորիա» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Հետագայում սկսել է մարզվել Դմիտրով քաղաքում՝ Աննա Շումիլովայի (Դյաչենկո) մոտ։ 2014 թվականին Անաստասիա Տատարևան դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն խմբային վարժություններում։

2015 թվականին Անաստասիա Տատարևան դարձել է Եվրոպական I խաղերի երկակի չեմպիոն, ապա նվաճել երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներ Շտուտգարտում անցկացվող աշխարհի խմբային վարժություններում, ինչպես նաև ստացել է արտոնագիր 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ 2016 թվականին հաղթել է Հոլոնում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև դարձել է օլիմպիական չեմպիոն՝ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցելով խմբային բազմամարտին (նրանից բացի թիմի կազմում ընդգրկված են եղել Վերա Բիրյուկովա, Անաստասիա Բլիզնյուկը, Անաստասիա Մաքսիմովան և Մարիա Տոլկաչյովան

2017 թվականին Պեզարոյում անցկացված աշխարհի առաջնությունում Ռուսաստանի թիմը նորացված կազմով (որի կազմում Անաստասիա Տատարևայից բացի ընդգրկվել էին Անաստասիա Բլիզնյուկը, Մարիա Կրավցովան, Եվգենյա Լևանովան, Քսենյա Պոլյակովան, Մարիա Տոլկաչյովան) նվաճել է երկու ոսկե մեդալ։

Պարգևներ

խմբագրել
  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր արդյունքների, հաղթանակի նկատմամբ կամ և նպատակասլացություն ցուցաբերելու համար[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել