Անաստաս Միկոյան փողոց (Եղեգնաձոր)

փողոց Եղեգնաձորում

Անաստաս Միկոյան փողոց, փողոց Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Փողոցը սկսվում է Երևանյան խճուղուց (Մ 12 ճանապարհ), ձգվելով դեպի հյուսիս՝ հատվում է Զորավար Անդրանիկի փողոցի հետ, Պարույր Սևակի փողոցի սկզբնավորման վայրից թեքվում դեպի արևմուտք, հատվում Գրիգոր Նարեկացի փողոցի հետ և ավարտվում Ստեփան Շահումյան փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում։ Փողոցը անվանակոչվել է հայ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի անվամբ։

Անաստաս Միկոյան փողոց
Եսայի Նշեցու հուշարձանը և Անաստաս Միկոյան փողոցը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՇրջանԵղեգնաձոր համայնք
Գտնվում էԵղեգնաձոր
ՄարզՎայոց ձորի մարզ
Պատմական շրջանՎայոց ձոր գավառ, Սյունիք նահանգ
ՍկիզբԵրևանյան խճուղի (Մ 12 ճանապարհ)
ԱվարտՍտեփան Շահումյան փողոց
Անվանվել էԱնաստաս Միկոյան

Շենքեր և կառույցներ

խմբագրել
  • Եսայի Նշեցու հուշարձան
  • Երկրապահի այգի
  • Աղբյուր
  • №1 Հայաստանի ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն
  • №1/2 Վայոց ձորի տարածաշրջանի բաժանմունք (Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին)
  • №3 Վայոց ձորի մարզի առևտրաարդյունաբերական պալատ
  • №7 «Եղեգնաձորի №1 մանկապարտեզ» ՀՈԱԿ
  • №18 Եղեգնաձորի ոստիկանության բաժին
  • №23 Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Պատկերասրահ

խմբագրել