Անավարտ դիմանկար
«Անավարտ դիմանկար» (անգլ.՝ Unfinished Portrait), Ագաթա Քրիստիի կիսաինքնակենսագրական նովելը, որը գրվել է 1934 թվականին և հրատարակվել է Մերի Ուեսթմաքոթ (անգլ.՝ Mary Westmacott) կեղծանունով՝ նույն թվականին William Collins & Sons հրատարակության կողմից։
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | սիրավեպ[2] |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1934 |
Նախորդ | Սպանություն «Արևելյան ճեպընթացում» |
Հաջորդ | Լիստերդեյլի առեղծվածը |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Ուիլյամ Քոլինս, որդիներ |
Հրատարակման տարեթիվ | մարտ 1934 |
Սյուժե
խմբագրելՆովելի հիմնական հերոսը՝ Սելիա անունով երիտասարդ կինը, ծանր է տանում ամուսնալուծությունը։ Նա առանձնանում է էկզոտիկ կղզում և մտածում է ինքնասպանության մասին։ Այդ ճակատագրական քայլից նրան ետ է պահում երիտասարդ նկարիչ-դիմանկարիչ Լարրաբին։ Իր հյուրանոցային համարում ամբողջ գիշեր Սելիան պատմում է իր կյանքի պատմությունը։ Նա սկսում է մանկությունից, երբ դեռ ամաչկոտ և ինքնամփոփ աղջիկ էր, սովորում էր երաժշտություն և երգ և դարձել էր լավ դաշնակահարուհի։ Մեծանալով նա ծանոթանում է շատ տղամարդկամց հետ, ովքեր սիրահարվում են նրան, բայց իր սիրուն նա չի կարողանում գտնել։ Այնուհետև ամուսնություն, որը սկզբում հաջողակ է թվում, սակայն արդյունքում ավարտվում է ամուսնալուծությամբ։ Պատմելով իր և իր վախերի մասին՝ Սելիան հասկանում է, որ, միգուցե, Լարրաբին հենց այն միակն է, ում նա այդքան երկար սպասել էր։
Գրական քննադատություն
խմբագրելԹայմսի (en:The Times Literary Supplement) գրական հավելվածը 1934 թվականի ապրիլի 12-ի ակնարկում տալիս է այսպիսի գնահատական. «Նկարիչը, ով վերապատմում է Սելիայի պատմությունը, յուրաքանչյուր պարբերությունում ավարտում է շատ նախադասություններ բազմակետերով, այդ գործելու ձևը մի փոքր զայրացնում է. բայց մենք պետք է ներենք նրան, քանի որ վերջին գլխում նա բուժում է Սելիայի հոգին մի անսպասելի պահին»[3].
The New York Times Book Review ամսագիրը 1934 թվականի դեկտեմբերի 9-ին այսպես է արտահայտվում Սելիայի կյանքի պատմությունը վերապատմող նկարչի մասին. «Այդ գրական եղանակը սկզբում անբնական և անիմաստ է թվում, սակայն վերջում դրա օգտագործումն արդարացվում է»[4]։
Ինքնակենսագրություն
խմբագրել«Անավարտ դիմանկար»-ը Ագաթա Քրիստիի ոչ դետեկտիվ վեց գրքերից երկրորդն է։ Սյուժեի ընթացքը՝ փախուստ ընտանիքից, ուրիշի անվան տակ մենակյաց կյանք վարելը, այս ամենը հիշեցնում է հենց Ագաթա Քրիստիի կյանքի 1926 թվականի դեկտեմբերի իրադարձությունները։ Նրա կենսագրության այս էջերը ուսումնասիրել է բրիտանացի հոգեբան Էնդրյու Նորմանը և նկարագրել է իր «Ավարտված դիմանկար»(անգլ.՝ The Finished Portrait) գրքում, որի անվանումն էլ պատահական չէ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ (unspecified title) — ISBN 1-903047-77-3
- ↑ «The artist who re-tells Celia’s story ends several sentences in every paragraph with dots, a mannerism that irritates; but we must forgive him, since, in the final chapter, he heals Celia’s soul in one unpredictable instant». The Times Literary Supplement April 12, 1934 (էջ 265)
- ↑ «This literary device seems artificial and unnecessary at first, but is effectively used in the ending» The New York Times Book Review December 9, 1934 (էջ 7)
- ↑ Интервью Эндрю Нормана агентству Блумберг(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անավարտ դիմանկար կատեգորիայում։ |