Անատոլի Լեոպոլդի Յակոբսոն (ռուս.՝ Анатолий Леопольдович Якобсон, օգոստոսի 22, 1906(1906-08-22), Լուգա, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1984(1984-08-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր[3]։

Անատոլի Յակոբսոն
Анатолий Якобсон
Ծնվել էօգոստոսի 22, 1906(1906-08-22)
Լուգա, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 3, 1984(1984-08-03) (77 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհնագետ, արվեստագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)ՌԳԱ հնագիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտհնագիտություն[1], արվեստագիտություն[1] և Ճարտարապետության պատմություն[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][1]
Եղել է գիտական ղեկավարAleksandr Ilʹič Ajbabin?

Կենսագրություն

խմբագրել

Անատոլի Յակոբսոնը ծնվել է ԽՍՀՄ-ի Լենինգրադի շրջանի Լուգա քաղաքում։ Միջնակարգ կրթությունը Մոսկվայում ավարտելուց հետո 1922 թվականին ընդունվել է Մոսկվայի առաջին պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, ապա փոխադրվելով Լենինգրադ, ուսումնառությունը շարունակել է այնտեղի համալսարանի լեզվագիտության և նյութական մշակույթի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1929 թվականին։ 1925—1927 թվականներին մասնակցել է Հին Ղրիմում, Սուդակում և Խերսոնեսում գործող հնագիտական արշավախմբերի աշխատանքներին, մասնակցել գիտական արշավում դեպի Ղրիմ և Անդրկովկաս։

Առաջին անգամ նա 1929 թվականին Հայաստան է եկել Հովսեփ Օրբելու գլխավորած արշավախմբի կազմում, իսկ 1936 թվականին նրա ղեկավարությամբ մասնակցել է Ամբերդի պեղումներին։

Սկսած 1930 թվականից Անատոլի Յակոբսոնը աշխատել է Լենինգրադի նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայում հաջորդաբար զբաղեցնելով գիտատեխնիկական աշխատակցի, կրտսեր և ավագ գիտական աշխատողի պաշտոնները։

1941 թվականին Անատոլի Յակոբսոնը պաշտպանել է դիսերտացիա, հայցելով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1945 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Մոսկվայի, ապա Պետերբուրգի Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում։

Աշխատություններ

խմբագրել

Ուսումնասիրել է Միջնադարյան Հայաստանի արվեստը ճարտարապետությունը։ Մի շարք մենագրությունների հեղինակ, այդ թվում Ղրիմի և Անդրկովկասի հայկական ճարտարապետական հուշարձանների մասին։

1961 թվականին շարադրել է «Միջնադարյան Խերսոնես» մենագրությունը, որի համար արժանացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին։

1950 թվականին լույս է տեսել «Ակնարկ Հայաստանի 5-17-րդ դարերի ճարտարապետության» մենագրությունը, 1970 թվականին՝ «Հայաստանի և Վրաստանի միջնադարյան ճարտարապետության փոխհարաբերություններն ու թոխադարձ կապերը», 1975-ին՝ «Հայաստան և Սիրիա. ճարտարապետական համադրություններ» աշխատությունները։ Նրա աշխատություններից են նաև «Հայաստանի և Բյուզանդիայի վաղ միջնադարյան ճարտարապետության փոխհարաբերությունները» (1973 թ.), «Կովկասյան Աղվանքի և Հայաստանի ճարտարապետական կապերը» (1977 թ.), «Բուլղարական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման առթիվ» (1968 թ.), «Բալկանների. Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Միջին Ասիայի միջնադարյան ճարտարապետական օրինաչափական մի քանի առանձնահատկությունները» (1972 թ.),«Միջնադարյան ճարտարապետության զարգացման մեջ օրինաչափության պրոբլեմը» (1982 թ.), «Վաղ միջնադարյան ճարտարապետության զարգացման պրոբլեմները» (1983 թ.) և այլն։

Պարգևներ

խմբագրել

Անատոլի Յակոբսոնը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով, մեդալներով ու ծննդյան 75-ամյակի առթիվ (1981 թ.) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Ճարտարապետության դոկտոր Վ. Մ. Հարությունյան «Ա. Լ. Յակոբսոն», պատմաբանասիրական հանդես № 1, 1984, էջ 241-242
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 107