Անդրանիկ Ադամյան
Անդրանիկ Ադամյան (հունվարի 22, 1952, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլային մարզիչ։ 2002 և 2003 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1952 (72 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլային կարիերա
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելԱնդրանիկ Ադամյանը 1976 թվականին ֆուտբոլիստի կարիերան սկսել է Լենինականի «Շիրակ» թիմում։ Որպես խաղացող ֆուտբոլից հեռացել է 1979 թվականին։
Մարզչական կարիերա
խմբագրելՖուտբոլային կարիերայի ավարտից հետո նա սկսել է աշխատել որպես մարզիչ։ 1990 թվականին գլխավորել է հարազատ ակումբը՝ Գյումրիի «Շիրակը»։ Նա նաև մարզել է Հայաստանի երիտասարդական հավաքականը։ 2002 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնակատար[1]։ 2002 թվականի հուլիսի 26-ին նրան փոխարինել է արգենտինացի Օսկար Լոպեսը[2]։ Դրանից հետո նա կրկին աշխատել է երիտասարդական թիմի հետ և «Շիրակում»։ 2003 թվականի փետրվարին Ադամյանը կրկին ստանձնել է Հայաստանի ազգային հավաքականի ղեկը որպես պաշտոնակատար[3], սակայն շուտով ազատվել է այդ պաշտոնից և շարունակել աշխատել միայն ակումբում[4]։ 2005 թվականի ապրիլին փոխել է իր պաշտոնը՝ դառնալով «Շիրակի» մարզական տնօրեն[5]։
Հաջողություններ և մրցանակներ
խմբագրելՄարզչական հաջողություններ
խմբագրել- «Շիրակ» Գյումրի
- Հայաստանի չեմպիոն՝ 1992, 1994, 1999
- Հայաստանի փոխչեմպիոն՝ 1993, 1995/96, 1997, 1998, 2002 թթ.
- Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2000, 2003
- Հայաստանի գավաթի եզրափակիչ՝ 1993, 1994, 1999
- Հայաստանի Սուպերգավաթի հաղթող՝ 1996, 1999, 2003
- Հայաստանի Սուպերգավաթի եզրափակիչ՝ 1998
Մրցանակներ, պարգևներ
խմբագրել- Հայաստանի վաստակավոր մարզիչ
- ՀՖՖ ոսկե մեդալ (2022)[6]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Андраник Адамян назначен тренером сборной Армении :: Футбол :: РБК Спорт.
- ↑ Тренер „Пюника” возглавил сборную Армении – UA-Футбол.
- ↑ International Matches 2003 – Europe (January-June).
- ↑ Андраник Адамян: Ширак – моя вторая семья – Спортивные новости – Armsport.am.
- ↑ Андраник Адамян меняет профессию. ФУТБОЛ – „Пас из-за границы”. Футбол – СПОРТ-ЭКСПРЕСС.
- ↑ «ՀՖՖ նախագահը ոսկե մեդալ է նվիրել Անդրանիկ Ադամյանին».