Անդրանիկ Բարիկյան
Անդրանիկ Համլետի Բարիկյան (սեպտեմբերի 11, 1980[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 11, 1980[1] (44 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱնդրանիկ Բարիկյանն իր կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ-2» ակումբում 1998 թվականի մրցաշրջանում։ Ակումբը կատարել է իր նորամուտը Բարձրագույն լիգայում։ Ակումբում և Բարձրագույն լիգայում Բարիկյանն իր նորամուտը նշել է մարտի 21-ին՝ խաղադաշտ դուրս գալով առաջին տուրի՝ «Երևան» ակումբի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է հունիսի 13-ին՝ «Փյունիկի» դեմ խաղի ավարտին գրավելով Կարեն Բաբայանի պաշտպանած դարպասը։ Իր նորամուտային մրցաշրջանում Բարիկյանը մասնակցել է ընդհանուր առմամբ 17 խաղի և դարձել երկու գոլի հեղինակ։
Գյումրիի գլխավոր թիմի կազմում Բարիկյանը մասնակցել է 2001 թվականի Հայաստանի առաջնությանը։ «Շիրակի» կազմում իր նորամուտը նշել է սեպտեմբերի 15-ին՝ «Կոտայք» ակումբի դեմ խաղի 81-րդ րոպեին փոխարինելով Հենրիխ Բատիկյանին։ Ակումբի կազմում առաջին գոլը խփել է նոյեմբերի 24-ին՝ առաջնության նախավերջին փուլում գրավելով «Ղարաբաղի» դարպասը, որ պաշտպանում էր Արթուր Ավագյանը։ Նոյեմբերի 28-ին՝ եզրափակիչ փուլում, աչքի է ընկել արդյունավետ խաղով ընդդեմ «Դինամո-2000» ակումբի, որի դարպասը գրավել է երեք անգամ։ Այդ մրցաշրջանում անցկացրած վեց խաղերում Բարիկյանը խփել է չորս գոլ[2]։
Պրեմիեր լիգայում «Շիրակի» հանդես գալու ընթացքում Անդրանիկ Բարիկյանն Արա Ադամյանի հետ միասին երեք անգամ դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ Դա լավագույն արդյունքն է 1992 թվականից։ Առաջին անգամ լավագույն ռմբարկու Բարիկյանը դարձել է 2005 թվականին՝ այդ մրցաշրջանում խփելով հինգ գոլ։ Երեք տարի անց՝ 2008 թվականին, նորից դարձել է լավագույնը թիմում (4 գոլ)։ Հաջորդ մրցաշրջանում Բարիկյանը սահմանել է անհատական ռեկորդ խփած գոլերի քանակով՝ խփելով ութ գոլ, որը դարձել է երրորդ ցուցանիշը։ 2010 մրցաշրջանում Բարիկյանը վեց գոլով զբաղեցրել է երկրորդ տեղը «Շիրակի» ֆուտբոլիստների շարքում՝ զիջելով Մկրտիչ Նալբանդյանին, որն 9 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 2007 թվականի մրցաշրջանում Բարիկյանը, հանդես գալով «Շիրակի» կազմում, չի խփել ոչ մի գոլ[3]։
Ձեռքբերումներ
խմբագրել- «Շիրակ»
- Հայաստանի չեմպիոն – 2012/13
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2002
- Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2003
- Հայաստանի գավաթակիր – 2011/12
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2011
- Հայաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2002
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «4. «Ширак» Гюмри» (ռուսերեն). Klisf.info. 21.5.2004. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 26.4.2011-ին.
- ↑ «Барикян — в десятке бомбардиров «Ширака»» (ռուսերեն). armsport.am. 25.4.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 26.4.2011-ին.