Անդրանիկ Կարապետյան (պատգամավոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Կարապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Կարապետի Կարապետյան (ապրիլի 6, 1983), Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր[1]։ Անկուսակցական է, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ[2]։
Անդրանիկ Կարապետյան | ||
| ||
---|---|---|
2017 ապրիլի 2-ից | ||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1983 (41 տարեկան) | |
Հայր | Կարապետ Կարապետյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1983 թվականի ապրիլի 6-ին[1]։
Եղել է «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ-ի գործադիր տնօրենը[3]։
2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ թիվ 6 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակով (Արմավիրի մարզ)[4]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]։
«Ազդարարման համակարգի մասին» օրինագծի վերաբերյալ ելույթի հետ կապված սկանդալ
խմբագրելԶԼՄ-ների և հասարակության լայն քննարկման և քննադատման առարկա դարձավ Ազգային Ժողովում Անդրանիկ Կարապետյանի 2017 թվականի հունիսի 7-ի ելույթը՝ նվիրված «Ազդարարման համակարգի մասին» օրինագծի ընդունմանը։ Ինչպես նշում են որոշ աղբյուրներ, խոսքը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ազդարարման ինստիտուտի ներդրման մասին է, որի օրինագիծը Հայաստանի Ազգային Ժողովին է առաջարկել Հայաստանի կառավարությունը։ Օրինագծով առաջարկվում է քաղաքացիներին հաղորդել իրենց հայտնի դարձած կոռուպցիայի մասին փաստերը և օրենքի ներքո պաշտպանել այդ հաղորդումը ներկայացրած քաղաքացիներին։ Կարապետյանը օրինագծի վերաբերյալ իր ելույթում հայտարարել էր[5].
Հարգելի գործընկերներ, նախ, թույլ տվեք բարձր գնահատել Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն այս օրենքներում։ Այն խնդիրը, որը ես այժմ կբարձրաձայնեմ, բացարձակ չի վերաբերում իրավական կողմին, իրավական հարթության մեջ չի։ Իմ գաղափարը կապված է մեր հայկականության հետ, այսօրվա իրավիճակում կապված ազդարարի ինստիտուտի հետ։ Արդյո՞ք այս ինստիտիուտը կաշխատի, թե՝ ոչ, և եթե աշխատի՝ ի՞նչ հետևանքներ և արդյունքներ դա կունենա։
Ուրեմն, նախ՝ ներքին ազդարարի մասին խոսեմ երկու խոսք։ Ուրեմն, ի՞նչ է ասում ներքին ազդարարը... ազդարարի մասին ինչ է ասում դա։ Տեսեք. ասում ա՝ մի հիմնարկում աշխատող երկու աշխատող կամ աշխատողներ իրար հետ հարաբերություններ կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ։ Սա ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջև։ Այսօր մենք հայ ենք։ Բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ մենք ինչ արժեքներ ենք կրում, և եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են։ Եթե կաշխատի այս օրենքը, ազդարարի ինստիտուտը, ապա ի՞նչ հետևանքներ դա կունենա։ Եթե չի աշխատի՝ ապա ինչո՞ւ ենք մենք ուզում ընդունել այս օրենքի նախագիծը։ Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ, ժողովրդական խոսքով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է։ Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք։ Եկեք գնանք աշխատանքի ու ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա։ էսօր մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, և նման կերպ գաղափարներ խրախուսել ու սերմանել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի։ Թերևս այսքանը։ Եկեք հայ մնանք։ Շնորհակալ եմ[6]։ |
Այդ ելույթին կոշտ պատասխան տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հակադարձեց.
Ես կարծում եմ, որ մեզ համար պետք է լինի կոնսենսուս, որ մենք ընդհանրապես թույլ չտանք, որ էս ամբիոններից հնչեն ելույթներ և խոսքեր, որոն պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել՝ իրենց զգալով Հայաստանի Հանրապետության տեր և տնօրեն։ Եվ ես ձեզ ասեմ պատասխանատու կերպով, որպես «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր, որ այդ «գործ տալու» մասին ազդարարողները իրենք սահմանված ժամանակ և ձևերում վազում և շատ ակտիվ «գործ են տալիս» իրենց իսկ տրամաբանության սահմաններում ստեր գրելով և մարդկանց նկատմամբ զրպարտագրեր և ամենավատ բաները անելով, հենց էդ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, հենց էդ գողականները, ովքեր միֆ են ստեղծել։ Իմ համոզմունքը հետևյալն է, որ չակերտավոր գործ տվողների դեմ պայքարողներն ամենամեծ գործ տվողներն են։ Եվ ես սա ձեզ ասում եմ՝ որպես Կոշ քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր[7][8]։ |
Ելույթը քննադատության առարկա դառնալուց հետո՝ հունիսի 8-ին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր հերթին փորձեց արդարացնել Կարրապետյանին.
Նկատի ուներ, որ դա ի չարս չօգտագործվի։ Մի քիչ երևի մտքերն այնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց։ Իրականում մենք օրենքին կողմ ենք եղել և հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը մեր օրակարգի մեջ էլ է եղել... Այստեղ գործ տալու հարցը չէ, եթե իրական հանցանք կա, դա ոչ թե հանցագործ աշխարհին բնորոշ ձևով պետք է կոծկել, այլ բարձրաձայնել[9]։ |
2017 թվականի հունիսի 8-ին Կարապետյանի ելույթին արձագանքեց նաև Իրավաբանների հայկական ասոցիացիա կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը.
Ամոթալի է և պատվաբեր չէ, երբ երկրի խորհրդարանի պատգամավորը նման երևույթ է ունենում։ Ազդարարներն այն անձիք են, որոնք հայտնում են կոռուպցիոն դեպքերի մասին, այսինքն՝ տեղեկացնում են իրավապահ մարմիններին և հանրությանը, որպեսզի այդ խնդիրները վերացվեն։ Նրանք «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։ Պետությունը և հասարակությունը պետք է սատար կանգնի նրանց[10]։ |
Հատկանշական է, որ «Ազդարարման համակարգի մասին» օրինագծի վերաբերյալ դեմ ելույթ ունեցած Կարապետյանը 2017 թվականի հունիսի 8-ին՝ օրինագծի առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այդ նախագծին, իսկ հունիսի 9-ին՝ երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ նիստից բացակայել է[4][11]։
Համաձայն որոշ աղբյուրների, Կարապետյանի ելույթից հետո Դաշնակցությունը խզել է կապերը սեփական պատգամավորի հետ, Ազգային Ժողովում «իրենց սենյակներից էլ հեռու մի սենյակ» ուղարկել։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է[12]։ Ունի մեկ դուստր։
Անդրանիկ Կարապետյանի հարսանիքի քավորն է Մանվել Գրիգորյանը[13]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Անդրանիկ Կարապետյանը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում
- ↑ «ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Ովքե՞ր են նորընտիր տարածքային թեկնածուները
- ↑ 4,0 4,1 Ամբողջությամբ ընդունված հարցեր
- ↑ «Ազդարարի մասին» նախագիծը «գործ տալու» ինստիտուտ է. ՀՅԴ խմբակցության պատգամավոր
- ↑ «Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը
- ↑ «Եվ ես սա ձեզ ասում եմ՝ որպես Կոշ քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Փաշինյանը ԱԺ-ում իրեն զգում է՝ ինչպես «Կոշ» քրեակատարողականում եւ խոսում գործ տվողների մասին
- ↑ Մտքերն այնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց. Արմեն Ռուստամյանը՝ Անդրանիկ Կարապետյանի հայտարարության մասին
- ↑ Ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներ են․ Կարեն Զադոյանը՝ պատգամավորին
- ↑ «Գործ տալու» օրենքի նախագծի խոսեց դեմ, քվեարկեց կողմ. Անդրանիկ Կարապետյանի քվեարկությունը՝ լուսանկարով
- ↑ «Ովքեր են նոր Խորհրդարանի երիտասարդ պատգամավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ [1]