Անդրանիկ Հակոբյան (պետական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Հայկի Հակոբյան (հունվարի 2, 1957, Նորատուս, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
Անդրանիկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Նորատուս, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1973-1978 թթ. - սովորել և ավարտել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1978-2012 թթ. - աշխատել է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցիչ։
- 1980-1992 թթ. - աշխատել է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցիչ։
- Ընտրվել է Կամոյի շրջանային խորհրդի և Նորատուսի գյուղական խորհրդի պատգամավոր։
- 1992 թ. ընտրվել է Նորատուսի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 1996 թ.։
- 1996 թ. ընտրվել, 1999, 2002 և 2005 թթ. վերընտրվել է Նորատուսի գյուղապետ։
- 2002-2008 թթ. - եղել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանության կոնգրեսում ՀՀ պատվիրակության անդամ։
- 2009-2010 թթ. - աշխատել է Գավառի պետական համալսարանում։
- 2012 թ. օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ[1]։
Պարգևներ
խմբագրել- Անանիա Շիրակացու մեդալ (2007)։
- ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալ (2006)։
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի և ութ թոռ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։ ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահի տեղակալ, ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի փոխնախագահ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.