Անդրանիկ Չալաբյան
Անդրանիկ Չալաբյան (մարտի 11, 1922, Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - ապրիլի 12, 2011, Սաութֆիլդ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), բժշկական հետազոտող, քարտեզագիր և պատմաբան, «Հայոց պատմության» մի քանի հատորների հեղինակ։ Հայտնի է նաև, որպես «Զորավար Անդրանիկ Օզանյանի կենսագրության մասին» գրքի հեղինակ։
Անդրանիկ Չալաբյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1922 |
Ծննդավայր | Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա |
Մահացել է | ապրիլի 12, 2011 (89 տարեկան) |
Մահվան վայր | Սաութֆիլդ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան և քարտեզագիր |
Կենսագրություն
խմբագրելԱնդրանիկ Չալաբյանը ծնվել է 1922 թվականին Քեսաբում։ Հայ Ավետարանական դպրոցն ավարտելուց հետո նա ուսանել է Հալեպի քոլեջում։ Այնուհետև 1949 թվականի ամռանը տեղափոխվել է Բեյրութ և աշխատանքի է անցել Բեյրութի ամերիկյան համալսարանի Ֆիզիոլոգիայի բաժանմունքում (AUB): 1977 թվականին Չալաբյանի ընտանիքը ներգաղթել է Դեթրոյթ, ԱՄՆ, որտեղ Չալաբյանն աշխատել է Ալեք Մանուկյան վարժարանում, որպես հանրային կապերի տնօրեն։ 1984 թվականին նա հրատարակում է իր առաջին պատմական՝ «Զորավար Անդրանիկը և Հայ Հեղափոխական շարժումը» գիրքը։ 1989 թվականին Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետում նրան շնորհվել է պատմության դոկտորի աստիճան։ Հետագայում նրա գիրքը թարգմանվում է անգլերեն, թուրքերեն, հունարեն և իսպաներեն լեզուներով։ Գիրքը դարձավ լավագույն վաճառվողը (75,000 օրինակ վաճառվել է միայն Հայաստանում)։ Ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը գիրքը համարում է արժեքավոր պատմական աշխատանքի երկարատև հետևողական հետազոտության արդյունք։ Չալաբյանը հայտնի է նաև, որպես հեղափոխական գործիչների մասին գրքերի հեղինակ։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելԱնդրանիկ Չալաբյանը ստացել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ։ Սաութֆիլդի քաղաքապետը 2005 թվականին մի օր նշանակեց Անդրանիկ Չալաբյանի օր, որպես բարի կամքի դեսպան, ով իր քաղաքը ճանաչված դարձրեց ամբողջ աշխարհի ընթերցողների միջոցով։ Նա հրավիրվում է որպես թղթակից անդամ «Ռազմական Պատմության Ամսագիր»-ում, պարբերաբար հոդվածներ է տպագրում «Սփյուռք» տեղեկագրում, «Նաիրի», «Ջանասեր», «Armenian Mirror-Spectator» և «Andranikological Review» թերթերում[1]։ Ֆիզիոլոգիական վարչության ձեղնահարկում Ստենլի Կերրի անձնական գրառումները հայտնաբերելուց հետո Անդրանիկ Չալաբյանը համագործակցում է նրա հետ, մինչև իր հոդվածների գրելն ու հրատարակելը։ Ստենլի Կերրը անցնելով թոշակի, տեղափոխվում է Նյու Ջերսի, 1965 թվականին, թողնելով Բեյրութի Ամերիկյան համալսարանի կենսաքիմիայի բաժնի վաստակավոր նախագահի կարիերան։ Սակայն նա թողնում է իր գրառումները, որոնք կորել էին տարիների ընթացքում։ Նա պահպանել է գրառումները և մինչ այդ չհրատարակված նկարները, որոնք նա տեղափոխել է իր հետ, մինչ ծառայում էր Մերձավոր Արևելքի նպաստամատույցում։ 1919 թվականին Ստենլը տեղափոխվում է Մարաշ, Կենտրոնական Անատոլիա, որտեղ գլխավորում է Ամերիկյան Օգնության գործողությունները։ Ստենլի Կերրի հետ համատեղ աշխատանքի արդյունքը եղավ «Մարաշի Առյուծները» հրատարակումը 1973 թվականին։ Մինչ համագործակցում է Ստենլի Կերրի հետ, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի վերահսկիչ Հենրի Վիլֆրիդ Գլոկլերը, ով Պրինցետոնում հարևան էր Ստենլի Կերրի հետ, վստահում է նրան գրելու իր անձնական հուշերը։ Չալաբյանը խմբագրում և հրատարակում է հուշերը «Սևան Մամուլ»-ում 1969 թվականին Բեյրութում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://en.wiki.x.io/wiki/Antranig_Chalabian[Antranig Chalabian]
Աղբյուրներ
խմբագրել- "Armenian history volumes author Antranig Chalabian dies at 89. Panarmenian.Net, 2011". Panarmenian.net. 2011-04-22.
- "Անդրանիկ Չելեպյան. Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը , Երևան, 1990 թ., 720 էջ։ - Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal"
- Յ․ Իսկահատեան․ Հայոց ազատատենչութիւնը ուսումնասիրող դէմքը՝ Անդրանիկ Չելեպեան, Արարատ օրաթերթ, Բեյրութ, 25 հունիս 2024։