Անդրանիկ Արամի Սիմոնյան (1989, հոկտեմբերի 10, Հոկտեմբերյան), հայ պետական գործիչ, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու։ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ[1], գեներալ-մայոր։

Անդրանիկ Սիմոնյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն
Դրոշ
Դրոշ
 2021 թվականի մարտի 31-ից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
2021 թվականի մարտի 26 - 2021 թվականի մարտի 31
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2020 թվականի հունիսի 26 - 2021 թվականի մարտի 26
 
Կրթություն՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիր, ՀՀ ՊԿԱ, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, Հայաստանի արդարադատության ակադեմիա
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ Իրավաբան
Ծննդյան օր հոկտեմբերի 10, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր ՀԽՍՀ, Հոկտեմբերյան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ Գեներալ-մայոր

Կրթություն

խմբագրել
  • 2009թ.- ՀՀ ոստիկանության ակադեմիա, իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատ։
  • 2013թ.- ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավաբանական ամբիոն, մագիստրատուրա, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, ուսումնառություն։
  • 2019-2020թթ.- ՀՀ արդարադատության ակադեմիա, ունկնդիր։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 2009-2012 - ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն, իրավական փորձաքննությունների բաժին, տեսուչ, ավագ տեսուչ։
  • 2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, 1-ին վարչության 3-րդ բաժին, օպերլիազոր։
  • 2014-2018թթ. Երևան քաղաքի դատախազություն, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն, դատախազ։
  • 2020-2021թթ. - ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, դատավոր։
  • 2021թ. մարտի 26-31- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ[2]
  • 2021թ. մարտի 31 - ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
  • 2024թ. հունվարի 12- ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել, և վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն։

Կոչումներ և պարգևներ

խմբագրել
  • 2023թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, գեներալ-մայորի զինվորական կոչում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ».
  2. «Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Նախագահի տեղակալ».
  3. «Անդրանիկ Սիմոնյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել».