Անդրեա Սաբատինի
Անդրեա Սաբատինի կամ Սաբատինի (իտալ.՝ Andrea Sabbatini, առավել հայտնի է Անդրեա դա Սալեռնո (իտալ.՝ Andrea da Salerno, մոտ 1487[1], Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1] - 1530[1], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա[1]), Բարձր Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, Ռաֆայելի լավագույն աշակերտներից մեկը։
Անդրեա Սաբատինի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1487[1] |
Ծննդավայր | Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1] |
Վախճանվել է | 1530[1] |
Մահվան վայր | Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ռայմոնդո Էպիֆանիո և Ռաֆայել Սանտի |
Andrea da Salerno Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնդրեա Սաբատինին որպես նկարիչ հմտացել է Լեոնարդո դա Վինչիի հետևորդ Անդրեա Սոլարիոյի արվեստանոցում։ 1511 թվականին Հռոմում նա հանդիպել է Ռաֆայելին և կարճ ժամանակ անց դարձել նրա աշակերտը։ Սաբատինին գրեթե ամբողջությամբ կլանել է իր ուսուցչի ոճը, ինչը հստակ երևում է նրա «Ծնունդ» նկարում։ Անդրեա Սաբատինին եղել է իտալացի նկարիչ Ֆաբրիցիո Սանտաֆեդեի ուսուցիչը։
Անդրեա դա Սալեռնոն ստեղծել է մի շարք ուշագրավ նկարներ կրոնական թեմաներով, ինչպիսիք են «Խաչի պաշտամունքը», «Եկեղեցու յոթ հայրերը», «Սուրբ Նիկոլասը գահի վրա», «Մոգերի երկրպագությունը», «Մադոննա» և այլն։ Այդ նկարներն այժմ ցուցադրվում են Կապոդիմոնտե թանգարանում։ Սաբատինին ավարտին է հասցրել նաև Սանտա Մարիա դելլե Գրազիեի, Սան Ջեննարո դե Պովերիի և այլ եկեղեցիների ֆրեսկոներ։
Աղբյուրներ
խմբագրել- Abbate Francesco Storia dell'arte nell'Italia meridionale. — Рим: Donzelli Editore, 2009. — ISBN 9788860364135.
- Previtali Giovanni Andrea da Salerno nel Rinascimento meridionale, Catalogo della mostra Padula (SA). — Флоренция: Edizioni Centro Di, 1986. — ISBN 88-7038-121-8.
- De Dominici Bernardo Vite de pittori, scultori ed architetti napoletani. — Неаполь, 1742.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Սաբատինի» հոդվածին։ |