Անդրեյկա (ֆիլմ)
«Անդրեյկա» (ռուս.՝ «Андрейка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը։
Անդրեյկա ռուս.՝ Андрейка | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա, ընտանեկան ֆիլմ և կինոպատում |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Լեբեդև |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Պոպով |
Դերակատարներ | Նիկոլայ Տիմոֆեև, Լիլիա Գրիցենկո, Վիկտոր Չեկմարյով[1] և Կիրիլ Լավրով |
Օպերատոր | Սեմյոն Իվանով |
Երաժշտություն | Վլադիմիր Մակլակով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 78 րոպե |
Էկրան է բարձրացել 1958 թվականի սեպտեմբերի 25-ին[2]։ 1959 թվականին Կիևի համամիութենական կինոփառատոնում արժանացել է Առաջին մրցանակի որպես լավագույն մանկական ֆիլմ[3]։
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում 1917 թվականի հուլիսին Պետրոգրադում։ Քաղաքում ցույցեր են։ Ցուցարարների շարքերում կան երեխաներ ու ծերեր։ Ցուցարարների վրա կրակում են, զոհեր ու վիրավորներ են ընկնում։ Հրաշքով կենդանի է մնում պետերբուրգցի բանվոր որդի Անդրեյկան։
Կառավարությունը հրամանագիր է արձակում Լենինին ձերբակալելու մասին։ Նրան փնտրում են ոստիկանական լրտեսները։ Դրանցից մեկը ենթասպա Զվոնկովն է։ Նա բնակություն է հաստատել Անդրեյկայի տնից ոչ հեռու՝ ներկայանալով որպես դռնապան քեռի Վիտյա։ «Քեռի Վիտյային» հաջողվում է իր կողմը գրավել երեխաներին։
Մի օր Անդրեյկան իմանում է, որ շուտով Լենինը, որը թաքնվում էր ոստիկանությունից, պետք է գա իրենց տուն։ Նա խորհուրդ է խնդրում քեռի Վիտայից՝ մանկամտորեն վստահելով նրան։ Լենինին բռնելու համար շրջափակում է կազմակերպվում։ Չկարողանալով ձերբակալել նրան՝ ոստիկանները ձերբակալում են Անդրեյկայի հորը։ Անդրեյկան հասկանում է, թե ով է «քեռի Վիտյան»։
Հորը ռազմաճակատ ուղարկելուց հետո Անդրեյկան դառնում է ընտանիքի ավագը։ Նա աշխատանքի է անցնում որպես մոնտաժորդ, բայց նրան վտարում են աշխատանքից այն բանի համար, որ նա օգնել է վերականգնել էլեկտրաէներգիան Սմոլնիում։
Մի անգամ Անդրեյկայի ընկեր Վասկան տեսնում է «քեռի Վիտյային»։ Անդրեյկան և Վասկան հետևում են լրտեսին։ Կարմիր պարեկը վնասազերծում է նրան։
Սմոլնիում ելույթ է ունենում Լենինը և ազդարարում պրոլետարական հեղափոխության մասին։
Դերերում
խմբագրել- Բորյա Վասիլև – Անդրեյկա
- Նիկոլայ Տիմոֆեև – Ռեշետին
- Լիլիա Գրիցենկո – Աննա
- Ալեքսանդր Լարիկով – Ռուբլյով
- Տատյանա Խորիշկո – Ելենա
- Սաշա Վինոգրադով – Իլյուշկա
- Կիրիլ Լավրով – Վիկտոր Զվեզել
- Վիկտոր Չեկմարյով – բժիշկ
- Ալեքսանդր Մազաև – Մաքսիմով
- Գենադի Մալիշև – անարխիստ նավաստի
- Նիկոլայ Մելնիկով – Վասկա
- Նիկոլայ Գավրիլով – լրտես
- Աբրամ Շեյն – Վ. Ի. Լենին
- Լեոնիդ Լյուբաշևսկի – Յ. Մ. Սվերդլով
- Լյուբով Մալինովսկայա – Անֆիսա, Վասկայի մայրը
- Օլգա Պորուդոլինսկայա – Նատալյա Նիկոլաևնա
- Արկադի Տրուսովով – նավաստի Սմոլնիում
- Ելիզավետա Ուվարովա – Վերա տատ
- Պյոտր Նեզվանով – էլեկտրոմոնտյոր
- Նատալյա Կուդրյավցևա – Ելենկայի մայրը
- Վլադիմիր Վասիլև – Արթուր Պետրովիչ, էլեկտրակայանի պետ
- Վլադիմիր Վոլչիկ – Ֆ. Է. Ձերժինսկի
- Վլադիսլավ Ստրժելչիկ – սպա
Նկարահանող խումբ
խմբագրել- Բեմադրող ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև
- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Պոպով
- Բեմադրող օպերատոր՝ Սեմյոն Իվանով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մակլակով
- Երգի տեղքտի հեղինակ՝ Նիկոլայ Գլեյզարով
- Հնչյունային օպերատոր՝ Լ. Վալտեր
- Նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով
- Նկարիչ-գրիմարար՝ Ա. Գրիբով
- Մոնտաժող՝ Ելենա Միրոնովա
- Խմբագիր՝ Դմիտրի Իվանեև
- Խորհրդատու՝ Վիկտոր Մուշտուկով
- Ֆիլմի տնօրեններ՝ Ա. Վլադիմիրով և Թամարա Սամոզնիևա
Պարգևներ
խմբագրելԱռաջին մրցանակ Կիևի համամիութենական կինոփառատոնում (1959) լավագույն մանկական ֆիլմի համար։
Քննադատություն
խմբագրելՖիլմն Էկրան բարձրանալուց անմիջապես հետո դրական ակնարկներ է ստացել[4]։
Արվեստաբան Վերա Տուլյակովան ֆիլմն անվանել է հեղափոխությանը երեխաների մասնակցության մասին նախկինում նկարահանված ֆիլմերից լավագույնը։ Նա իր գրախոսության մեջ նշել է, որ «հեղինակի և ռեժիսորի կողմից ճշգրիտ հայտնաբերված սյուժետային իրավիճակները նպաստում են տղայի բնավորության բացահայտմանը, ցույց են տալիս Անդրեյկայի հասունացումը»[4]։ Միևնույն ժամանակ նա կարծում էր, որ հեղինակները «առանց հատուկ անհրաժեշտության ֆիլմում ներկայացնում են զանգվածային տեսարաններ և դրվագներ, որոնք թույլ կապվ ունեն սյուժեի զարգացման հիմնական գծի հետ»։
Դերասանական խաղը վերլուծելիս Վ. Տուլյակովան գրել է, որ «Բորյա Վասիլևը, որը խաղում է Անդրեյկայի դերը, ճշմարիտ է, հուզական է արդյունավետ այն դրվագներում, որոնք նրանից պահանջում են համոզմունք և նույնիսկ բնավորություն», բայց ճշմարտությունը անհետանում է նրա հերոսի մեջ, երբ ռեժիսորը նրա առջև դնում է ոչ մանկական դերասանական առաջադրանքներ։ Նա նաև գրել է, որ «մյուս երեխաները, ովքեր չեն ստացել դերասանական այսպիսի բարդ առաջադրանքները, միշտ մնում են գեղեցիկ, բնական, զվարճալի»։ Նշելով Անդրեյկայի հոր և մոր դերերի (Ն. Տիմոֆեևա և Լ. Գրիցենկո) համոզիչ և հավաստի լինելը՝ Տուլյակովան կարծիք է հայտնել, որ Ա. Պոպովը «փոքր-ինչ չոր և միապաղաղ է ցույց տվել մեծահասակների սցենարում»։ Գրախոսության մեջ առանձնանում էր օպերատոր Ս. Իվանովի աշխատանքը, որը «առավել ճշգրիտ է մարմնավորում բնօրինակ և յուրօրինակ գաղափարը»[4]։
Կինոգետ Կիրա Պարամոնովան գրել է, որ «ֆիլմի հերոս Անդրեյկան ճշմարիտ և խորը կերպար է» և կարծիք է հայտնել, որ «իր ճշմարտացիությամբ ֆիլմը սովետական երեխաներին մոտեցնում է մեր հայրենիքի պատմական անցյալին»[5]։ Նա պնդել է, որ «հեղինակները հավաստի են ներկայացնում պատումը. նրանք Անդրեյկային դարձնում են իսկական կյանքի մասնակից, բայց չեն ստիպում նրան իր տարիքի համար ճնշող գործերով և սխրանքներով որոշել իրադարձությունների ուղղությունը, կամ, ինչպես երբեմն պատահում է վատ ֆիլմերում, որոշել դրանց արդյունքը»[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ Советские художественные фильмы, 1968, էջ 5
- ↑ Советские художественные фильмы, 1968, էջ 6
- ↑ 4,0 4,1 4,2 Тулякова, 1958, էջ 3
- ↑ 5,0 5,1 Парамонова, 1978, էջ 92
Գրականություն
խմբագրել- Советские художественные фильмы. Аннотированный каталог / Под общ. ред. К. И. Пиотровского, Н. А. Глаголевой. — М.: Искусство, 1968. — Т. 4 (1958—1963). — С. 5—6. — 824 с.
- Кучкина О. Шагает рабочий человек // Комсомольская правда. — 1958. — С. 3.
- Тулякова В. «Андрейка» // Советская культура. — 1958. — № 130. — С. 3.
- Парамонова К. Николай Лебедев // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 82—98. — 408 с. — (Мастера советского кино).