Անդրեյ Ռուբլյով (ֆիլմ)
Անդրեյ Ռուբլյով (ռուս.՝ Андрей Рублев), 1966 թվականին «Մոսֆիլմ»-ում նկարահանված Անդրեյ Տարկովսկու պատմական կինոդրաման։ Սկզբում որոշված էր, որ ֆիլմի վերնագիրը լինի «Չարչարանքներ ըստ Անդրեյի»։
Անդրեյ Ռուբլյով ռուս.՝ Андрей Рублёв | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արտհաուս, դրամա և միջնադարի մասին ֆիլմ |
Թվական | 1966, դեկտեմբերի 24, 1971[1] և հոկտեմբերի 4, 1973[2] |
Լեզու | ռուսերեն, թաթարերեն[3] և իտալերեն[3] |
Ռեժիսոր | Անդրեյ Տարկովսկի[4][5][6][…] |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Տարկովսկի և Անդրեյ Կոնչալովսկի |
Դերակատարներ | Անատոլի Սոլոնիցին[5], Իվան Լապիկով[7][6], Նիկոլայ Գրինկո[8][6], Նիկոլայ Բուրլյաև[6], Իրմա Ռաուշ[6], Յուրի Նիկուլին, Նիկոլայ Սերգեև, Յուրի Նազարով[7], Ռոլան Բիկով[7], Ստեպան Կռիլով[7], Իգոր Դոնոսկոյ[7], Բոլոտ Բոյշենալիև, Իրինա Պետրովնա[7], Նելլի Սնեգինա, Նիկոլայ Գրաբբե, Դմիտրի Օռլովսկի[9], Միխայիլ Կոնոնով[9], Անատոլի Օբուխով, Նիկոլայ Գլազկով և Կլարա Ռումյանովա |
Օպերատոր | Վադիմ Յուսով |
Երաժշտություն | Վյաչեսլավ Օվչիննիկով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Նկարահանման վայր | Մոսկվա և Ռուսաստան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 185 րոպե |
Բյուջե | 900 000 ₽[10] |
Սյուժե
խմբագրելՖիլմը բաժանված է 8 նովել-էպիզոդների, որոնք նկարագրում են XV դարասկզբին ՝ 1400-ից 1423 թվականներին Ռուսիայում տիրող խառնաշփոթ ժամանակաշրջանը, հոգևորական-սրբանկարիչ Անդրեյ Ռուբյովի աչքերով։ Առանձին նովելները սյուժետապես քիչ են կապված միմյանց, բայց պատկերում են միջնադարյան Ռուսիայի ամբողջական պատկերը։ Առաջին, ոչ մեծ գլուխը ցուցադրում է հոգևորականի թռիչքը օդապարիկով։ Պատմությունը սկիզբ է առնում Անդրանիկյան մենաստանից երեք հոգևորականների՝ Դանիլի, Կիրիլի և Անդրեյի հեռանալով։ Վատ եղանակի պատճառով հեգևորականները կանգ են առնում խոշոր ախոռի կամ գոմի կտուրի տակ, որտեղ ներկայացում է ցույց տալիս թափառական արտիստ-խեղկատակ։ Չի հասցնում նա հանգստանալ ավարտից հետո, երբ նրան ծեծելով տանում են գյուղական ոստիկանները։
Հեթանոսական տոնը
խմբագրելՀետևելով հին ավանդույթներին, մերկացած երիտասարդ աղջիկներ ու տղաներ նկարչի աչքի առաջ լողում են գետում։ Օրիորդներից մեկը փորձում է գերել Անդրեյին։ Դանիլը հասկանում է, թե ինչ է կատարվել գիշերը, ու փոքր հարցադրումներից հետո պատասխանում է. «Քո մեղքը, քո խիղճը, քո աղոթքները»։ Եվ այստեղ նրանք ականատես են լինում, թե ինչպես են իշխանի պահապանները հարձակվում հեթանոսների վրա։
Արշավանք
խմբագրելԻշխանական հակամարտությունները հանգեցնում են թաթարների արշավանքին Վլադիմիրի վրա։ Թաթար զինվերների կողմից թալանվել են քաղաքներն ու տաճարները։ Ռուբլյովի նկարները ավերված են։ Նա տեսնում է, թե ինչպես է զինվորներից մեկը քարշ տալիս օրիորդի, փրկում է նրան, կացնով հարվածելով թաթարի գլխին։
Բոլոր այդ սարսափելի պատկերները դիտվում են որպես Անդրեյ Ռուբլյովի հավատքի փորձություն։ Ամբողջ ֆիլմի ընթացքում անց է կացվում Անդրեյ Ռուբլյովի և Ֆեոֆան Գրեկի փիլիսոփայական վեճը։ Հիասթափված Անդրեյը վերադառնում է մենաստան, կասկածելով, արդյոք պետք են մարդկանց իր նկարները։ Անդրեյի կասկածանքներին ու տանջանքներին զուգահեռ ներկայացվում է Ֆեոֆանի աշխարհի հանգիստ հոգևորական ընկալումը։ Վերջինս համոզում և խնդրում է Ռուբլյովին, որ անկախ ամեն ինչից շարունակի ստեղծագործել։
Անդրեյ Ռուբլյովը, քավելով իր սարսափելի մեղքը՝ մարդու սպանությունը, լռության երդում է տալիս, որը սյուժեից ելնելով պահում է տասնհինգ տարի
Ավարտ
խմբագրելՎերջին նովելը ՝ «Զանգերը» պատմություն է մի պատանու մասին, ով իր փրկության համար ձևացրեց, թե գիտի զանգերի ձուլման գաղտնիքը, իսկ հետո բացահայտեց, որ իրականում էլ կարող է։ Ավերված Սուզդալում պետք է ձուլել նոր զանգ տաճարի համար։ Իշխանի ծառաները փորձում են գտնել զանգերի վարպետի, բայց արշավանքից հետո ոչ ոք ողջ չի մնացել։ Միակը, ում կարողանում են գտնել՝ երիտասարդ Բորիսկան է վարպետ-ձուլողներից մեկի որդին, ով համոզում է, էե գիտի գաղտնիքը։ Իշխանին ոչինիչ չի մնում, բացի համաձայնվելուց։
Բորիսկան գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը, աշխատանք է սկսում իր ձեռքի տակ վերցնելով հարյուրավոր մարդկանց։ Իշխանի ամենադժվար պահանջը կատարված է ժամանակին, և զանգերը հնչեցվում են։ Ռուբլյովը տեսնելով հրաշքը, որոշում է ավարտել իր երդումը Բորիսկային ասելով.
Ահա մենք միասին քեզ հետ կգնանք։ Դու՝ զանգեր ձուլելու, ես՝ սրբապատկերներ նկարելու... |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.imdb.com/title/tt0060107/
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film763373.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.bbfc.co.uk/releases/andrei-rublev-film
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt0060107/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/andriej-rublow
- ↑ 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://lib.ru/CINEMA/kinolit/TARKOWSKIJ/turtarkowskij.txt