Անդրե Մարի Ամպեր
Անդրե Մարի Ամպեր (ֆր.՝ André-Marie Ampère, հունվարի 20, 1775[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - հունիսի 10, 1836[6][7][8][…], Մարսել[7]), ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Ամպերը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
Ամպերի անունով են կոչել Ամպեր (Ա), Ամպեր—գալար (Ա–գ), Ամպեր—ժամ (Ա–ժ) միավորները։
Ամպերը էլեկտրական հոսանքի միավոր է, որը նախապես սահմանվել էր որպես՝ 1 Ա էլեկտրական այնպիսի անփոփող հոսանքի ուժն է, որը անցնելով 1 Օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում է 1 Վ լարում։
Ավելի ուշ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է հետևյալ կերպ՝ 1 Ա այն էլեկտրական անփոփոխ հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից յուրաքանչյուրով՝ նրանց ամեն 1 երկարության վրա առաջ է բերում 2·10 −7 Ն փոխազդեցության ուժ։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լիոնում, ազնվականի ընտանիքում, 1793 թվականին հայրը մահապատժի է ենթարկվել գիլյոտինով։ Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով։ 1805 թվականից զբաղեցրել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի մաթեմատիկայի ամբիոնը։ 1914 թվականին ընտրվել է գիտությունների Ակադեմիայի անդամ, իսկ 1824 թվականից զբաղեցրել է Կոլեժ դե Ֆրանսի փորձարարական ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնը։ Մահացել է 1836 թվականին Մարսելում։
- Ազգանունը փորագրված է Էյֆելյան աշտարակի Ֆրանսիայի մեծագույն գիտնականների ցանկում։
- Ադրե Մարիի որդին՝ Ժան Ժակ Ամպերը (1800-1864) եղել է նշանավոր բանասեր։
- Ամպերի անունն կրում հոսանքի ուժի միավորը։
Գիտական գործունեություն
խմբագրել1820 մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անունով։
Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասիրությունը. կապ է հաստատել էլեկտրական ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիսական առաջին տեսությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://books.google.de/books?id=rwEoAAAAYAAJ&pg=PA389&hl=de#v=snippet&q=1775&f=false
- ↑ 2,0 2,1 http://amperemusee.fr
- ↑ 3,0 3,1 http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-49535.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Saint-Pierre D. Dictionnaire historique des Académiciens de Lyon (ֆր.): 1700-2016 — Lyon: Académie des sciences, belles-lettres et arts de Lyon, 2017. — P. 1369. — ISBN 978-2-9559433-0-4
- ↑ 5,0 5,1 5,2 baptismal record
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 82. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 8,0 8,1 8,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ 11,0 11,1 https://catalogues.royalsociety.org/CalmView/Record.aspx?src=CalmView.Persons&id=NA5782&pos=1
- ↑ https://rse.org.uk/fellowship/past-fellows/
- ↑ https://www.bbaw.de/die-akademie/akademie-historische-aspekte/mitglieder-historisch/historisches-mitglied-andre-marie-ampere-47
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
Աղբյուրներ
խմբագրել- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 45։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մարի Ամպեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 328)։ |