Անդրկովկասյան կոմիսարիատի ռուբլի
Տեսակ | տարադրամ |
---|---|
Երկիր | Անդրկովկասյան կոմիսարիատ |
Ներդրման ամսաթիվը | փետրվարի 18, 1918 |
Մետաղադրամ | ոչ մի |
Թղթադրամ | 1, 3, 5, 10, 50, 100, 250 ռուբլի |
Փոխարված է | Անդրկովկասյան ռուբլի |
Անդրկովկասյան կոմիսարիատի ռուբլի, Անդրկովկասյան կոմիսարիատի բոն, անդրբոն կամ առաջին անդրկովկասյան ռուբլի (հայերեն՝ ռուբլի, ադրբ.՝ منات, վրաց.՝ მანეთი), թղթադրամներ, որոնք թողարկվել են Անդրկովկասյան կոմիսարիատի որոշմամբ և շրջանարության դրվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքում։
Պատմություն
խմբագրել1917 թվականի նոյեմբերի 15-ին (28) Թիֆլիսում ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատը՝ Անդրկովկասի կոալիցիոն կառավարությունը վրացի մենշևիկների, սոցիալիստ-հեղափոխականների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսավաթականների մասնակցությամբ։
1918 թվականի հունվարի 12-ին (25) Անդրկովկասյան կոմիսարիատը, քննարկելով քաղաքական իրավիճակի հարցը, որոշում է հրավիրել Անդրկովկասի սեյմը՝ որպես Անդրկովկասի օրենսդիր մարմին։
1918 թվականի փետրվարի 18-ին սկսվեց Անդրկովկասյան կոմիսարիատի բոների թողարկումը՝ պայմանագրային հիմունքներով բաշխված Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Բոլոր թղթադրամները, որոնք այդ ժամանակ գտնվում էին Անդրկովկասի տարածքում, շարունակում էին շրջանառության մեջ մնալ։ Ադրբեջանը, որն Անդրկովկասում առաջինն էր սկսել թղթային փողերի թողարկումը[Ն 1] (այսպես կոչված՝ «Բաքվի փողերը»), շարունակեց դրանք թողարկել մինչև 1918 թվականի հուլիսը։
1918 թվականի ապրիլի 22-ին Անդրկովկասյան սեյմի կողմից հռչակվեց Անդրկովկասի Դեմոկրատական Դաշնային Հանրապետությունը։ Սակայն Սեյմը շուտով լուծարվեց, 1918 թվականի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը, մայիսի 28-ին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։
1918 թվականի սեպտեմբերին զակբոնների թողարկումը դադարեցվեց։ 1919 թվականին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության թղթադրամների թողարկումը, 1919 թվականի օգոստոսին՝ Հայաստանի Հանրապետության թղթադրամները, 1919 թվականի հունվարին՝ Վրաստանի Հանրապետության գանձապետարանի պարտավորությունները, իսկ նույն թվականի հուլիսին՝ թղթադրամները։ Սակայն զակբոնները շրջանառությունից չեն հանվել հանրապետություններից ոչ մեկում։
Հայաստանն առաջինն էր, որ դադարեցրեց զակբոնների օգտագործումը. 1921 թվականին սկսվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության թղթադրամների («հայխորհնշաններ»«армсовзнаков») թողարկումը։ 1922 թվականի հունվարի 1-ին դրամական ռեֆորմ է իրականացվել, որի ընթացքում արմսովզնակներով փոխանակվել են միայն Պետբանկի Երևանի մասնաճյուղի չեկերը («արմչեկեր»)։ Զակբոնները և 1921 թվականին թողարկված այսպես կոչված. «լոնդոնյան փողը» չեղարկվել են։
Վրաստանում և Ադրբեջանում զակբոնները հանվեցին 1923 թվականի հունվարի 10-ին սկսված ռեֆորմի ժամանակ, որի ընթացքում միավորվեց Անդրկովկասի դրամական շրջանառությունը։ Դադարեցվեցին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի թողարկումները, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Սովետական Հանրապետության թղթադրամները (երկրորդ Անդրկովկասյան ռուբլի՝ զակդենզնակ[Ն 2])։ Փոխանակման ժամկետը սկզբում սահմանվել է 1923 թվականի հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը, սակայն հետո երկարացվել է մինչև 1924 թվականի ապրիլի 10-ը[1][2]։
Թղթադրամեր
խմբագրելԹղթադրամները թողարկվել են 1, 3, 5, 10, 50, 100, 250 ռուբլով[3]։
Թղթադրամների դարձերեսներին երեք լեզուներով՝ հայերենով, վրացերենով և արաբատառ ադրբեջաներենով գրված էր․ «Շրջանառությունը պարտադիր է պետական թղթադրամին հավասար»։
-
1918 թվականի 10 ռուբլու դիմերես
-
1918 թվականի 10 ռուբլու դարձերես
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Васюков, 1993, էջ 51—53
- ↑ «А.Авчухов "История денежного обращения Грузии 1917-1922 гг."». сайт bonistikaweb.ru. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Васюков, 1993, էջ 55
Գրականություն
խմբագրել- Վասյուկով Ա.Ի., Գորշկով Վ.Վ., Կոլեսնիկով Վ.Ի. Ռուսաստանի և ԽՍՀՄ թղթային թղթադրամներ. — СПб: Պոլիտեխնիկ, 1993. — 215 с. — 10 000 экз. — ISBN 5-7325-0325-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան կոմիսարիատի ռուբլի» հոդվածին։ |