Անդրուշևսկի աստղադիտարան
Անդրուշևսկի աստղադիտարան (ուկրաիներեն՝ Андрушівська астрономічна обсерваторія, աստղադիտարանի կոդը` — «A50»), մասնավոր աստղադիտարան Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշյովկա քաղաքից 3 կմ հարավ արևմուտք, Գալչին գյուղի մոտ։ Հիմնադրվել է 2001 թվականի ապրիլի 12-ին։ Հանդիսանում է «Ուկրաինական աստղագիտական միության» ասոցիացված անդամ։
Անդրուշևսկի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | A50 |
Երկիր | Ուկրաինա |
Վայր | Ժիտոմիրի մարզ և Գալչին |
ԲԾՄ | 214 մետր |
Կայք | aao.gluk.org |
Andrushivka Astronomical Observatory Վիքիպահեստում |
Աստղադիտարանը հիմնվել է Յուրի Իվաշչենկոյի կողմից, ով հանդիսանում է աստղադիտարանի տնօրենը։ Իվաշչենկոն ունի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում աստղագիտության ոլորտում, սակայն զբաղվում է գործարարությամբ։ Աստղադիտարանը կառուցվել է նրա անձնական միջոցներով։
Աստերոիդների առաջին հետազոտությունները սկսել են կատարվել աստղադիտարանում 2002 թվականի ամռանը։ Սկզբում աստղադիտարանում աշխատում էին Կիևյան աստղադիտարանի աշխատակիցները։ Այժմ աստղադիտարանում աշխատում են 2-ից 5 աշխատակից։
2005 թվականին կառուցվեց աստղադիտարանի երկրորդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են երկու գմբեթ։ Դրանցից մեկում տեղադրված է նոր 60-սմ աստղադիտակ, որի հայելին պատրաստվել է Օդեսայի աստղադիտարանում։ Այս գործիքի վրա տեղադրված է FLI PL09000 ԼԿՍ-խցիկ։ Երկրորդ գմբեթի տակ կտեղադրվի ավելի փոքր գործիք։
Աստղադիտարանի գործիքներ
խմբագրել- Ցեյս-600 (D=600 մմ, F=2400 մմ) S1C-017 ԼԿՍ խցիկով (մինչև 2009 թվականի աշուն) և FLI PL09000 (դրանից հետո)
- 30-սմ Ռիչի-Կրետյեն աստղադիտակ (D=300 մմ, F=1200 մմ)[1] (2009 թվական)
- Երկրորդ 60-սմ աստղադիտակ S-600 (D=600 մմ, F=1062 մմ) (2009 թվական)[2] մինչև 2009 աշուն FLI PL09000 ԼԿՍ-խցիկով, 2009 թվականի նոյեմբերից Apogee AltaU9, իսկ 2009 դեկտեմբերից FLI PL16803 խցիկով։
Հետազոտությունների ուղղություններ
խմբագրել- Մերձերկրյա աստերոիդների աստղաչափություն
- Աստերոիդների որոնում
- Երկրի արհեստական արբանյակների հետևում
Հիմնական նվաճումները
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 300 մմ Ռիչի-Կրետյենի կառուցումը
- ↑ Անդրուշևսկի «Հուլիսյան առավոտ» աստղադիտարանում սկսել է աշխատել երկրորդ 60-սմ աստղադիտակը
- ↑ Անդրուշևսկի «Հուլիսյան առավոտ» աստղադիտարան
- ↑ Անդրուշևսկի «Հուլիսյան առավոտ» աստղադիտարանի նորություններ — նոր աստղադիտակի հաջողված փորձարկում և 101 հայտնաբերված աստերոիդ
- ↑ DISCSTATUS 2009 թվականի նոյեմբեր(չաշխատող հղում)
- ↑ Բոլոր աստղաչափական դիտարկումները Փոքր մոլորակների կենտրոնի կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Անդրուշևսկի «Հուլիսյան առավոտ» աստղադիտարան
- «Հուլիսյան առավոտ» աստղադիտարանի համար ԼԿՍ-խցիկ
- 2009 թվականի նոյեմբեր - լուսանկարներ
- Անդրուշևսկի աստղադիտարան
Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը