Անել Ռասկայ
Անել Ռասկայ (ալբ․՝ Anel Raskaj, օգոստոսի 19, 1989[1][2], Պրիզրեն, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կոսովացի ֆուտբոլիստ, որ խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս ֆինլանդական «ՍԻԿ» ակումբում։
Քաղաքացիությունը | Կոսովո | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 19, 1989[1][2] (35 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Պրիզրեն, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԱնել Ռասկայը ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենի Պրիզրենի «Լիրիա» թիմում։ Տասնչորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է շվեդական Հալմստադ քաղաք, որտեղ շարունակել է ֆուտբոլ խաղալ տեղի «Լեյկին» ակումբում։ Սակայն արդեն մի քանի ամիս անց տեղափոխվել է տեղի «Հալմստադ» ակումբ[3]։ 2007 թվականին Անել Ռասկայը նորամուտն է նշել ակումբի հիմնական թիմում Շվեդիայի առաջնությունում՝ «Կալմար» ակումբի դեմ արտագնա խաղում փոխարինելով Մարտին Ֆրիբրոկին։ Դա տեղի է ունեցել նրա 18-րդ տարեդարձից ընդամենը մի քանի օր անց[4]։
2008 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռասկայը վերջնաապես երիտասարդական թիմից տեղափոխվել է «Հալմստադի» հիմնական թիմ[5]։ Հիմնականում Ռասկայը խաղացել է ձախ կիսապաշտպանի դիրքում[6]։ 2009 թվականին Ռասկայը և Մայքլ Գերլիցը եղել են թիմի միակ խաղացողները, որոնք մասնակցել են առաջնության բոլոր խաղերին (30 հանդիպում)։ Ռասկայը մասնակցել է նաև այդ տարվա ակումբի բոլոր մյուս խաղերին՝ 2 գավաթային և 15 ընկերական խաղ՝ դառնալով ակումբի միակ խաղացողը, որ 2009 թվականին մասնակցել է «Հալմստադի» բոլոր խաղերին[7]։ Նույն մրցաշրջանում Ռասկայը խփել է իր առաջին գոլը՝ աչքի ընկնելով «Կալմարի» դեմ խաղում[8]։
Իսպանացի Խոսեպ Կլոտետի՝ «Հալմստադի» գլխավոր մարզիչ նշանակվելուց և մի շարք իսպանացի կիսապաշտպանների թիմ գալուց հետո Ռասկայը 2011 թվականի առաջնությունից առաջ Ռասկայը շուտով դարձել է ռոտացիայի խաղացող[9][10]։ Սակայն մրցաշրջանի կեսերին վատ արդյունքների պատճառով իսպանացին հեռացվել է աշխատանքից, իսկ Ռասկայը վերստացել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում[11]։ «Հալմստադը» առաջնության արդյունքներով չի կարողացել պահպանել տեղը էլիտայում։
2011 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Հալմստադի» մի քանի խաղացողներ որոշել են հեռանալ ակումբից։ Նրանց թվում է եղել նաև Անել Ռասկայը, քանի որ ավարտվել է ակումբի հետ նրա կնքած պայմանագրի ժամկետը[12]։ Լուրեր են շրջանառվել նրա՝ «Էրեբրու» և «Կալմար» հնարավոր տեղափոխության մասին[13]։
2012 թվականի հունվարի 30-ին նորվեգական «Սաննես Ուլֆ» ակումբի հետ մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու մասին[14]։
Կարիերան հավաքականում
խմբագրելԱնել Ռասկայը Կոսովոյի հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի փետրվարի 17-ին՝ Ալբանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելՀավաքականում
խմբագրելԱնել Ռասկայի խաղերն ու գոլերը Կոսովոյի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
1 | 17 փետրվարի, 2010 | Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա | Ալբանիա | 2:3 | — | Ընկերական խաղ |
2 | 5 մարտի, 2014 | Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա Միտրովիցա | Հայիթի | 0:0 | — | Ընկերական խաղ |
3 | 21 մայիսի, 2014 | Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա Միտրովիցա | Թուրքիա | 1:6 | — | Ընկերական խաղ |
4 | 7 սեպտեմբերի, 2014 | Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա | Օման | 1:0 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 4 խաղ / 0 գոլ national-football-teams.com
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Anel har många mål i kikaren» (шведский). Hallandsposten.se. 2009 թ․ մարտի 27. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Anel Raskaj debuterade» (шведский). SvenskaFans.com. 2007 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Talanger till A-truppen» (шведский). hbk.se. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kombinerar elitfotboll med studier» (шведский). hbk.se. 2008 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Anel har spelat samtliga matcher» (шведский). hbk.se. 2009 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Raskajs första allsvenska mål» (шведский). fotbollsverige.se. 2009 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Raskaj brinner för nya Halmstad» (шведский). hallandsposten.se. 2011 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bortglömd Raskaj: "Bara mål som räknas"» (шведский). svenskfotboll.se. 2011 թ․ ապրիլի 5. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Det är klart att man tänker på framtiden» (шведский). sportal.se. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Spelarflykt hotar Halmstads BK: "Superettan lockar inte"» (шведский). fotbolltransfers.com. 2011 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Anel börjar bli orolig» (шведский). hallandsposten.se. 2012 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 8 апреля 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Raskaj klar for Sandnes Ulf» (նորվեգերեն). sandnesulf.no. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անել Ռասկայ» հոդվածին։ |