Անժել Էտունդի Էսամբա

կամերունցի լուսանկարիչ

Անժել Էտունդի Էսամբա (անգլ.՝ Angèle Etoundi Essamba, 1962[1], Դուալա), կամերունցի ֆոտոլրագրող, ապրում և աշխատում է Ամստերդամում։ Առավել հայտնի է իր սև ու սպիտակ լուսանկարներով։ Լուսանկարներում հիմնականում գերակշռում են աֆրիկացի կանանք` որպես սուբյեկտներ։ Էսամբան ունեցել է ավելի քան 200 ցուցահանդես աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև` նրա աշխատանքները հրատարակվել են տարբեր ամսագրերում և թերթերում[2]։

Անժել Էտունդի Էսամբա
Ծնվել է1962[1]
ԾննդավայրԴուալա
Քաղաքացիություն Կամերուն
Մասնագիտությունլուսանկարիչ և արվեստագետ
Կայքessamba-art.com
 Angèle Etoundi Essamba Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Անժել Էտունդի Էսամբան ծնվել է 1963 թվականին և մեծացել է Յաունդեում[3]։ Տասը տարեկանում տեղափոխվել է Փարիզ։ Դասեր է անցել Հաագայի Հոլանդական պրոֆեսիոնալ լուսանկարչական դպրոցում։ Հետագայում տեղափոխվել է Ամստերդամ (Նիդերլանդներ), որտեղ 1982 թվականին սկսել է սովորել Nederlandse Fotovak դպրոցում (Հոլանդական պրոֆեսիոնալ լուսանկարչական դպրոց)[4] Essamba attended the Lyceum in Paris, where she studied philosophy, dance, and photography.[5]:

Լուսանկարչական կարիերա

խմբագրել

Էսսաամբայի հիմնական աշխատանքները կենտրոնացած են սև ու սպիտակ լուսանկարչության վրա։ Նրա առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1984 թվականին, Ամստերդամի Gallerie Art Collective պատկերասրահում։ Նրա սև ու սպիտակ լուսանկարների «Սպիտակ գիծ» շարքը 1996 թվականին Նանտում կայացած Festival des Trois Continents փառատոնում արժանացել է Prix Spécial Afrique մրցանակի։ Նա ցանկանում է, որ իր աշխատանքները քննարկում առաջացնեն մարդկանց ու մշակույթների միջև։ Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են կրում իր աֆրիկյան ծագումից, ինչպես նաև` նրա բազմազան մշակութային միջավայրից[4]։ Պատկերելով իր անձնական փորձն ու պատմությունը, մշակույթը, միջավայրի ազդեցությունները` Էսամբայի լուսանկարները տեխնիկան համադրում են մեծ զգացմունքայնության հետ[4]։ Նա իր աշխատանքները ցուցադրել է Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և ԱՄՆ-ում կայացած մի շարք ցուցահանդեսներում[6], որոնցից են Հավանայի բիենալեն (1994), Վենետիկի Բիենալեն (1994), յոհանեսբուրգի Բիենալեն (1995), Երեք մայրցամաքների փառատոնը (1996).[4] Էսեմբան մեծ հետաքրքրությամբ է ներկայացնում սևամորթ կանանց լուսանկարներ, և իր մատուցման ձևով մարդահրավեր է նետում աֆրիկացի կանանց պատկերելու եվրոպակենտրոն մոտեցմանը։ Նրա աշխատանքները մարմնավորում են խորհրդավորություն և էրոտիզմ` պատկերելով բարձր զգացմունքայնությամբ կանանց մարմիններ[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.centrepompidou.fr/cpv/resource/cKxxxgo/rajd5eA
  2. Akomolafe, Femi (2013). «Introducing Angele Etoundi Essamba: the photography of Angele Etoundi has garnered international acclaim. In this wide-ranging interview for New African, she explains to Femi Akomolafe something of her childhood in Cameroon before moving to live in France, and what currently motivates her amazing work». New African. էջ 84. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  3. «'As It Is !' : Contemporary African Art Exhibition Series». www.themojogallery.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «ANGÈLE ETOUNDI ESSAMBA». ArtAnTide.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  5. Hassan, Salah (1997). Gendered Visions. Trenton, New Jersey: Africa World Press. էջ 102.
  6. Magee, Carol. «Essamba, Angèle Etoundi». www.oxfordartonline.com. Oxford Art Online. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  7. Magee, Carol. «Essamba, Angèle Etoundi». Oxford Art Online. Oxford University Press. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժել Էտունդի Էսամբա» հոդվածին։