Անխ

Հին եգիպտական հիերոգլիֆ

Անխ, (եգիպտերեն՝ IPA: [ʕaːnax]; U+2625 ☥ կամ U+132F9 𓋹) նաև կյանքի շունչ, Նեղոսի բանալի կամ crux ansata (լատիներեն՝ «բռնակով խաչ»), հին եգիպտական հիերոգլիֆ, որը կարդացվում էր «կյանք» և ꜥ-ն-հ բաղաձայնների եռահնչյուն նշանն էր։

Ankh
Անխ

Անխը խորհրդանշում է հավերժական կյանքը[1]։ Եգիպտական աստվածները հաճախ պատկերվել են անխը շրջանից բռնած, կամ երկու ձեռքերում մեկական անխ բռնած՝ ձեռքերը խաչած կրծքին։ Անխ հանդիպում է համարյա բոլոր եգիպտական սրբերի՝ այդ թվում փարավոնների ձեռքին։ Այս պատճառով այն համարվում է վաղ կրոնական պրուլարիզմի խորհրդանիշ։ Բոլոր կրոնական ուղղությունները հավատում են հավերժական կյանքին։ Սա մեծ ազդեցություն է գործել 60-ական թվականների միստիցիզմի վրա, վերօգտագործվել որպես կրոնական հանդուրժողականության և բազմազանության նշան։

Ծագում

խմբագրել
 
Մերենպտահը անխը, ջեդը և ուասը հանձնում է Պտահին
S34n
Aa1
 
կամ
 
S34

[2]

Եգիպտագետների համար այս խորհրդանիշի ծագումը դեռ առեղծված է և ոչ մի վարկած ընդհանուր համաձայնություն չի գտնում։ Ամենավաղ վարկածներից մեկը Թոմաս Ինմանի արկածն է՝ տպագրված 1869 թվականին։

Եգիպտագետներն անվանում են այդ կյանքի խորհրդանիշ։ Այն անվանվում է նաև բռնակով խաչ կամ crux ansata. Այն ներկայացնում է արական երրորդությունը և իգական միավորը։ Շատ քիչ այսպիսի լայնորեն կիրառվող սիմվոլներ կան եգիպտական մշակույթում[3]։

Էռնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջը գտնում է, որ անխը սկզբում եղել է մայր աստվածուհի Իսիսի գոտու ճարմանդը[4] անխը և Իսիսի կապը լայնորեն օգտագործվել են եգիպտական ծեսերում։ Սըր Ալան Գարդիները ենթադրում է, որ անխը նման է սանդալի կապիչի, որը էլի գրվել է անխի հիերոգլիֆով[5]։ Իր «Կենդանին և մահը» գրքում Էնդրյու Հանտ Գորդոնը և Քելվին Վ. Շվաբեն ենթադրում են, որ անխը, ջեդը և ուասը խոշոր եղջերավոր անասունների հետ կապված հնագույն մշակույթից ծագած խորհրդանիշներ են[6]։

  • Անխը, կյանքի սիմվոլը ցուլի կրծքային ողն է
  • Ջեդը, կայունության խորհրդանիշը ցուլի սրբոսկրն է
  • ուասը, դոմինանտության և իշխանության խորհրդանիշը, Սեթ աստծո գլուխն է և պոչը
 
Անխ, Հատշեպսուտի թագավորության ժամանակնվա պատկեր (մ.թ.ա. 1508–1458), Օնտարիոյի թագավորական թանգարան

Պատմություն

խմբագրել

Անխը հաճախ է հանդիպում եգիպտական դամբարանների պատկերներում և արվեստի այլ տեսակներում, աստվածությունների մատնահետքի վրա. սրանով աստվածները մեռածի մումիային պարգևում են հավերժական կյանք։ Եգիպտացիները հաճախ են կրել անխը որպես ամուլետ առանձին կամ երկու այլ՝ ուժ և առողջություն խորհրդանշող հիերոգլիֆների հետ։ Անխի ձևով են ստեղծվել նաև հայելիներ։

 
Crux ansata-ն Կոդեքս Գլազիերում

Անխը հաճախ է հանդիպում նաև Կիպրոսի և Փոքր Ասիայի մետաղադրամների վրա (հատկապես Կիլիկիայի Մալուս քաղաքում)[7]։ Մինչ օրս անխը Վեներա մոլորակի և պղնձի նշանն է[8]

Դեյվիդ Պ. Սիլվերմանը նշում է, թե ինչպես է ղպտիների՝ ղպտական խաչի ներկայացման մեջ պահպանվել հին եգիպտական անխը[9][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. http://www.touregypt.net/featurestories/ankh.htm
  2. Collier, Mark and Manley, Bill.
  3. Inman, Thomas.
  4. A Guide to the Third and Fourth Rooms of the British Museum (London: s.n.: 1904), 210.
  5. Gardiner, Alan.
  6. Gordon, Andrew Hunt; Schwabe, Calvin W (2004). The Quick and the Dead: Biomedical Theory in Ancient Egypt First Edition. Brill/Styx. ISBN 90-04-12391-1.
  7. The Cambridge Ancient History, Cambridge University Press; AsiaMinorCoins.com Արխիվացված 2013-12-29 Wayback Machine
  8. Fisher, Fred H., Cyprus: Our New Colony And What We Know About It, London: George Routledge and Sons 1878, pp. 13–14.
  9. "Egyptian Religion", David P. Silverman, p. 135, Oxford University Press US, 2003, ISBN 0-19-521952-X
  10. «Ankh – Ancient Symbol of Life». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.

Գրականություն

խմբագրել
  • Collier, Mark and Manley, Bill. How to Read Egyptian Hieroglyphs: Revised Edition. Berkeley: University of California Press, 1998.
  • Salaman, Clement and Van Oyen, Dorine and Wharton, William D. and Mahé, Jean-Pierre (translation) (2000). The Way of Hermes: New Translations of The Corpus Hermeticum and The Definitions of Hermes Trismegistus to Asclepius. Rochester: Inner Traditions.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Three Initiates (1912). The Kybalion. Chicago: The Yogi Publication Society Masonic Temple.