«Անծանոթներն արևածագին» (անգլ.՝ «Strangers at Sunrise»), հարավաֆրիկյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պերսիվալ Ռուբենսը 1969 թվականին։

Անծանոթներն արևածագին
անգլ.՝ Strangers at Sunrise
Երկիր ՀԱՀ
Թվական1969
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊերսիվալ Ռուբենս

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում անգլո-բուրական երկրորդ պատերազմի ժամանակ։ Ամերիկացի հանքարդյունաբերության ինժեները բրիտանացիների կողմից մահապատժի Է դատապարտվել բուրերին աջակցելու համար։ Ինժեներին հաջողվում է փախչել և թաքնվել մեկուսացված բուրերի ֆերմայում։ Ֆերմայում նա հարաբերություններ է հաստատում բուրերի ընտանիքի հետ։ Շուտով բրիտանական բանակից երեք դասալիքներ ժամանում են ֆերմա, և ինժեները ստիպված է լինում պաշտպանել իր համար հարազատ դարձած ընտանիքին։

Դերերում

խմբագրել
  • Ջորջ Մոնտգոմերի - Գրանտ Մերիկ
  • Դինա Մարտին[1] - Ջուլի Բեյերս
  • Թրամփ Թերե’Բլանշ - Փոլ Բեյերս
  • Բրայան Օ'Շոնեսի - կապրալ Քեյն
  • Ռոլանդ Ռոբինսոն - Չարլի
  • Ջորջ Փիթերս - Սլեշեր
  • Բերիլ Գրեսակ - Բեզ Բեյերս
  • Հելեն Բրեյթուեյթ - տատ
  • Սայմոն Սաբելա - Oubooi
  • Ավրոն Փիրսոն - Փոքրիկ Փոլ
  • Ռայմոնդ Մատուսոն - սերժանտ
  • Լուիս Բերինգթոն - լեյտենանտ Ֆորեստեր
  • Դուլսի Վան դեր Բերգ - ճանապարհորդ
  • Ռեգարդ Վան դեր Բերգ - Դիրկի Բոտա
  • Դեյլ Քաթս - Ֆրենկ Մոզես
  • Բոբ Դրեսեր - գնդապետ Էփլբի
  • Լենս Լոքհարդտ - Բեյնզ
  • Ռեգհարդտ Բերգ - Տերցիուս Լոու
  • Քենեթ Բեյքեր
  • Ֆրենկ Ուայզ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Պերսիվալ Ռուբենս
  • Պրոդյուսեր՝ Ալան Քիրնի, Թիս Հեյնս, Ֆելիքս Մեյբուրգ
  • Սցենարի հեղինակներ՝ Լի Մարկուս, Պերսիվալ Ռուբենս
  • Կինեմատոգրաֆիստ՝ Լիոնել Ֆրիդբերգ
  • Օպերատոր՝ Գրենվիլ Միդլթոն
  • Խմբագիր՝ Բեզիլ Միլվարդ
  • Կոմպոզիտոր՝ Քոլին Քեմփբել
  • Գեղարվեստական ղեկավար՝ Ռոյ Թեյլոր
  • Բեմադրող նկարիչ՝ Ռեյ Ուիլսոն
  • Հնչյունային օպերատոր՝ Բեռնարդ Բույս, Էնթոնի Քեյզեր
  • Լույսի օպերատոր՝ Էդդի Պալադին
  • Օպերատորի օգնական՝ Էռնեստ Քլեյնհանս, Դենիս Մարաբա
  • Գրիմարար՝ Դերիկ Բոշ
  • Զգեստների դիզայներ՝ Հիզեր Մակդոնալդ-Ռոուզ
  • Ռեժիսորի օգնական՝ Հովարդ Ռենի
  • Այլ մասնագետներ՝ Քրիստին Ջեյմսոն Հենրի, Փեթեր վան Սպրոնսեն, Շելա Էթերինգթոն, Շեյլա Փեյջ, Մյուրն Վան Վիկ

Արտադրություն

խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 1968 թվականի վերջին։ Ֆիլմը նկարահանվել է Panorama Films կինոստուդիայում։

Տեղայնացում

խմբագրել

Կինովարձույթի պաշտոնական տեղայնացնողը Commonwealth United Entertainmen ընկերությունն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Martin Kids as Busy as Dean Manners, Dorothy. The Washington Post and Times-Herald 5 Oct 1968: D30.

Արտաքին հղումներ

խմբագրել