Անկյունային հաճախություն

Անկյունային հաճախությունը (ռադիանային հաճախություն, շրջանային հաճախություն, ցիկլիկ հաճախություն), սկալյար ֆիզիկական մեծություն, որով արտահայտվում է պտտական կամ տատանողական շարժման հաճախությունը։ Պտտական շարժման դեպքում անկյունային հաճախությունը հավասար է անկյունային արագության վեկտորի մոդուլին։ ՄՀ համակարգում անկյունային հաճախությունն արտահայտվում է ռադիան/ վայրկյանով, իսկ չափողականությունը հակադարձ համեմատական է ժամանակին, քանի որ ռադիանը չափողականություն չունի։ Անկյունային հաճախությունը տատանումների փուլի ածանցյալն է ըստ ժամանակի՝

:

Այլ տարածված նշանակում է :

Անկյունային հաճախությունը (ռադիանների թիվը վայրկյանում) f հաճախության (պտույտների կամ տատանումների թիվը վայրկյանում) հետ կապված է

կամ, աստիճանով արտահայտած՝

առնչությամբ։

Թվային արժեքով անկյունային հաճախությունը հավասար է 2π վայրկյանում տեղի ունեցած տատանումների (պտույտների) թվին։ Անկյունային հաճախությունը թույլ է տալիս պարզեցնել տեսական ֆիզիկայի և էլեկտրոնիկայի շատ բանաձևեր։ Օրինակ, LC տատանողական կոնտուրի ռեզոնանսային անկյունային հաճախությունը է, իսկ «սովորական» ռեզոնանսային հաճախությունը՝ :

Տես նաև

խմբագրել