Անհայտ խռովարարը (նաև անգլ.՝ Tank Man), պայմանական անվանում, որով հայտնի է այն մարդը, որ կես ժամվա ընթացքում միայնակ փակել է տանկերի շարասյունը 1989 թվականի հունիսին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած խռովությունների ժամանակ[1][2]։ Միջազգային մակարդակում այն համարվում է բոլոր ժամանակների ամենանշանակալի նկարներից մեկը[3][4][5]։ Չինաստանում նկարը և նրա հետ կապված դեպքերը ենթարկվում են գրաքննության[6]։

Ջեֆ Ուայդեներ, Անհայտ խռովարարը, 1989

Լուսանկար

խմբագրել

Անհայտ խռովարարի ամենահայտնի լուսանկարն արվել է Associated Press-ի թղթակից Ջեֆ Ուայդեների (անգլ.՝ Jeff Widener) կողմից. նա լուսանկարել է «Պեկին» հյուրանոցի վեցերորդ հարկից։ Լուսանկարում պատկերված է մի մարդ, որ միայնակ կանգնած է Տիպ 59 տեսակի տանկերի շարասյան դիմաց։ Դրանից առաջ Ստյուարտ Ֆրանկլինն արել էր համայնապատկերային լուսանկար, որում երևում է 19 տանկ։

 
Ջեֆ Ուայդեներ

Տանկերի շարասյունը միայնակ կանգնեցրած Չինաստանի հասարակ քաղաքացուն պատկերող լուսանկարները արագորեն տարածվում են ողջ աշխարհում՝ դառնալով այն դեպքերի խորհրդանիշը, որ կոչվել են «բողոք տոտալիտար պետության բռնապետության դեմ»։ Լուսանկարը տպագրվել է հարյուրավոր թերթերում ու ամսագրերում, ցուցադրվել է հեռուստատեսային լուրերի թողարկումների ընթացքում։ 1998 թվականի ապրիլին ամերիկյան «Time» ամսագիրը «Անհայտ խռովարարին» ընդգրկել է 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Լրագրող-միջազգայնագետ Վսևոլոդ Օվչիննիկովը, ով այդ ժամանակ գտնվում էր Չինաստանում, լուսանկարի մասին ասել է, թե այն «թերևս միակ իրական կադրն է», որ արվել է այդ դեպքերի ընթացքում, և այն հակադրել է բռնության տեսարաններ պատկերող այն լուսանկարներին, որ ամբողջ աշխարհում տարածվել են որպես Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ջարդը պատկերող կադրեր, սակայն իրականում հեռուստամոնտաժի արդյունք են[7]։

Խռովարարը

խմբագրել

Գոյություն ունի չհաստատված վարկած, թե «խռովարարը» եղել է Պեկինի համալսարաններից մեկի 19-ամյա (այն ժամանակ) ուսանող Վան Վեյլինը (王维林)[8]։

Փաստեր

խմբագրել

2020 թվականի օգոստոսի 20-ին Call of Duty: Black Ops Cold War թրեյլերում ցուցադրվել են Խռովարար մարդուն ցուցադրող նկարի կադրերը։ Չինաստանում տեսահարթակների վրա, ինչպիսիք են Bilibili-ը, թրեյլերի տվյալ հատվածը փոխարինվել է սև էկրանով։ Հաջորդ օրը Activision Blizzard-ը ամբողջ աշխարհում թողարկել է թրեյլերի կրճատ տարբերակը, որում նկարի տեսարանները չեն եղել[9][10]։

2021 թվականի հունիսի 4-ին՝ «Տյանանմենի կոտորածի 32-րդ տարելիցի օրը, Խռովարար մարդու նկարի և տեսանյութի որոնումը ենթարկվել է գրաքննության Microsoft Bing որոնման համակարգի կողմից ամբողջ աշխարհում։ Մի քանի ժամ անց Microsoft-ը լուծել է խնդիրը, որոնումը վերադարձրել է միայն տանկերի լուսանկարները աշխարհի այլ մասերում։ Microsoft-ը հայտարարել է, որ խնդիրը ծագել է «մարդկային պատահական սխալի պատճառով»[11][12][13][14][15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Makinen, Julie (2014 թ․ հունիսի 4). «Tiananmen Square mystery: Who was 'Tank Man'?». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  2. Ai, Weiwei (2019 թ․ հունիսի 4). «The west is complicit in the 30-year cover-up of Tiananmen». The Guardian – Australia edition.
  3. Witty, Patrick (2009 թ․ հունիսի 3). «Behind the Scenes: Tank Man of Tiananmen». The New York Times.
  4. Pitts, Joe. "Tiananmen Anniversary"
  5. Corless, Kieron (2006 թ․ մայիսի 24). «Time In – Plugged In – Tank Man». Time Out.
  6. Hernández, Javier C. (2019 թ․ հունիսի 3). «30 Years After Tiananmen, 'Tank Man' Remains an Icon and a Mystery». The New York Times. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
  7. Всеволод Овчинников. Размышления странника. — С. 42. // LoveRead.ws
  8. Кристина Хопкинсон «Двадцатый век» / Пер. Е. Комиссарова. — М.: Росмэн, 1995. — 59 с. — 50 000 экз. — ISBN 5-7519-0094-4
  9. «Call of Duty: Black Ops Cold War is censored over Tiananmen crackdown clip». South China Morning Post (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 25.
  10. Perez, Matt. «New Call Of Duty Trailer Censored In China Over Tiananmen Square Footage». Forbes (անգլերեն).
  11. «Microsoft says error caused 'Tank Man' Bing censorship». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հունիսի 5. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  12. Campbell, Ian Carlos (2021 թ․ հունիսի 4). «Microsoft says Bing's 'Tank Man' censorship was a human error». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  13. «Microsoft says error led to no matching Bing images for Tiananmen 'tank man'». Reuters. 2021 թ․ հունիսի 4.
  14. «Microsoft blocks Bing from showing image results for Tiananmen 'tank man'». the Guardian (անգլերեն). 2021 թ․ հունիսի 5.
  15. «Bing Censors Image Search for 'Tank Man' Even in US». VICE (անգլերեն).

Գրականություն

խմբագրել
  • June Fourth: The True Story, Tian’anmen Papers/Zhongguo Liusi Zhenxiang Volumes 1-2 (Chinese edition), Zhang Liang, ISBN 962-8744-36-4.
  • Red China Blues: My Long March from Mao to Now, Jan Wong, Doubleday, 1997, trade paperback, 416 pages, ISBN 0-385-48232-9 (Contains, besides extensive autobiographical material, an eyewitness account of the Tiananmen crackdown and the basis for an estimate of the number of casualties.)
  • The Tiananmen Papers, The Chinese Leadership’s Decision to Use Force Against their Own People—In their Own Words, Compiled by Zhang Liang, Edited by Andrew J. Nathan and Perry Link, with an afterword by Orville Schell, PublicAffairs, New York, 2001, hardback, 514 pages, ISBN 1-58648-012-X

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհայտ խռովարարը» հոդվածին։