Անհրաժեշտ է մենակատարուհի
«Անհրաժեշտ է մենակատարուհի» (լատիշ․՝ Vajadzīga soliste), Գենադի Զեմելի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում 1984 թվականին[2]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Genādijs Zemels?[1] |
Օպերատոր | Հարի Կուկելս |
Երաժշտություն | Զիգմար Լիեպինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Երաժշտական կատակերգություն է, որին մասնակցել են «Օպուս», «Էոլիկա», «Դալդերի» և «Լիվեր» վոկալ-գործիքային անսամբլը։ Գլխավոր հերոսներ Էվիայի և Յանիսի վոկալային դերերգերը կատարել են Միրձա Զիվերեն ու Կասպար Դիմիտերսը։
Սյուժե
խմբագրելԷստոնիայի Վալգա քաղաքի «Դիմակներ» երաժշտական խումբը կարող է հաղթել հեղինակավոր մրցույթում, սակայն մի շարք պատճառներով երաժիշտները հնարավորություն չունեն հավաքվել նշանակված ժամկետում։ Նրանց օգնության է գալիս վերջերս ցրված «Կուղբեր» երաժշտական կոլեկտիվը հարևան Վալկա լատվիական քաղաքից։ Մի քանի ժամվա ընթացքում նրանց հաջողվեց ամբողջական կազմ հավաքել և հաղթել մրցույթում։
Մրցանակների հանձնման արարողության ժամանակ կազմակերպիչներին հայտնի է դառնում, որ պաշտոնապես խախտվել են մրցույթի անցկացման կանոնները։ Հարցականի տակ չդնելով կատարման որակը՝ որոշվում է նրանց չտալ առաջին տեղը։ Բայց այդ որոշումը չի ազդում նրանց հրաշալի տրամադրության վրա, որով հենց նոր ելույթ էին ունենում երաժիշտները։ Բացի այդ, երկու մենակատարների համար էլ այդ հանկարծակի համերգային հոգսերը հրաշալի պատրվակ են դառնում հարաբերությունների կարգավորման համար։
Դերերում
խմբագրել- Լելդե Վիկմանե - Էվիա (վոկալ - Միրձա Զիվերե)
- Յուրի Մորոզ - Յանիս (վոկալ - Կասպար Դիմիտերս)
- Միրձա Մարտինսոնե - Հելգա (վոկալ - Լայմա Վայկուլե)
- Հելմուտ Կալնինշ - Պետերիս
- Վարիս Վետրա - Էգիլ
- Յանիս Յարանս - Հաբեքս
- Անդրիս Լիելայս - Այգարս
- Յանիս Պաուկշտելո - Անսիս
- Անդրիս Բերզինշ - Անջա
- Դերերը կրկնօրինակել են՝ Մ. Լևտովա, Յու. Մալյարով, Վ. Տեժիկ, Ա. Սնիկով, Վ. Վասով կրտ., Լ. Բելոզորովիչ, Վ. Կոմիսարով, Դ. Պեչորին-Բալին, Յու. Սորոկին, Ս. Գուրզո կրտ․:
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Գունարս Լիեդագս
- Բեմադրող ռեժիսոր՝ Գենադի Զեմել
- Բեմադրող օպերատոր՝ Հարի Կուկելս
- Բեմադրող նկարիչ՝ Դայլիս Ռոժլապա
- Կոմպոզիտոր՝ Զիգմար Լիեպինշ
- Գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Լեյմանիս
- Ձաչյունային օպերատոր՝ Իգոր Յակովլև
- Երաժշտության ձայնագրությունը՝ Ա. Գրիվի
- Ռեժիսոր՝ Սերգեյ Բերդիչևսկի
- Օպերատոր՝ Էդգարս Աուգուստս
- Զգեստների նկարիչ՝ Էլվիրա Վանտերե
- Նկարիչ-դիմահարդար՝ Միրձա Ցելմա
- Պարուսույցներ՝ Լայմա Վայկուլե, Գունտա Ստրաումե
- Երաժշտական խմբագիր՝ Նիկոլայ Զոլոտոնոս
- Երգերի տեքստի հեղինակ՝ Կասպար Դիմիտերս, Յանիս Բալտաուս
- Տնօրեն՝ Վիկտորս Ռիեպշա
Սաունդթրեք
խմբագրելՖիլմում նկարահանվելու համար հրավիրվել են լատվիական էստրադայի և ռոք-բեմի մի շարք առաջատար կատարողներ։ Ֆիլմում հնչող ստեղծագործությունների մեծ մասը նույն 1984 թվականին թողարկվել է վինիլային «հսկա» C60 21051-2 (լատիշերեն) սկավառակում «Մելոդիա» ձայնագրության ընկերության կողմից[3]․
- Neziņa (հայ․՝ Անհայտություն) (Կ. Դիմիտերս) — Իմանտ Վանզովիչ, «Օպուս» խումբ
- Amors-superzvaigzne (հայ․՝ Ամուր սուպերաստղը) (Կ. Դիմիտերս) — «Լիվեր» խումբ
- Septītās debesis (հայ․՝ Յոթերորդ երկինք) (Կ. Դիմիտերս) — Միրձա Զիվերե, Կասպար Դիմիտերս
- Sikspārņa blūzs (հայ․՝ Չղջիկի բլյուզը) (Կ. Դիմիտերս) — Բորիս Ռեզնիկ, Օլգա Ռաեցկա, «Էոլիկա» խումբ
- Tomēr jāpadomā (հայ․՝ Պետք է մտածել (Ն. Բելսկիս) — Միրձա Զիվերե, Իմանտ Վանզովիչ, «Օպուս» խումբ
- Lielais, mazais pulkstenis (հայ․՝ Մեծ, փոքր ժամացույցներ) (Յա. Բալտաուս) — «Դալդերի» խումբ
- Evijas dziesma (հայ․՝ Էվիայի երգը) (Կ. Դիմիտերս) — Միրձա Զիվերե
- Bez puišiem nevar (հայ․՝ Առանց տղաների անհնար է) (Յա. Բալտաուս) —Միրձա Զիվերե, Լայմա Վայկուլե, Կասպար Դիմիտերս, «Օպուս» խումբ
- Slēdz mani atmiņās (հայ․՝ Հիշի՛ր ինձ) (Յա. Բալտաուս) —Միրձա Զիվերե, Կասպար Դիմիտերս
Սկավառակում ձանագրվածներից բացի ֆիլմում հնչել է ևս երկու երգ՝ «Pieskāriens» (հայ․՝ Հպում) և «Slava augs» (հայ․՝ Վրա կհասնի փառքը), երկուսն էլ Կասպար Դիմիտերսի կատարմամբ։
Մրցանակներ
խմբագրել- Մինսկի համամիութենական կինոփառատոնի դիպլոմ, որը հանձնվել է ֆիլմի ռեժիսորին,
- «1985 թվականի ամենաշահութաբեր ֆիլմի համար» մրցանակ (վարձույթի առաջին տարում՝ 17 մլն հանդիսատես)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Անհրաժեշտ է մենակատարուհի» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Выборочный каталог записей фирмы «Мелодия» на форуме сайта «Музыка XX века»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.