Անձինք (բանաստեղծության տեսակ)
Անձինք, հայերեն ոտանավորի տեսակ, որի տների կամ տողերի սկզբնատառերը հաջորդաբար ներկայացնում են հայկական այբուբենը՝ Ա—Ք և հակառակը՝ Ք—Ա։
Պատմություն
խմբագրելԾագել է Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի (615—628) Հռիփսիմեանց «Անձինք նուիրեալք» շարականի առաջին բառից։ Միջնադարում այս տեսակ շարականներ և հոգևոր երգեր հորինել են Ներսես Շնորհալին («Աստված անեղ», «Այսօր անճառ» և այլն), Մխիթար Գոշը («Արեգականն արդարութեան», «Ամենօրհնեալ դուստր Դավիթ արքային» են), Հովհաննես Երզնկացին («Անձինք Ս. Գրիգորի Լուսավորչին») և ուրիշներ։ Հետագայում հորինվել են նաև ոչ կրոնական թեմաներով (Առաքել Սյունեցի, «Անձինք ի Նարեկացւոյն»)։
Աշուղական գրականության զարգացման շրջանում (16-17-րդ դարեր ) նման ոտանավորները թուրք-պարսկական հորջորջմամբ կոչվել են Ալիփլամա (Այբբենական)։ Այդպիսի ոտանավորների լավագույն հեղինակներից է Սայաթ-Նովան։ Միջնադարում նման ոտանավորներ հորինվել են նաև Եվրոպայում, որոնք կոչվել են Արեցեդարի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 427)։ |