Անձնային խանգարում
Անձնային խանգարումը (հուն․՝ ψυχή — հոգի + πάθος — տառապանք, հիվանդություն), ներքին փորձի և արտաքին աշխարհին ուղղված գործողությունների կարծրացած պատկերն է (կերպար), ինչը տարբերվում է տվյալ սուբյեկտի մշակութային պատկերացումներից և հասարակական սպասելիքներից, կայուն է ժամանակի մեջ և բերում է դիսֆունկցիայի։ Լայն իմաստով՝ հոգեկան խանգարման ձև։
Անձնային խանգարում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
ՀՄԴ-10 | F60 |
Բուժում | հոգեթերապիա |
Personality disorders Վիքիպահեստում |
Անձնային խանգարումները ICD (ՀՄԴ) 10-ում
խմբագրելԸստ ICD (ՀՄԴ) 10-ի՝ անձնային խանգարումը հանդիսանում է չափահաս անհատի անձնային ու վարքաբանական միտումներում լուրջ խանգարում, որն այլ հիվանդության, ուղեղի կամ այլ վնասվածքի, ինչպես նաև այլ հոգեբուժական խանգարման անմիջական արդյունք չի հանդիսանում (F60)։ Սովորաբար, ICD դասակարգման համաձայն՝ մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների մեջ։ Քանի որ, այն մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների բաժնի մեջ (F60-69) և հատուկ անձնային խանգարում ենթաբաժինն է (F60), ունի հետևյալ բնորոշումները.
- հանդիսանում է կլինիկական նշանակություն ունեցող վիճակների և վարքային պատտերնների բազմազանություն, որ կայուն է և արտահայտում է տվյալ անհատին բնորոշ կյանքի ոճը և սեփական անձին ու այլոց վերաբերվելու ձևը,
- խորապես կաղապարված ու երկարատև վարքային պատտերններ են, որ դրսևորվում են որպես ոչ ճկուն պատասխան անձնային ու սոցիալական բազմատեսակ իրավիճակների,
- դրանք զգալի կամ ծայրահեղ շեղումներ են նրանից, թե ինչպես է տվյալ մշակույթում միջին մարդը ընկալում, մտածում, զգում և հիմնականում վերաբերվում այլոց,
- հակում ունեն ներառելու անձի վարքաբանական և հոգեբանական գործառնման լայն շերտեր,
- գրեթե միշտ կապված են զգալի անձնային դիսսթրեսի և սոցիալական դրսևորման խնդիրների հետ,
- սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ դեռահասության շրջանում և պահպանվում է չափահասության ընթացքում։
Այս դասակարգման մեջ ներառվում են.
- Պարանոյիդ անձնային խանգարումը (F60.0),
- Շիզոիդ անձնային խանգարումը (F60.1),
- Հակասոցիալական անձնային խանգարումը (F60.2),
- Հուզականորեն անկայուն անձնային խանգարումը (F60.3), որն իր նկարագրությամբ բավական մոտ է DSM-ով Սահմանային անձնային խանգարմանը,
- Հիսթրիոնային անձնային խանգարումը (F60.4),
- Անանկաստային անձնային խանգարումը (F60.5), որն իր նկարագրությամբ նման է DSM-ով Օբսեսսիվ-֊կոմպուլսիվ անձնային խանգարմանը, (չշփոթել Օբսեսսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ),
- Խուսափող կամ տագնապային անձնային խանգարումը (F60.6),
- Կախյալ անձնային խանգարումը (F60.7),
- Այլ հատուկ անձնային խանգարումներ (F60.8),
- Չդասակարգված անձնային խանգարումներ (F60.9)[1]։
Տվյալ բաժնում չի նշվում, սակայն ICD-ին անդրադառնում է նաև շիզոտիպիկ անձնային խանգարմանը։ Այն շոշափվում է Շիզոֆրենիա, շիզոտիպիկ և զառանցանքային խանգարումներ բաժնում(F21)։
Անձնային խանգարումները DSM 5-ում
խմբագրելԱնձնային խանգարումը ներքին փորձի և վարքի երկարաժամկետ պատտերն է, որ զգալիորեն շեղվում է տվյալ անհատի մշակույթի սպասումներից, լայնասփյուռ է և ոչ ճկուն, սկիզբ է առնում դեռահասության կամ վաղ հասունության շրջանում, կայուն է ժամանակի մեջ և բերում է դիսսթրեսի կամ վնասման(ոչ ֆիզիկական իմաստով)։ Ընդհանուր առմամբ անձնային խանգարում ախտորոշելու համար DSM-ը տալիս է հետևյալ չափանիշները.
- Ներքին փորձառության և վարքի երկարաժամկետ պատերն, որ զգալիորեն տարբերվում է տվյալ անհատի մշակույթի սապսումներից և դրսևորվում է հետևյալներից երկու կամ ավելի ոլորտներում.
- Կոգնիցիաներ (օրինակ՝ սեփական անձը, այլ մարդկանց և իրադարձությունների ընկալման և մեկնաբանման ձևեր),
- Հուզականություն (օրինակ՝ բազմազանությունը, ինտենսիվությունը, շարժունությունը և հուզական պատասխանի համապատասխանությունը),
- Միջանձնային գործառում,
- Իմպուլսների կառավարում։
- Այս երկարաժամկետ պատերնը ոչ ճկուն է և տարածվում է անձնային ու սոցիալական բազմատեսակ իրավիճակների վրա։
- Այս պատերնը բերում է կլինիկական տեսանկյունից զգալի դիսսթրեսի և վնասման սոցիալական, մասնագիտական կամ այլ գործառման համար կարևոր ոլորտներում։
- Պատերնը կայուն է և երկար տևողությամբ, իսկ դրա մեկնարկը կարելի է գտնել դեռահասության կամ գոնե վաղ հասունության շրջանում։
- Վերոնշյալ երկարաժամկետ պատերնը ավելի լավ չի բացատրվում, որպես այլ հոգեկան հիվանդության դրսևորում կամ հետևանք։
- Պատերնը ֆիզիկական, որևէ նյութի օգտագործման կամ այլ բժշկական վիճակի մաս չի հանդիսանում։
DSM-ում դասակարգումը կատարվում է երեք՝ զուտ նկարագրողական բնույթ կրող կլաստերների միջոցով և ներառում է հետևյալ անձնային խանգարումները Կլաստեր A, կոչվում է նաև տարօրինակ կլաստեր.(բնակչության 5.7%)
Կլաստեր B, կոչվում է նաև դրամատիկ, հուզական.(բնակչության 1.5%)
- Հակասոցիալական անձնային խանգարումը,
- Սահմանային անձնային խանգարումը,
- Հիսթրիոնային անձնային խանգարումը,
- Նարցիստիկ անձնային խանգարումը,
Կլաստեր C, տագնապային կլաստեր.(բնակչության 6.0%)
Այլ չդասակարգված կամ միանգամից մի քանի անձնային խանգարում ունեցող մարդիկ կազմում են 9.1%[2]։