Անձրևորդեր
Անձրևորդեր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Lumbricina | ||||||||||
Ընտանիքներ | ||||||||||
|
Անձրևորդ (լատին․՝ Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմինը (երկարությունը՝ 30-150 մմ) կազմված է 80-300 օղակից (մետամերներ)։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։
Սննդառություն
խմբագրելԱպրում է խոնավ հողերում։ Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո (այստեղից էլ անվանումը)։ Սնվում է բուսական մնացորդներով, գոմաղբով և այլն։
Բազմացում և զարգացում
խմբագրելԵրկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։
Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում բուսական մնացորդների քայքայմանը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։
Այսօր հայտնի են մոտ 3500 տեսակներ։ Մարմնի առջևում գտնվում է մուգ գույնի լորձային հաստացում՝ գոտի, որը մասնակցում է բազմացմանը։ Այն հերմաֆրոդիտ կենդանի է։
Բեղմնավորումը
խմբագրելՆրանց բեղմնավորումը իրականացվում է խաչաձև եղանակով։ Երկու որդեր փոխանակում են իրենց սերմնահեղուկները, այնուհետև որդերի հեռանում են միմյանցից։ Որդերից յուրաքանչյուրի գոտու վրա սկսում է լորձ արտադրվել, առաջանում է կցորդ։ Կցորդի մեջ են ընկնում ձվաբջիջները և սերմնահեղուկը, տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորված ձվերով կցորդը, դուրս ընկնելով մարմնից, կարծրանում և վերածվում է բոժոժի, որտեղ էլ զարգանում են ձվերը։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրևորդեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրևորդեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 428)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |