Անձրևից հետո, հինգշաբթի
«Անձրևից հետո հինգշաբթի» (ռուս.՝ «После дождичка, в четверг…»), 1985 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Յուզովսկին[1][2] Ալեքսանդր Օստրովսկու՝ չհրապարակված օպերայի համար գրված լիբրետոյի հիման վրա, որը վերափոխել է Յու. Կիմը։ Ոճով և երաժշտական նյութի քանակով ֆիլմը մոտենում է մյուզիքլի ժանրին։
Անձրևից հետո, հինգշաբթի ռուս.՝ После дождичка в четверг | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Թվական | 1985 և մայիսի 12, 1986 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Յուզովսկի |
Սցենարի հեղինակ | Յուլի Կիմ |
Դերակատարներ | Օլեգ Անոֆրիև, Օլեգ Տաբակով և Տատյանա Պելտցեր |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա և Յալթայի կինոստուդիա |
Տևողություն | 74 րոպե |
Սյուժե
խմբագրելՄի հինգշաբթի օր՝ անձրևից հետո, ծնվում է Ավդեյի թագավորը առաջնեկը։ Նույն օրը տղա է ունենում նաև մառանապետուհի Վարվառան, իսկ կաղամբի մեջ գտնվում է նորածին ընկեցիկ։ Բոլոր երեքին կոչում են Իվան․ թագավոր Ավդեյը շատ ուրախ է, որ շատ երեխաներ են ծնվել (ոչ ոք այդքան չունի) և հրամայում է մեծացնել երեխաներին միասին։ Սակայն Վարվառան վարվում է այլ կերպ․ նա թագավորական օրորոցի մեջ է դնում իր Իվանին, իսկ մյուս երկուսին ուղարկում է տաժանկրության։
Քսան տարի է անցել, և ահա բոլոր երեք Իվանների առջև խնդիր է դրվել հաղթել Անմահ Կոշչեյին և ազատել գեղեցկուհի արքայադուստր Միլոլիկային։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Վլադիսլավ Տոլդիկով | Իվան ցարևիչ |
Մարինա Զուդինա | արքայադուստր Միլոլիկա |
Ալեքսեյ Վոյտյուկ | Իվան ընկեցիկ |
Գենադի Ֆրոլով | Իվան, Վարվառայի որդին |
Օլեգ Տաբակով | Կոշչեյ Անմահ |
Վալենտինա Տալիզինա | մառանապետուհի Վարվառա |
Օլեգ Անոֆրիև | ցար Ավդեյ |
Մարինա Յակովլևա | Հազարան Բլբուլ |
Տատյանա Պելտցեր | պահակ (բարի Բաբա Յագա) |
Յուրի Մեդվեդև | դրանիկ Եգորի |
Սեմյոն Ֆարադա | շահ Բաբադուր |
Վլադիմիր Ֆեոդորով | Թավամազ |
Վասիլի Կորտուկով | պալատական ծաղրածու |
Մարիա Բարաբանովա | առաջին դայակ |
Նատալյա Կրաչկովսկայա | երկրորդ դայակ |
Վլադիմիր Եպիսկոպոսյան | Բաբադուրի պալատական |
Գեորգի Միլյար | Բաբադուրի պալատական |
Սերգեյ Նիկոլաև | նետաձիգ |
Յուրի Չեռնով | մունետիկ |
Վիկտոր Մամաև | սպիով չարագործ |
Յուլի Կիմ | հովհարով ծառա |
Միչիսլավ Յուզովսկի | պահակ |
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Յուլի Կիմ
- Ռեժիսոր՝ Միխայիլ Յուզովսկի
- Օպերատորներ՝ Կոնստանտին Հարությունով, Վլադիմիր Սապոժնիկով
- Նկարիչ՝ Բորիս Կոմյակով
- Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
Նկարհանումներ
խմբագրելՍյուժեն հորինել է 1860 թվականին Ալեքսանդր Օստրովսկին իր օպերայի համար, որի աշխատանքային անվանումներն էին՝ «Իվան Ցարևիչ» և «Իշխան Իվանը» և բաղկացած էր 6 մասից, որոնցից ավարտվել էին միայն յոթը։ Թատրոնը վերջնամասը պատվիրել է մեկ այլ հեղինակից, և ֆաբուլան, ինչպես այն նախատեսել էր Օստրովսկին, անավարտ է մնացել։ 20-րդ դարում հեքիաթի նյութերը գտել է խորհրդային դրամատուրգ և բարդ Յուլի Կիմը։ Նա հեռացրել է մի քանի տեսարաններ ու կերպարներ, որոնք նրան ոճականորեն դուր չէին գալիս, սյուժեն հասցրել է տրամաբանական ավարտին և ավելացրել իր երգերը։ Պիեսն առաջին բեմադրվել է Մայակովսկու թատրոնի բեմում 1980-ականների սկզբին։ Բեմադրությունը հաջողություն է ունեցել, և հինգ տարի անց ռեժիսոր Միխայիլ Յուզովսկին որոշել է այն էկրանավորել[3]։
Թռչող գորգի թռիչքների համար պատասխանատու էին Ղրիմի լեռնագնացները։ Թռչող հեքիաթային նավը նկարահանել են ինկերմանյան հանքում՝ Անգարի լեռնանցքում, Այ-Պետրի սարահարթում և Յալթայի կինոստուդիայի նկարահանման տաղավարում։ Թռիչքներն իրականացվել են երկրից 100-150 մետր բարձրության վրա՝ անտառի ֆոնին։ Տեսարաններից մեկում հերոսները գորգից ընկնում են լիճը։
Փառատոներ և մրցանակներ
խմբագրել- 1986 - Մանկական և պատանեկան ֆիլմերի 19-րդ համամիութենական կինոփառատոնի (Ալմա-Աթա) մրցանակ «Ռուսական ժողովրդական հեքիաթի օրիգինալ և ժամանակակից մեկնաբանության համար»[4]
- «Մեծ արծաթե սարահարթ» (ռուս.՝ «Большое серебряное плато») մանկական և պատանեկան ֆիլմերի XVII միջազգային փառատոնում Ջիֆոնիում (Իտալիա)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «После дождичка в четверг... Х/ф». Russia-1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Ушел из жизни режиссер "После дождичка, в четверг..." Михаил Юзовский». Vesti.
- ↑ Александра Петрухина Роман с Кощеем и секреты летающего ковра. Как снимали фильм «После дождичка в четверг» // Журнал Домашний очаг. — 2020.
- ↑ КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.539
Արտաքին հղումներ
խմբագրել- «Անձրևից հետո, հինգշաբթի...»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում