Աննա Գանդլեր
Աննա Գանդլեր (գերմաներեն՝ Anna Gandler. հունվարի 5, 2001[1], Հոլ ին Տիրոլ, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի բիաթլոնիստուհի։ 2022 թվականից մասնակցում է բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության մրցումներին[3]։
Աննա Գանդլեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 5, 2001[1] (23 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հոլ ին Տիրոլ, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա |
Հասակ՝ | 169 սանտիմետր[2] |
Քաշ՝ | 56 կիլոգրամ |
Կարիերա
խմբագրելՄիջազգային մրցասպարեզում Աննան իր առաջնելույթը նշել է 2017 թվականին՝ մասնակցելով աշխարհի պատանեկան առաջնությանը Սլովակիայում՝ Բրեզնո-Օսրբլիեում, որտեղ արծաթե մեդալ է նվաճել սպրինտում։ Երեք տարի անց շվեյցարական Լենցերհայդեում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում հաղթել է հետապնդումով մրցավազքում և մրցանակային երրորդ տեղը գրավել անհատական մրցավազքում։ 2021 թվականին Օբերտիլիաչում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել փոխանցումավազքում։
Աննան իր դեբյուտը աշխարհի գավաթի խաղարկությունում նշել է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Հոխֆիլցենում՝ սպրինտում զբաղեցնելով 51-րդ տեղը։ Այս մրցաշարում իր առաջին միավորները վաստակել է երկու օր անց նույն վայրում՝ հետապնդումով մրցավազքը ավարտելով 30-րդ տեղում։ 2024 թվականի մարտի 8-ին Սոլջըր Հոլոում / Soldier Hollow-ում անցկացված 2023-24 թվականների աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ նա առաջին անգամ վաստակեց ծաղկային արարողությանը՝ flower ceremony-ին մասնակցելու իրավունք՝ սպրինտում զբաղեցնելով 6-րդ տեղը[4]։
Անձնական կյանք
խմբագրելԱննան նախկին դահուկորդ, 1998 թվականին Նագանոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Մարկուս Գանդլերի դուստրն է[5] Նա ֆրանսիացի բիաթլոնիստ Էմիլիեն Կլոդի զուգընկերը՝ partner-ն է[6][7]։
Մարզական արդյունքներ
խմբագրելԲոլոր արդյունքները ստացվել են Բիաթլոնի միջազգային միությունից։
Աշխարհի առաջնություններ
խմբագրելԻրադարձություն | Անհատական | Սպրինտ | Հետապնդում | Զանգվ. մեկն. | Փոխանց. | Խառը փոխանց. | Single mixed relay |
---|---|---|---|---|---|---|---|
2023, Օբերհոֆ | 24-րդ | 49-րդ | 29-րդ | — | 5-րդ | — | — |
2024, Նովե Մեստո | 19-րդ | 11-րդ | 12-րդ | 7-րդ | 8-րդ | 6-րդ | — |
Աշխարհի գավաթի խաղարկություն
խմբագրել- Վարկանիշերը աշխարհի գավաթի խաղարկությունում
Սեզոն | Ընդհանուր առմամբ | Անհատական | Սպրինտ | Հետապնդում | Զանգվածային մեկնարկ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միավորներ | Դիրք | Միավորներ | Դիրք | Միավորներ | Դիրք | Միավորներ | Դիրք | Միավորներ | Դիրք | |
2022–23 թթ | 177 | 32-րդ | - | - | 66 | 35-րդ | 53 | 35-րդ | 58 | 26-րդ |
Աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններ
խմբագրել4 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ)
Տարին | Տարիքը | Անհատական | Սպրինտ | Հետապնդում | Փոխանց. |
---|---|---|---|---|---|
2017, Բրեզնո-Օսրբլիե | 16 | 11-րդ | Արծաթե | 20-րդ | 11-րդ |
2018, Օտեպաա | 17 | 25-րդ | 11-րդ | 11-րդ | Չկա տվյալ |
2019 Բրեզնո-Օսրբլիե | 18 | Չկա տվյալ | 4-րդ | 9-րդ | Չկա տվյալ |
2020, Լենցերհայդե | Բրոնզ | 4-րդ | Ոսկի | 6-րդ | |
2021 Օբերտիլիաչ | 20 | 12-րդ | 28-րդ | 27-րդ | Բրոնզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.biathlonresults.com
- ↑ https://www.biathlonworld.com/athletes/id/btaut20501200101/
- ↑ «Athlete Statistics - real biathlon». www.realbiathlon.com.
- ↑ https://ua.tribuna.com/biathlon/1000000136287-anna-gandler-moya-sleduyushhaya-czel-podium/
- ↑ https://www.laola1.at/de/red/wintersport/biathlon/anna-gandler-im-interview--wie-der-vater-so--nicht--die-tochter/
- ↑ https://www.nordicmag.info/biathlon-cette-semaine-emilien-claude-sest-entraine-en-autriche-0626/
- ↑ https://www.merkur.de/sport/wintersport/gandler-wintersport-traumpaar-biathlon-junioren-weltmeistertitel-claude-92842465.html
Արտաքին հղումներ
խմբագրել- Anna Gandler at IBU
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գանդլեր» հոդվածին։ |