Աննա Լուպան (ռումիներեն՝ Ana Lupan, սեպտեմբերի 12, 1922(1922-09-12), Միգուլենի, Șoldănești District, Մոլդովա - փետրվարի 23, 1998(1998-02-23), Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող։ Մոլդովայի պետական մրցանակի դափնեկիր (1984

Աննա Լուպան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1922(1922-09-12)
ԾննդավայրՄիգուլենի, Șoldănești District, Մոլդովա
Վախճանվել էփետրվարի 23, 1998(1998-02-23) (75 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունգրող
Լեզումոլդովերեն
Քաղաքացիություն Մոլդովա և  ԽՍՀՄ
Պարգևներ
«Աշխատանքային փառք» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Աննա Լուպանը ծնվել է 1922 թվականին Մոլդովայի Միհուլենի գյուղում։ Տասնվեց տարեկանից սկսել է աշխատանքային ինքնուրույն կյանք վարել։ Հայրենական պատերազմի տարիներին էվակուացվել է Կրասնոյարսկ, սովորել է Գյուղատնտեսական տեխնիկումում, վերադառնալով Մոլդովա, զբաղվել գրական գործունեությամբ։ 1960 թվականին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։

Առաջին անգամ տպագրվել է 1953 թվականին «Скынтея ленинистэ» ամսագրում։ Գրել է պատմվածքներ, ակնարկներ։ «Քամու թափը» վիպակը լույս է տեսել ռուսերեն «Դնեպր» ամսագրում և առանձին գրքով՝ պատմվածքների հետ միասին։ Ռուսերեն հրատարակվել են նրա վեպերի ու պատմվածքների ժողովածուները։ Իր գրական բեղմնավոր գործունեության շնորհիվ Լուպանը լայն ճանաչում է գտել Մոլդովայի սահմաններից դուրս[1]։ Իր ստեղծագործություններում անդրադարձել է մոլդովական գյուղի խնդիրներին։ Գրել է նաև մանուկների համար[2]։

Գրականություն

խմբագրել
  • «Ճանապարհ դեպի գյուղ» (1955)
  • «Քամին դեմքին» (1957)
  • «Ժամանակի անիվ» (1959)
  • «Աշնանային ծաղիկներ» (1960)
  • «Տգեղ տիկնոջ գրառումները» (1960)
  • «Որտե՞ղ են ձեր հերկվորները, հող» (1961)
  • «Ամեն ինչ կարգին է» (1962)
  • «Սիրո խմելիք» (1964)
  • «Третьи петухи» (1966)
  • «Երբ ընկույզը հասունանա» (1967)
  • «Իմ մանկության ջրաղացը» (1975)
  • «Բալի սև ծաղիկ» (1980)
  • «Գտիր ինքդ քեզ» (1987)

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1974),
  • Մոլդովայի պետական մրցանակի դափնեկիր (1984),
  • «Աշխատանքի արիության համար» մեդալ (1960 թվականի մարտի 7-ի) ի հիշատակ Կանանց միջազգային օրվա 50-ամյակի և նշելով Խորհրդային Միության կանանց ակտիվ մասնակցությունը կոմունիստական շինարարությանը և նրանց ծառայությունները խորհրդային պետությանը երիտասարդ սերնդի կրթման գործում, աշխատանքի և բեղմնավոր սոցիալական գործունեության բարձր մակարդակի հասնելու համար[3],
  • Մոլդովայի գրականության մագիստրոս (1995 թվականի փետրվարի 15)՝ ազգային գրականության զարգացման գործում մեծ ծառայությունների, բարձր գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման համար[4],
  • Աշխատանքային փառքի շքանշան (1997 թվականի սեպտեմբերի 12)՝ ազգային գրականության զարգացման և առաջմղման գործում հատուկ ծառայությունների, ստեղծագործական գործունեության մեջ նշանակալի նվաճումների և գեղարվեստական բարձր վարպետության համար[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
  2. Лупан Ана
  3. «Указ Президиума Верховного Совета от 7 марта 1960 года «О награждении орденами и медалями СССР женщин-передовиков промышленности и сельского хозяйства, деятелей науки и культуры, работников партийных, советских, профсоюзных, комсомольских и других организаций СССР»». Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին. Վերցված է 2022-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Указ Президента Республики Молдова от 15 февраля 1995 года № 34 «О присвоении Ане Лупан почётного звания «Maestru al Literaturii»». Արխիվացված է օրիգինալից 2022-04-15-ին. Վերցված է 2022-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Указ Президента Республики Молдова от 12 сентября 1997 года № 305 "О награждении госпожи Анны Лупан орденом «Gloria Muncii»

Արտաքին հղումներ

խմբագրել