Աննա Կարենինա (ֆիլմ, 2012)
«Աննա Կարենինա» (անգլ.՝ Anna Karenina), բրիտանական մելոդրամա՝ ստեղծված ռեժիսոր Ջո Ռայթի կողմից Լև Տոլստոյի համանուն վեպի մոտիվներով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին[20]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)
Ֆիլմն արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների «Հագուստի լավագույն դիզայն» անվանակարգում, ինչպես նաև ներկայացվել «Օսկար» մրցանակի «Լավագույն երաժշտություն», «Օպերատորի լավագույն աշխատանք» և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։
Սյուժե
խմբագրել1874 թվական, Ռուսական կայսրություն։ Ստիվա Օբլոնսկու կինը՝ Դոլլին, տնից վռնդել է ամուսնուն դավաճանության պատճառով։ Ստիվայի քույրը՝ Աննա Կարենինան, որ բնակվում է Սանկտ Պետերբուրգում իր ամուսնու՝ Ալեքսեյ Կարենինի և որդու՝ Սերգեյ Կարենինի հետ, մեկնում է Մոսկվա, որպեսզի Դոլլիին համոզի ներել ամուսնուն։
Ստիվան հանդիպում է իր վաղեմի ընկերոջը՝ Կոնստանտին Լևինին, որը հարուստ հողատեր է ու ազնվական, որ գյուղական կյանքը նախընտրել է Մոսկվայի կյանքից։ Լևինը Ստիվային ասում է, որ սիրում է նրա քենուն՝ իշխանուհի Եկատերինա Ալեքսանդրովնային, և Ստիվան նրան քաջալերում է, որ առաջարկություն անի Կիտիին։ Սակայն վերջինս մերժում է՝ հույս ունենալով ամուսնանալ կոմս Ալեքսեյ Վռոնսկու հետ։ Լևինը հանդիպում է իր ավագ եղբորը՝ Նիկոլային, որը հրաժարվել էր իր ժառանգությունից և կնության առել Մաշա անունով մի մարմնավաճառի։ Նիկոլայն առաջարկում է, որ Լևինն ամուսնանա իր կալվածքից մի գյուղացի աղջկա հետ։ Մոսկվա գնալիս Աննա Կարենինան գնացքում ծանոթանում է Վռոնսկու մոր՝ կոմսուհի Վռոնսկայայի հետ։ Կայարանում Աննան հանդիպում է Վռոնսկու հետ։ Կայարանի բանվորի՝ գնացքի տակ զոհվելուց հետո Աննան հարցնում է, թե ինչով կարող է օգնել նրա ընտանիքին։ Վռոնսկին գումար է տալիս նրա ընտանիքին փոխանցելու համար։ Աննան Դոլլիին համոզում է հետ ընդունել Ստիվային։ Պարահանդեսի ժամանակ Կիտին ցանկանում է պարել Վռոնսկու հետ, բայց նա նախընտրում է պարել Աննայի հետ։ Ավելի ուշ Վռոնսկին Աննային ասում է, որ ինքն ամենուր պետք է լինի նրա կողքին։
Դերերում
խմբագրելԴերերում | Կերպար | |
---|---|---|
Քիրա Նայթլի | Աննա Կարենինա[21] | |
Ջուդ Լոու | Ալեքսեյ Կարենին, Աննայի ամուսինը[22] | |
Աարոն Թեյլոր-Ջոնսոն | Ալեքսեյ Վռոնսկի, Աննայի սիրելին[22] | |
Դևիդ Մեթյու ՄակՖադյեն | Ստիվա Օբլոնսկի, Աննայի եղբայրը[23] | |
Քելլի Մաքդոնալդ | Դոլլի Օբլոնսկայա, Ստիվայի կինը | |
Էմիլի Ուոթսոն | կոմսուհի Լիդիա Իվանովնա | |
Միշել Դոքերի | իշխանուհի Մյագկայա | |
Օլիվիա Ուիլյամս | կոմսուհի Վռոնսկայա, Ալեքսեյի մայրը | |
Հոլիդեյ Գրեյնջեր | բարոնուհի | |
Ռութ Ուիլսոն | Բետսի Տվերսկայա, Աննայի ընկերուհի | |
Ալեքսանդրա Ռոուչ | Մարիա Նորդստոն, Կիտիի ընկերուհին | |
Դոնալ Գլիսոն | Կոնստանտին Լևին | |
Ալիսյա Վիկանդեր | Կիտի Շչերբացկայա | |
Բիլլ Սկարսգարդ | կապիտան Մախոտին | |
Էրոս Վլախոս | Բորիս | |
Ռաֆայել Պերսոնա | Ալեքսանդր | |
Տանիշտա Չաթերջի | Մաշա | |
Էմերալդ Ֆենել | Լիզա Մերկալովա, Բետսիի ընկերուհին | |
Ջուդ Մոնք Մաքգոուեն | Տուշկևիչ, Բետսիի սիրեկանը | |
Կարա Դելևին | իշխանուհի Սորոկինա | |
Լյուք Նյուբերի | Վասիլի Լուկիչ |
Քննադատություն
խմբագրելՖիլմը կինոքննադատներից ստացել է մեծ մասամբ դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում վարկանիշը կազմել է 63 % տասը հնարավորից 6,5 միջին գնահատականով[24]։
«Պրոֆիլ» ամսագիրը ֆիլմը կոչել է «գեղեցիկ, դինամիկ ուրվանկար Լև Տոլստոյի վեպի մոտիվներով» և «ոչ թե մեծ վեպի էկրանավորում, այլ ընտրյալ տեսարանների խառնաշփոթ ու ոչ ստույգ, «երեքի» վերապատմում»[25]։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունք | |
BAFTA[26] | Բրիտանական լավագույն ֆիլմ | Առաջադրված | ||
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար | Դարիո Մարիանելի | Առաջադրված | ||
Օպերատորի լավագույն աշխատանք | Շեյմաս Մաքգարվի | Առաջադրված | ||
Լավագույն գրիմ և մազերի հարդարանք | Այվանա Պրիմորակ | Առաջադրված | ||
Հագուստի լավագույն դիզայն | Ժակլին Դյուրան | Հաղթանակ | ||
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Սառա Գրինվուդ, Քեթի Սպենսեր | Առաջադրված | ||
«Ոսկե գլոբուս» | Լավագույն երաժշտություն ֆիլմի համար | Դարիո Մարիանելի | Առաջադրված | |
«Օսկար»[27] | Լավագույն երաժշտություն | Դարիո Մարիանելի | Առաջադրված | |
Օպերատորի լավագույն աշխատանք | Շեյմաս Մաքգարվի | Առաջադրված | ||
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Սառա Գրինվուդ, Քեթի Սպենսեր | Առաջադրված | ||
Հագուստի լավագույն դիզայն | Ժակլին Դյուրան | Հաղթանակ | ||
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ[28][29][30] | Տղամարդու լավագույն դերակատարում | Ջուդ Լոու | Առաջադրված | |
Կնոջ լավագույն դերակատարում | Քիրա Նայթլի | Առաջադրված | ||
Լավագույն սցենար | Թոմ Ստոպարդ | Առաջադրված | ||
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Սառա Գրինվուդ | Հաղթանակ | ||
«Սատուրն» | Լավագույն երաժշտություն | Դարիո Մարիանելի | Առաջադրված | |
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Սառա Գրինվուդ | Առաջադրված | ||
Հագուստի լավագույն դիզայն | Ժակլին Դյուրան | Առաջադրված | ||
Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | |||
«Դավիդ դի Դոնատելլո» | Լավագույն եվրոպական ֆիլմ | Джо Райт | Առաջադրված | |
Իմպերիա | Տղամարդու լավագույն նորամուտային դեր | Դոնալ Գլիսոն | Առաջադրված | |
Կնոջ լավագույն նորամուտային դեր | Ալիսիա Վիքանդեր | Առաջադրված |
Փաստեր
խմբագրել- Գլխավոր հերոսուհու զարդերը տրամադրել է Chanel նորաձևության տունը։ Կադրում իսկական ադամանդներ, ոսկի և մարգարիտներ են։
- Հնձի տեսարանները նկարահանվել են Կարելիայի Կիժի կղզում։
- Ալեքսեյ Կարենինի կոստյումն ստեղծելիս նկարիչը ոգեշնչվել է Ալեքսանդր II ցարի կերպարից։
- Ռեժիսոր Ջո Ռայթը որոշել է ֆիլմը նկարահանել թատերական բեմադրության ոգով՝ ոգեշնչվելով Օռլանդո Ֆայջեստի «Նատաշայի պարը» գրքից, որը նվիրված է 19-րդ դարի ռուս բարձրաշխարհիկ հասարակության կյանքին։ Գրքում ասվում է, որ այդ ժամանակաշրջանի ռուս ազնվականությունը կազմված է եղել կեղծ մարդկանցից, որոնք խոսել են օտար լեզվով, փոխառել օտարների վարվելաձևն ու նորաձևությունը և ապրել այնպես, ասես խաղում են թատրոնի բեմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://flickfacts.com/movie/15794/anna-karenina
- ↑ http://www.movieposterdb.com/poster/213bd4c1
- ↑ http://www.listal.com/alexandra-roach
- ↑ http://www.ew.com/article/2012/11/16/anna-karenina-review
- ↑ http://www.nytimes.com/2012/11/16/movies/anna-karenina-from-by-joe-wright-with-keira-knightley.html?_r=0
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.filmaffinity.com/en/film372725.html
- ↑ https://hamiltonhodell.wordpress.com/2012/08/23/anna-karenina/
- ↑ http://www.vogue.com/868574/keira-knightley-best-red-carpet-moments/
- ↑ 9,0 9,1 http://www.imdb.com/title/tt1781769/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://dutplanet.net/info.php?limit=1&infoid=78328
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=191856.html
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 http://www.metacritic.com/movie/anna-karenina
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 15,28 15,29 15,30 15,31 15,32 15,33 15,34 15,35 15,36 15,37 15,38 15,39 15,40 15,41 15,42 15,43 http://www.imdb.com/title/tt1781769/fullcredits
- ↑ 16,0 16,1 16,2 http://www.bbfc.co.uk/releases/anna-karenina-2012-0
- ↑ http://www.filmaffinity.com/en/film372725.html
- ↑ http://www.nytimes.com/movies/movie/464467/Anna-Karenina/details
- ↑ http://www.listal.com/list/academy-award-best-cinematography-2010s
- ↑ Release dates for «Anna Karenina»
- ↑ Pulver, Andrew (2011 թ․ սեպտեմբերի 9). «Keira Knightley confirmed for Joe Wright's Anna Karenina». The Guardian. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 22,0 22,1 Weinstein, Joshua. «Keira Knightley, Jude Law to Star in 'Anna Karenina'». The Wrap. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Lussier, Germain (2011 թ․ հունիսի 4). «Joe Wright's 'Anna Karenina' Welcomes Saoirse Ronan, Kelly Macdonald, Olivia Williams And More». /Film. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Anna Karenina (2012)».
- ↑ «ПОЕЗДОМ. АВТОМОБИЛЕМ. САМОЛЕТОМ: Толстой и Диккенс снова в кино». Профиль. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «EE British Academy Film Awards Nominations in 2013». British Academy of Film and Television Arts. 2013 թ․ հունվարի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Nominees for the 85th Academy Awards». The Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Winners 2013». European Film Awards. European Film Academy. Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «European Film Academy Opens Vote For People's Choice Award 2013». European Film Awards. European Film Academy. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Nominations 2013». European Film Awards. European Film Academy. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.