Աննա Մալեր
Աննա Ջասթին Մալեր (անգլ.՝ Anna Justine Mahler, հունիսի 15, 1904[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հունիսի 3, 1988[1][2][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6][4]), ավստրիացի քանդակագործ։
Աննա Մալեր գերմ.՝ Anna Justine Mahler | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | հունիսի 3, 1988[1][2][5][…] (83 տարեկան) |
Վախճանի վայրը | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6][4] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | քանդակագործ, կոմպոզիտոր, արվեստագետ և նկարչուհի |
Ամուսին | Rupert Koller?, Էռնստ Կշենեկ[7], Paul Zsolnay?, Anatole Fistoulari? և Albrecht Joseph?[7] |
Ծնողներ | հայր՝ Գուստավ Մալեր, մայր՝ Ալմա Մալեր |
Anna Mahler Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելԾնվել է Վիենայում։ Կոմպոզիտոր Գուստավ Մալերի և նրա կնոջ` Ալմա Մալեր-Վերֆելի երկրորդ երեխան է։ Նրան տվել են "Gucki" մականունը` կապույտ մեծ աչքերի համար ("Gucken" բառը գերմաներեն նշանակում է գաղտագողի հայացք)։ Նրա մանկությունն անցել է մոր սիրային արկածների ու հայտնի սալոնի ստվերում։ Մանկության տարիներին, երբ Աննան երկու տարեկան էր, կորցրել է իր ավագ քրոջը` Մարի Մալերին (1902-1907), ով մահացել է կարմիր տենդից։ Վեց տարեկանում կորցրել է հորը։ Կորուստի ողբերգությունը զուգակցվել է մոր` գերմանացի ճարտարապետ Վալտեր Գրոպիուսի հետ ունեցած սիրային կապերով ու ավստրիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Օսկար Կոկոշկայի հետ ունեցած փոթորկալից հարաբերություններով։ Ալմա Մալերի երկրորդ ամուսնությունը Գրոպիուսի հետ ընտանեկան կյանքի որոշակի պատրանք է ստեղծում Աննայի ու նրա կրտսեր քրոջ` Մանոն Գրոպիուսի համար (1916-1935)։ Աննան պարապում էր կրկնուսույցների մոտ ու վայելում էր մոր ընկերների ուշադրությունը, որոնց թվում էին շատ կարևոր արվեստագետներ երաժշտության, տեսողական արվեստի ու գրականության ոլորտներից։ Լեգենդար Գուստավ Մալերի դուստրը լինելով` Աննայից ակնկալվում էր երաժշտական կարիերա։ Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ երաժիշտ լինելուց առաջ Աննան սիրահարվում է սկսնած դիրիժոր Ռուպեր Կոլլերին։
Անձնական կյանք
խմբագրել1920 թվականի նոյեմբերի 2-ին կայացած հարսանիքը տևել է ընդամենը մի քանի ամիս։ Աննան այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր։ Դրանից հետո Աննան շուտով տեղափոխվում է Բեռլին` արվեստ ուսումնասիրելու։ Այնտեղ նա սիրահարվում է կոմպոզիտոր Էռնստ Կշենեկին, ում Ալման խնդրում է ավարտել Մալերի անավարտ թողած 10-րդ սիմֆոնիայի երկու մասերը։ Աննան ամուսնանում է 1924 թվականի հունվարի 15-ին, սակայն այս ամուսնությունը ևս ձախողվում է, և նա թողնում է Կշենեկին 1924 թվականի նոյեմբերին։ Այս ժամակահատվածում Կշենեկն արդեն ավարտել էր իր Ջութակի համար 1 կոնցերտը։ Ավստրիացի ջութակահար Ալմա Մուդին օգնում է Կշենեկին ֆինանսական աջակցություն գտնել շվեդ հովանավոր Վեյներ Ռեինհարթից, և ի երախտագիտություն նրան, իր կոնցերտը նվիրում է Մուդիին, որի պրեմիերան կայանում է 1925 թվականի հունվարի 5-ին Դեսսաուում։ Կնեշեկն ու Աննան վերջնական բաժանվել են պրեմիերայից մի քանի օր հետո[8] Krenek did not attend the premiere, but he did have an affair with Moodie[9], an affair which has been described as "short-lived and complicated."[10]: Նա ամուսնացել է հրատարակիչ Պոլ Զսոլնայի հետ 1929 թվականի դեկտեմբերի 2-ին, և նրանք ունեցել են մեկ դուստր` Ալման (05.11.1930-15.11.2010): Զույգը բաժանվել է 1934 թվականին։ 1939 թվականին նա ապրում էր Լոնդոնում։ 1943 թվականին նա ամուսնացել է Անատոլ Ֆիստուլարիի հետ, ումից ունեցել է ևս մեկ դուստր` Մարինան (ծնվել է 1943 թվականին)։ Պատերազմից հետո նա ճամփորդել է Կալիֆորնիա և ապրել է այնտեղ մի քանի տարի։ Ֆիստուլարիից բաժանվել է 1956 թվականին։
1970 թվականին նա ամուսնացել է հինգերորդ անգամ, այս անգամ` Հոլիվուդի ռեժիսոր և ֆիլմի սցենարիստ Ալբրեխտ Ժոզեֆի հետ։ Իր մոր մահից հետո, 1964 թվականին, Աննան, ով այդ ժամանակ ֆինանսապես անկախ էր, վերադառնում է Լոնդոն, մինչև վերջնական կորոշեր ապրել Իտալիայում։ Մալերը մի անգամ ասել է, որ նա իր իսկական սերը գտել է իր հինգերորդ ամուսնու մեջ, սակայն հեռացել է նրանից 75 տարեկան հասակում, որպեսզի երկուսն էլ առաջընթացի ու զարգացման հնարավորություն ունենան, քանի որ իրար հետ ապրելով նրանք չափազանց շատ ժամանակ էին տրամադրում իրար համար հոգ տանելուն։ 1988 թվականին մահացել է Համփսթեդում, որտեղ գնացել էր ր աղջկան այցելության։ Թաղված է Հայգեյթ գերեզմանատանը։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԱննա Մալերի հետաքրքրվածությունը տեսողական արվեստի հանդեպ շուտ է ի հայտ եկել, երբ նա այցելել է Օսկար Կոկոշկայի ստուդիան։ Նա նաև բնորդուհի է եղել նկարչուհի Բրոնցիա Կոլեր-Պինելի համար։ Իր բաժանությունից հետո Աննա 1920-ական թվականների ընթացքում նկարչություն և արվեստ է ուսումնասիրել Բեռլինում, Հռոմում ևՓարիզում։ 26 տարեկանում նա բացահայտել է, որ քանդակագործությունն այն միջինն է, որտեղ ինքը լավագույնս կարող է արտահայտել իր ստեղծագործականությունը։ 1930 թվականին քանդակագործության դասեր անցնելով Ֆրից Վոտրուբայի մոտ Վիենայում` նա քանդակագործ է դառնում և 1937 թվականին Փարիզում պարգևատրվում է Գրան Պրի մրցանակով։ Բացի քարե քանդակները, Աննան ստեղծել է 20-րդ դարի մեծագույն շատ երաժիշտների բրոնզաձույլ գլուխներ, որոնց թվում են Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը, Օտտո Կլեմպերերը, Բրունո Վալտերը, Էիլին Ջոյսը[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anna Mahler (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 84—85. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 « Gustav Mahler (1860-1911) - Anna Justine Mahler (Gucki) (1904-1988) »
- ↑ 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #118576283 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Answers.com
- ↑ «BBC Music magazine». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Kay Dreyfus, Alma Moodie and the Landscape of Giftedness
- ↑ Richard Davis, Eileen Joyce: A Portrait
Աղբյուրներ
խմբագրել- Anna Mahler. Ich bin in mir selbst zu Hause Ed. by Barbara Weidle & Ursula Seeber (Weidle Verlag, Bonn, 2004)
- Anna Mahler tribute website
- Obituary, The Times, 6 June 1988
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մալեր» հոդվածին։ |